Պրժեմիսլավ Պլախետա
Պրժեմիսլավ Պլախետա լեհ.՝ Przemysław Płacheta | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Լեհաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 23, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Լովիչ, Skierniewice Voivodeship, Լեհաստան[2] | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Պրժեմիսլավ Պլախետա (լեհ.՝ Przemysław Płacheta, մարտի 23, 1998[1], Լովիչ, Skierniewice Voivodeship, Լեհաստան[2]), լեհ ֆուտբոլիստ, «Սուոնսի Սիթիի» և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
Ծնվել է 1998 թվականի մարտի 23-ին Լովիչ քաղաքում։ «Պելիկան» (Լովիչե)[3], ԼԿՍ[4], ՈՒԿՍ, ՍՄՍ և «Պոլոնիա» (Վարշավա) ֆուտբոլային ակումբների պատանեկան թիմերի սան է։ 2015 թվականի օգոստոսին տեղափոխվել է գերմանական «ՌԲ Լայպցիգ» ակումբի ակադեմիա[5][6], որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան, սակայն հիմնական թիմում չի ընդգրկվել։ 2017 թվականի հուլիսին դարձել Է Գերմանիայի երրորդ լիգայի «Սոննենհոֆ Գրոսասպախ» ակումբի խաղացող[7], 2018 թվականի հունվարին վերադարձել է հայրենիք և երկրորդ դիվիզիոնից սկսած մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտը պաշտպանել է «Պոգոն» (Սեդլցե) ակումբի գույները[8], իսկ հաջորդ մրցաշրջանում այնտեղ խաղացել է Բելսկո-Բյալա քաղաքի «Պոդբեսկիձեի» կազմում[9]։ 2019 թվականի հուլիսի 1-ին Պլախետան պայմանագիր է կնքել բարձրագույն դիվիզիոնի «Շլենսկ» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է ֆուտբոլիստի կարիերայի հաջորդ տարին։ Խաղալով Վրոցլավի «Շլենսկի» կազմում, նույնպես մեծամասամբ խաղադաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում՝ մասնակցելով առաջնության 35 հանդիպման, որոնցում խփել է 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: 2020 թվականի հուլիսի 22-ին 3 միլիոն եվրոյի դիմաց[10] Պլախետան տեղափոխվել է անգլիական «Նորվիչ Սիթի», որը վաճառքի ռեկորդ էր «Շլենսկի» համար[11]։ Առաջին մրցաշրջանում լեհը Նորվիչի թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում ազգային առաջնությունում և օգնել է նրան գրավել Չեմպիոնշիփի առաջին տեղը և դուրս գալ Պրեմիեր լիգա: 2024 թվականի փետրվարի 1-ին անվճար տեղափոխվել է «Սուոնսի Սիթի» ակումբ[12]։
Կարիերա հավաքականում
2015 թվականին նորամուտը նշել Է Լեհաստանի պատանեկան հավաքականի կազմում (Մ-18) ընդհանուր առմամբ պատանեկան մակարդակում մասնակցել է 11 խաղի: 2019-2020 թվականների ընթացքում ընդգրկվել է Լեհաստանի երիտասարդական հավաքականի կազմում, որի հետ մեկնել է Իտալիայում կայանալիք Եվրոպայի 2019 թվականի երիտասարդական առաջնությանը մասնակցելու[13]։ Մրցաշարում Պրժեմիսլավը մեկ հանդիպում է անցկացրել Իսպանիայի հետ (0: 5), իսկ նրա հավաքականը դուրս չի եկել խմբից[14]։ Ընդհանուր առմամբ երիտասարդական մակարդակում մասնակցել է 8 պաշտոնական հանդիպման, խփել 1 գոլ: 2020 թվականի նոյեմբերի 11-ին Լեհաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է պաշտոնական խաղերում Ուկրաինայի հավաքականի հետ ընկերական խաղում (2:0)[15]։ 2021 թվականի մայիսին ընդգրկվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության հավաքականի եզրափակիչ հայտացուցակում[16]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Oficjalnie: Przemysław Płacheta w Norwich City». Onet.pl (լեհերեն). 2020-07-22. Արխիվացված է օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2020-07-22-ին.
- ↑ «Piękni i młodzi: Przemysław Płacheta». Polsat Sport (լեհերեն). 2018-11-08. Արխիվացված է օրիգինալից 2020-07-22-ին. Վերցված է 2020-07-22-ին.
- ↑ «Norwich City swoop for Polish winger Przemysław Płacheta». ITV. 2020-07-22. Արխիվացված է օրիգինալից 2020-07-22-ին. Վերցված է 2020-07-22-ին.
- ↑ «Oficjalnie: Przemysław Płacheta ma nowy klub. Porównał swój styl do Sterlinga». Sport.pl (լեհերեն). 2020-07-22. Վերցված է 2020-07-22-ին.
- ↑ «Przemysław Płacheta». canaries.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2021-05-07-ին. Վերցված է 2020-07-22-ին.
- ↑ «ŚLĄSK WZIĄŁ STRUSIA PĘDZIWIATRA». Przegladsportowy.pl (լեհերեն). 2019-07-01. Արխիվացված է օրիգինալից 2020-07-22-ին. Վերցված է 2020-07-22-ին.
- ↑ «20-latek z przeszłością w RB Lipsk został zawodnikiem Podbeskidzia!» (Polish). Podbeskidzie Bielsko-Biała. 2018-07-05. Արխիվացված է օրիգինալից 2019-06-21-ին. Վերցված է 2019-06-21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Przemysław Płacheta piłkarzem Norwich. Rekord transferowy Śląska». Polskie Radio (լեհերեն). 2020-07-22. Արխիվացված է օրիգինալից 2020-07-22-ին. Վերցված է 2020-07-22-ին.
- ↑ «Oficjalnie: Przemysław Płacheta piłkarzem Norwich City. Parafował 4-letni kontrakt». gol24.pl (լեհերեն). 2020-07-22. Արխիվացված է օրիգինալից 2020-07-22-ին. Վերցված է 2020-07-22-ին.
- ↑ Coleman, Tom (1 February 2024). «Swansea City complete move for Norwich City star Przemyslaw Placheta». Wales Online. Վերցված է 2 February 2024-ին.
- ↑ «U-21 Poland Squad». UEFA. 2019-06-05. Վերցված է 2019-06-05-ին.
- ↑ «ME U-21: dotkliwa porażka Polaków, koniec marzeń o igrzyskach». Onet Sport (լեհերեն). 2019-06-22. Արխիվացված է օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2021-05-30-ին.
- ↑ «Placheta impresses on international debut for Poland». Eastern Daily Press. 2020-11-11. Արխիվացված է օրիգինալից 2020-11-12-ին. Վերցված է 2020-11-12-ին.
- ↑ «Paulo Sousa ogłosił powołania na UEFA EURO 2020». Польский футбольный союз. 2021-05-17. Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2021-05-17-ին.(լեհ.)
|