Jump to content

ՆԱՍԴԱՔ Հելսինկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:53, 25 Մայիսի 2024 տարբերակ, ԳՄԱ1286 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
ՆԱՍԴԱՔ Հելսինկի
Հելսինկիի ֆոնդային բորսա Խմբագրել Wikidata
ֆոնդային բորսա, Ֆյուչերսային բորսա Խմբագրել Wikidata
Մասն էEsplanadi-Bulevardi Խմբագրել Wikidata
Ստեղծում1912 Խմբագրել Wikidata
ԵրկիրՖինլանդիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորSouthern Finland Regional State Administrative Agency
 • Ուուսիմաա
  • Հելսինկի Խմբագրել Wikidata
ՎայրԿլուուվի
 • Helsinki Stock Exchange Building Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ60°10′6″N 24°56′57″E Խմբագրել Wikidata
ՍեփականատերՕԷՄԷՔՍ Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրԿլուուվի, Հելսինկի Խմբագրել Wikidata
Stock market indexOMX Helsinki 25 Խմբագրել Wikidata
ՍպասարկողNasdaq, Inc. Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.nasdaqomxnordic.com Խմբագրել Wikidata
Template or module that populates categoryTemplate:Nasdaq Helsinki Խմբագրել Wikidata
Քարտեզ

ՆԱՍԴԱՔ Հելսինկի, նախկինում հայտնի էր որպես Հելսինկիի ֆոնդյին բորսա (ֆիններեն՝ Helsingin Pörssi, շվեդ.՝ Helsingforsbörsen), Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում գտնվող ֆոնդային բորսա: 2003 թվականի սեպտեմբերի 3-ից այն եղել է Nasdaq Nordic-ի մաս (նախկինում կոչվում էր OMX): OMX-ի միաձուլումից հետո այն կոչվում էր OMX Helsinki (OMXH), այնուհետև NASDAQ-ի կողմից OMX-ի ձեռքբերումից հետո 2008 թվականի փետրվարին NASDAQ OMX Helsinki և ներկայումս Nasdaq Helsinki[1]:

Պատմություն

Ֆոնդային բրոքերները արժեթղթերով առևտուր են անում Pörssitalo-ի ֆոնդային բորսայի սրահում, 1982
Հելսինկյան ֆոնդային բորսայում առևտրի առաջին օրվա արձանագրությունը՝ 1912 թվականի հոկտեմբերի 7-ին, Ռահամուսեոյում (Ֆինլանդիայի բանկի թանգարան), 2013

Հելսինկյան ֆոնդային բորսան իր առաջին գործարքը կատարել է 1912 թվականի հոկտեմբերի 7-ին: Այնուհետև այն մնացել է որպես ազատ ֆինանսական ասոցիացիա, մինչև 1984 թվականին այն վերածվեց կոոպերատիվի, որը պատկանում էր հիմնականում բանկերին, առևտրականներին, այլ ընկերություններին և ասոցիացիաներին:

Հելսինկյան ֆոնդային բորսայի հին էլեկտրամեխանիկական առևտրական տերմինալը, որը ցուցադրված է Ռահամուսեոյում (Ֆինլանդիայի բանկի թանգարան), 2013

1990 թվականի ապրիլի 1-ին առևտուրը տեղափոխվեց նոր թվային համակարգ՝ HETI (Հելսինկյան ֆոնդային բորսայի ավտոմատացված առևտրի և տեղեկատվական համակարգ, իսկ ֆիններենում՝ «անմիջապես» բառի անվանումը), որը փոխարինեց ի սկզբանե ներդրված էլեկտրամեխանիկական առևտրային համակարգը։ 1935 թվականին HETI-ն հնարավորություն տվեց հեռավար առևտրականներին գործարքներ իրականացնել առևտրի սենյակում գտնվողների հետ հավասար պայմաններով:

1995 թվականի աշնանը կոոպերատիվը փոխվեց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Helsingin Arvopaperipörssi) և 1997 թվականի սկզբին միավորվեց մի քանի քլիրինգային և ֆոնդային ավանդային ընկերությունների և ասոցիացիաների հետ: 1997 և 1998 թվականներին Ֆոնդային բորսան գնեց երկու ֆիննական ածանցյալ բորսաները և միավորվեց՝ դառնալով HEX: 1998 թվականի նոյեմբերին HEX-ը միաձուլվեց Arvopaperikeskus-ի հետ՝ ձևավորելով Helsinki Exchanges Group Plc-ն, որն այնուհետև 2001 թվականի գարնանը վերանվանվեց HEX Plc-ի: 2001 և 2002 թվականներին HEX-ը ձեռք բերեց Տալլինի ֆոնդային բորսայի և Ռիգայի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի գլխավոր փաթեթը:

2003 թվականի սեպտեմբերի 3-ին HEX Plc-ն միավորվեց OM AB-ին՝ Ստոկհոլմի ֆոնդային բորսայի սեփականատեր, դառնալով OM HEX: Մեկ տարի անց ընկերությունը վերանվանվեց OMX:

OMX Helsinki 25 (OMXH25)-ը բաժնետոմսերի առաջատար ինդեքսն է ՆԱՍԴԱՔ Հելսինիկիում: Սա շուկայական արժեքով կշռված ինդեքս է, որը բաղկացած է բորսայում ամենաշատ վաճառվող 25 ինդեքսներից: OMXH25-ը ավելի վաղ հայտնի էր իր հին անունով՝ HEX25:

Ժամեր

Սովորական առևտրային նստաշրջաններն են՝ ժամը 10:00-ից մինչև 18:30-ը շաբաթվա բոլոր օրերին, բացի շաբաթ-կիրակի և Բորսայի կողմից նախապես հայտարարված ոչ աշխատանքային օրերից[2]:

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՆԱՍԴԱՔ Հելսինկի» հոդվածին։

Ծանոթագրություններ

  1. Bakie, John (30 October 2014). «Nasdaq drops OMX name from branding». The Trade. London. Արխիվացված է օրիգինալից 20 September 2016-ին. Վերցված է 12 June 2015-ին.
  2. Market Hours, OMX Nordic Exchange - Helsinki via Wikinvest