Մլադեն Ստոյանովիչի անվան պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մլադեն Ստոյանովիչի անվան պարկ
Տեսակքաղաքային զբոսայգի
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա և  Սերբական Հանրապետություն
ՎարչատարածքԲանյա Լուկա
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Բոսնիա և Հերցեգովինա, Սերբական Հանրապետություն" nor "Template:Տեղորոշման քարտեզ Բոսնիա և Հերցեգովինա, Սերբական Հանրապետություն" exists.

Մլադեն Ստոյանովիչի անվան պարկ ( սերբ.՝ Парк Младен Стојановић ), քաղաքային պարկ, ամենամեծը Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայում։ Գտնվում է Ռոսուլյե թաղամասում, Դոկտոր Մլադեն Ստոյանովիչ փողոցի և Սերբական բանակի բուլվարի միջև, այն զբաղեցնում է ավելի քան 10 հեկտար տարածք: Այն օգտագործվում է համերգների և սպորտային մրցումների, այդ թվում՝ թենիսի համար («Մլադոստ» ակումբ)[1]։ Անվանվել է ի պատիվ բժիշկ, Հարավսլավիայի հակաֆաշիստակն դիմադրության շարժման «Տիտոյի պարտիզաններ» ժողովրդական ազատագրական բանակի գործիչ և Հարավսլավիայի ազգային հերոս, դոկտոր Մլադեն Ստոյանովիչի (1896-1942)։

Սպորտ և ակտիվ հանգիստ

Պարկի ներսում կան «Մլադոստ» ակումբի թենիսի խաղահրապարակներ, հեծանվային արահետներ և վազքուղիներ, բոչչե խաղի, սեղանի թենիսի, բասկետբոլի, մինի ֆուտբոլի դաշտեր, շախմատի հարթակներ, թենիսի կորտեր, մարզագույքով խաղահրապարակ, շատրվաններ և ճաշարան։ Պարկի խորհրդանիշներից մեկը հենց նրա «սրտում» տեղակայված ռմբապաստարանն է։ Ժամանցային գործունեության զարգացմանը նպաստում է «Ֆիթնեսի միջոցով առողջություն» ամենամյա ցուցադրությունը ( սերբ.՝ Фитнесом до здравља ), որի ընթացքում քաղաքացիները կարող են զբաղվել ֆիթնեսով մարզիչների ղեկավարությամբ մեկ ամիս[2]: Պաչկում տեղի են ունենում նաև տարբեր համերգներ և կրթական միջոցառումներ:

1984 թվականին հիմնադրվել է «Մլադոստ» թենիսի ակումբը (ներկայիս անվանումը՝ 1986 թվականից), որը գտնվում է այս պարկում։ Ակումբն իր տրամադրության տակ ունի 13 թենիսի կորտեր (10 գրունտային, երեք կոշտ): Հենց այնտեղ սկսել են անցկացվել թենիսի առաջին պրոֆեսիոնալ մրցաշարերը Բոսնիա և Հերցեգովինայում (ներառյալ Դևիսի գավաթի հանդիպումները 2006 թվականից)։ 2002 թվականից այնտեղ անցկացվում է նաև Ընտանիք Լուկա Չելենջեր[3] մրցաշարը։ 2023 թվականի ապրիլին Թենիսի Սերբական Հանրապետության բաց առաջնությունը՝ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի ATP 250 կատեգորիայի մրցաշարը, անցկացվել է պարկի ներսում գտնվող «Սերբական Հանրապետություն» ազգային թենիսի կենտրոնի գրունտային բաց դաշտերում։ Մրցաշարն ընդունող կենտրոնական արենան 6 հազար հանդիսատերսի տեղ ունի[4]:

Վերակառուցման նախագիծ

2008 թվականին Բանյա Լուկայի համալսարանի ճարտարապետության, շինարարական ճարտարագիտության և գեոդեզիայի ֆակուլտետն առաջարկել է պարկի վերակառուցման գաղափարական նախագիծ, ըստ որի պարկը կշարունակի մնալ «կանաչ տարածք», բայց նոր հեծանվային արահետներով և երիտասարդ ծառերով՝ հին խարխուլների փոխարեն: Նախագծի համաձայն՝ պարկի կենտրոնում նախատեսվում էր տեղադրել լողավազանի և շատրվանի համադրություն, առաջարկվել է բացել նաև 320 մ երկարությամբ ճեմուղի և դիտաշտարակ, տեղադրել քարե ցուցանակ՝ պարկի մասին հիմնարար տեղեկություններով և շատ այլ բարենորոգումներ[5]:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Туризам». Туристичка организација Бања Лука. Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին.
  2. «Besplatan fitnes u parku Mladen Stojanović od 5. juna» (սերբերեն). etrafika.net. 2015-05-18. Արխիվացված է օրիգինալից 2015-05-22-ին.
  3. «O nama» (սերբերեն). ТК «Младост». Արխիվացված է օրիգինալից 2015-07-03-ին.
  4. «Evo kada počinje prodaja karata za "Srpska open" u Banjaluci» (սերբերեն). Независне новине. 2023-04-02. Վերցված է 2023-04-08-ին.
  5. «Ništa od najavljene rekonstrukcije parka» (սերբերեն). banjalukalive.com. 2012-01-20. Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին.

Հղումներ