Jump to content

Պրժեմիսլավ Պլախետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրժեմիսլավ Պլախետա
լեհ.՝ Przemysław Płacheta
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1998(1998-03-23)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Լովիչ, Skierniewice Voivodeship, Լեհաստան[2]
Դիրք կիսապաշտպան

Պրժեմիսլավ Պլախետա (լեհ.՝ Przemysław Płacheta, մարտի 23, 1998(1998-03-23)[1], Լովիչ, Skierniewice Voivodeship, Լեհաստան[2]), լեհ ֆուտբոլիստ, «Սուոնսի Սիթիի» և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1998 թվականի մարտի 23-ին Լովիչ քաղաքում։ «Պելիկան» (Լովիչե)[3], ԼԿՍ[4], ՈՒԿՍ, ՍՄՍ և «Պոլոնիա» (Վարշավա) ֆուտբոլային ակումբների պատանեկան թիմերի սան է։ 2015 թվականի օգոստոսին տեղափոխվել է գերմանական «ՌԲ Լայպցիգ» ակումբի ակադեմիա[5][6], որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան, սակայն հիմնական թիմում չի ընդգրկվել։ 2017 թվականի հուլիսին դարձել Է Գերմանիայի երրորդ լիգայի «Սոննենհոֆ Գրոսասպախ» ակումբի խաղացող[7], 2018 թվականի հունվարին վերադարձել է հայրենիք և երկրորդ դիվիզիոնից սկսած մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտը պաշտպանել է «Պոգոն» (Սեդլցե) ակումբի գույները[8], իսկ հաջորդ մրցաշրջանում այնտեղ խաղացել է Բելսկո-Բյալա քաղաքի «Պոդբեսկիձեի» կազմում[9]։ 2019 թվականի հուլիսի 1-ին Պլախետան պայմանագիր է կնքել բարձրագույն դիվիզիոնի «Շլենսկ» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է ֆուտբոլիստի կարիերայի հաջորդ տարին։ Խաղալով Վրոցլավի «Շլենսկի» կազմում, նույնպես մեծամասամբ խաղադաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում՝ մասնակցելով առաջնության 35 հանդիպման, որոնցում խփել է 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ 2020 թվականի հուլիսի 22-ին 3 միլիոն եվրոյի դիմաց[10] Պլախետան տեղափոխվել է անգլիական «Նորվիչ Սիթի», որը վաճառքի ռեկորդ էր «Շլենսկի» համար[11]։ Առաջին մրցաշրջանում լեհը Նորվիչի թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում ազգային առաջնությունում և օգնել է նրան գրավել Չեմպիոնշիփի առաջին տեղը և դուրս գալ Պրեմիեր լիգա։ 2024 թվականի փետրվարի 1-ին անվճար տեղափոխվել է «Սուոնսի Սիթի» ակումբ[12]։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին նորամուտը նշել Է Լեհաստանի պատանեկան հավաքականի կազմում (Մ-18) ընդհանուր առմամբ պատանեկան մակարդակում մասնակցել է 11 խաղի։ 2019-2020 թվականների ընթացքում ընդգրկվել է Լեհաստանի երիտասարդական հավաքականի կազմում, որի հետ մեկնել է Իտալիայում կայանալիք Եվրոպայի 2019 թվականի երիտասարդական առաջնությանը մասնակցելու[13]։ Մրցաշարում Պրժեմիսլավը մեկ հանդիպում է անցկացրել Իսպանիայի հետ (0։ 5), իսկ նրա հավաքականը դուրս չի եկել խմբից[14]։ Ընդհանուր առմամբ երիտասարդական մակարդակում մասնակցել է 8 պաշտոնական հանդիպման, խփել 1 գոլ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Լեհաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է պաշտոնական խաղերում Ուկրաինայի հավաքականի հետ ընկերական խաղում (2:0)[15]։ 2021 թվականի մայիսին ընդգրկվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության հավաքականի եզրափակիչ հայտացուցակում[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Oficjalnie: Przemysław Płacheta w Norwich City». Onet.pl (լեհերեն). 2020 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  4. «Piękni i młodzi: Przemysław Płacheta». Polsat Sport (լեհերեն). 2018 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  5. «Norwich City swoop for Polish winger Przemysław Płacheta». ITV. 2020 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  6. «Oficjalnie: Przemysław Płacheta ma nowy klub. Porównał swój styl do Sterlinga». Sport.pl (լեհերեն). 2020 թ․ հուլիսի 22. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  7. «Przemysław Płacheta». canaries.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  8. «ŚLĄSK WZIĄŁ STRUSIA PĘDZIWIATRA». Przegladsportowy.pl (լեհերեն). 2019 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  9. «20-latek z przeszłością w RB Lipsk został zawodnikiem Podbeskidzia!» (Polish). Podbeskidzie Bielsko-Biała. 2018 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Przemysław Płacheta piłkarzem Norwich. Rekord transferowy Śląska». Polskie Radio (լեհերեն). 2020 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  11. «Oficjalnie: Przemysław Płacheta piłkarzem Norwich City. Parafował 4-letni kontrakt». gol24.pl (լեհերեն). 2020 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  12. Coleman, Tom (2024 թ․ փետրվարի 1). «Swansea City complete move for Norwich City star Przemyslaw Placheta». Wales Online. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  13. «U-21 Poland Squad». UEFA. 2019 թ․ հունիսի 5. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  14. «ME U-21: dotkliwa porażka Polaków, koniec marzeń o igrzyskach». Onet Sport (լեհերեն). 2019 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  15. «Placheta impresses on international debut for Poland». Eastern Daily Press. 2020 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  16. «Paulo Sousa ogłosił powołania na UEFA EURO 2020». Польский футбольный союз. 2021 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.(լեհ.)