Գևորգ Թահմիսյան
Գևորգ Թահմիսյան բուլղար․՝ Кеворк Тахмисян | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 31, 1949 (75 տարեկան) | ||
Ծննդավայր | Վառնա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գևորգ Արամի Թահմիսյան (բուլղար․՝ Кеворк Арам Тахмисян, մարտի 31, 1949, Վառնա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարահայ ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան։ Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է «Չեռնո մորե» (Վառնա), ԲԿՄԱ (Սոֆիա), «Սպարտակ» (Վառնա), «Դորոստոլ» (Սիլիստրա) և «Բելոսլավ» թիմերում[1], ինչպես նաև 4 խաղ է անցկացրել Բուլղարիայի ազգային հավաքականում[2]։ ԲԿՄԱ-ի կազմում դարձել է երկրի չեմպիոն ու գավաթակիր։
Կենսագրություն
Ֆուտբոլիստի 15-ամյա կարիերայի ընթացքում, որը տևել է 1969-1984 թվականներին, Թահմիսյանն ընդհանուր առմամբ անցկացրել է 200 հանդիպում՝ 41 գոլով «A» խմբում և 136 հանդիպում՝ 16 գոլով «B» խմբում։
Գևորգ Թահմիսյանը ծնունդով Վառնայից է, «Չեռնո մորե» թիմի սան: Բուլղարիայի առաջնության բարձրագույն լիգայում առաջին անգամ ելույթ է ունեցել 20 տարեկանում՝ 1969/70 մրցաշրջանում։ «Նավաստիների» կազմում խաղալով 5 տարի՝ նա 126 խաղ է անցկացրել «A» խմբում և դարձել 27 գոլի հեղինակ։ 1973 թվականի սկզբին նա ընդգրկվել է երկրի ազգային հավաքականի կազմում՝ Ասիայում և Ավստրալիայում շրջագայության ժամանակ մասնակցելով 4 հանդիպման[2]։
1974 թվականի ամռանը Թահմիսյանը տեղափոխվել է ԲԿՄԱ (Սոֆիա)[3], որի կազմում իր նորամուտը նշել է 1974 թվականի օգոստոսի 5-ին՝ 1973/74 մրցաշրջանի ազգային գավաթի «Ակադեմիկ» (Սոֆիա) ակումբի դեմ կիսաեզրափակիչ խաղում, որն ավարտվել է 1:0 հաշվով հաղթանակով։ Մրցաշարն ավարտվել է սովորականից ուշ՝ Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության պատճառով։ Հինգ օր անց նա ամբողջական հանդիպում է անցկացրել եզրափակիչ փուլում, որում «բանակայինները» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել են «Լևսկիին», և նվաճել է իր առաջին գավաթը ակումբի հետ։ 1974/75 մրցաշրջանում նա ԲԿՄԱ-ի հետ դարձել է նաև Բուլղարիայի չեմպիոն՝ մրցաշրջանի ընթացքում մասնակցելով 15 հանդիպման և խփելով 1 գոլ։ Թահմիսյանը երկու հանդիպում է անցկացրել նաև ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի խաղարկությունում Կիևի «Դինամոյի» դեմ[4]։
1975 թվականին Թահմիսյանը վերադարձել է «Չեռնո մորե»։ 1975/76 մրցաշրջանում նա եղել է թիմի հիմնական խաղացող, սակայն մրցաշրջանի վերջում թիմը դուրս է մնացել «A» խմբից, և նա տեղափոխվել է «Սպարտակ» (Վառնա)։ «Բազեների» կազմում Թահմիսյանը հանդես է եկել 4 տարի (2-ը՝ «A» խմբում, 2-ը՝ «B» խմբում)։ 1980 թվականին նա տեղափոխվել է «Դորոստոլ» (Սիլիստրա), իսկ կարիերան ավարտել է 35 տարեկանում՝ «Բելոսլավ» թիմում։
Նվաճումներ
- ԲԿՄԱ Սոֆիա
- «A» Խումբ
- Ազգային գավաթ
Ծանոթագրություններ
- ↑ Наградиха Кеворк Тахмисян за 70-годишния му юбилей petel.bg 8 април 2019 г.
- ↑ 2,0 2,1 Статистика на Кеворк Тахмисян в националния отбор eu-football.info
- ↑ Профил на Кеворк Тахмисян fccska.com
- ↑ Статистика на Тахмисян в евротурнирите worldfootball.net
Արտաքին հղումներ
- Թահմիսյանի պրոֆիլը chernomorefc.com կայքում