Jump to content

Չայնիչեի Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չայնիչեի Ավետարան
Ավետարանի պատկերազարդ էջ. բոլոր սերբերի տիրակալ Մարկո (1371-1395)
Տեսակկրոնական գիրք և Ավետարան
Բնագիր լեզուբոսնիական կիրիլիցա

Չայնիչեի Ավետարան (սերբ.՝ Чајничко јеванђеље), միջնադարյան ձեռագիր մատյան, հին սերբական պետությունից` Բոսնիայի թագավորությունից պահպանված միակ ձեռագիր հուշարձանը: Այն պահպանվել է մինչ օրս Բոսնիա և Հերցեգովինայում, Չայնիչեի վանքում: Ըստ լեզվի առանձնահատկությունների՝ Ավետարանը թվագրվում է 15-րդ դարի սկզբին (14-րդ դարի վերջին[1]): Այն ստեղծվել է արևելյան Բոսնիայի Պոդդրինա հողի վրա: Այն պահվում է Չայնիչում և հանդիսանում է Սերբ ուղղափառ եկեղեցու սեփականությունը[2]:

Չայնիչեի Ավետարանը գրվել է նուրբ մշակված, 19,5 × 15 սմ չափերով մագաղաթի վրա։ Ձեռագիրը զարդարված է սկզբնագրերով, հատկապես՝ ըստ Մատթեոսի Ավետարանում։ Սկզբնական սկզբնագրերը տարբեր ձևերի են, շատ արխայիկ, հաճախ կրկնակի միահյուսված, արմնկապի, կիսափաթթուներով և պտույտներով։ Նկարչությունը արված է կինովարից ստացված կարմիրով, և դրանցից մի քանիսին ավելացվել է կապույտ կամ կարմիր: Այս Ավետարանը մանրամասն մշակել, ուսումնասիրել է (պոլեոգրաֆիկ և լեզվաբանական) Վերա Յերկովիչը, 1975 թվականի «Չայնիչեի Ավետարանի պալեոգրաֆիկ և լեզվաբանական ուսումնասիրություններ» մենագրության մեջ։ Նրա եզրակացություններից մեկն այն է, որ Չայնիչի Ավետարանը ստեղծվել է ֆեոդալ Պավլե Ռադենովիչի ( 1397 - 1415 ) արքունիքում[3]:

Ծանոթագրություններ

  1. «С. Темчин, Исследования... - 3.2». www.promacedonia.org. էջ 185. Վերցված է 2024-05-02-ին.
  2. «дигитални документи». www.plemenito.com. Արխիվացված է օրիգինալից 25. 12. 2022-ին. Վերցված է 25. 12. 2022-ին.
  3. «Pravoslavni hram u Čajniču čuvar najstarijeg jevanđelja i ikone u BiH». Tuzlanski.ba.

Արտաքին հղումներ

Ձեռագիր