Հիլասը և նիմփաները (նկար, Ուոթերհաուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հիլասը և նիմփաները
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս[1]
տարի1896
բարձրություն132,1 սանտիմետր
լայնություն197,5 սանտիմետր
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄանչեստրի պատկերասրահ[1]
հավաքածուՄանչեստրի պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 Hylas and the Nymphs (Waterhouse) Վիքիպահեստում

«Գլասը և նիմփաները» (անգլ.՝ Hylas and the Nymphs), անգլիացի նկարիչ, պրեռաֆայելիտների ուշ շրջանի վարպետ, դիցաբանական և գրական կին հերոսների նկարներով հայտնի Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1896 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 132,1 × 197,5 սմ։

Այսօր «Գլասը և նիմփաները» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մանչեստրի պատկերասրահում (Մանչեստր, Միացյալ Թագավորություն

Սյուժե

Լեգենդ

Հին հունական դիցաբանական կերպար[3]։ Եղել է շատ գեղեցիկ[4]։ Ֆեոդամանտի և Մենոդիկի որդին՝ ծագումով Էխալիայից կամ Արգոսից («Արգոսի որդին»[5])։ Համարվել է նաև Դրիոփի որդի կամ Կեիկի որդին։ Եղել է արգոնավորդ[6]։ Պատանին սիրահարված է եղել Հերակլեսին[7]։ Գնալով ջրի, սեքսուալ զվարճանքների համար առևանգվել է հավերժահարսերի կողմից[8]։ Այս դեպքը տեղի է ունեցել Միզիում, Կիոսի մոտակայքում՝ Ասկանի գետում[9]։ Ասկանի գետի հավերժահարսերը Գլասին վերածեցին արձագանքի[10]։

Նկարագիր

«Գլասը և նիմփաները» ստեղծագործությունում պատկերված է գեղեցկադեմ պատանի Գլասը՝ անթև կապույտ ներքնաշապիկով և կարմիր գոտիով։ Նրա ձեռքին ջրի լայն բերանով կուժ կա։ Գլասը խոնարհվել է բացատի թավ բուսականությամբ պատված լճակին և ձեռքը մեկնել է առաջ։ Լճակից, տերևների ու ծաղկած ջրաշուշանների արանքից դուրս են եկել նիմփաները, որոնք յոթն են։ Մերկ նիմփաների ալաբաստրե մաշկը բառացիորեն լուսավորվում են մութ թափանցիկ ջրերում․ նրանց շագանակագույն մազերրին դեղին և սպիտակ ծաղիկներ են ամրացված։ Հավերժահարսերը շատ նման են մեկը մյուսին․ հնարավոր է, որ նրանց նկարելիս երկու բնորդ են կեցվածք ընդունել[11]։

Նիմփաները գայթակղում են Գլասին, որ մտնի ջուրը, որտեղից նա երբեք չի վերադառնա։ Նիմփաներից մեկը բռնել է տղայի դաստակից ու արմունկից, երկրորդը հանում է զգեստը, երրորդը ափի մեջ մարգարիտներ է մեկնում նրան։ Տղան նկարված է կիսադեմով և լավ չի երևում դեմքը։ Դրան հակառակ՝ լավ երևում են նիմփաների դեմքերը։ Տեսարանը նկարած է մի փոքր բարձրից, դրա համար դիտողը նայում է ներքև, ջրերին, ուր որ նայում է նաև Գլասը․ նկարում երկինքը չի երևում։ Պատանու դիրքը ստիպում է դիտողին կենտրոնանալ ջրերի նիմփաների վրա՝ ընդգծելով վերջիններից կախարդական բնությունը, ոչ թե Գլասի և Հերակլի պատմությունը։

Պատմություն

«Գլասը և նիմփաները» ստեղծագործությունը Մանչեստրի պատկերասրահը ձեռք է բերել 1896 թվականին և ցուցադրել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ամառային ցուցադրությանը 1897 թվականին։

2018 թվականի հունվարին նկարը հեռացվել է պատկերասրահի մշտական ցուցադրությունից՝ «պատկերասրահի աշխատակիցների և նկարչուհի Սոնա Բոյսի համատեղ որոշմամբ»[12]։ Այդ որոշման վրա ազդել է «կանաց շահագործման և առարկայացման» շարժումը[13][12][14]։

Այդ որոշումը խիստ քննադատության արժանացավ[15]։ Մեկ շաբաթ անց Մանչեստրի քաղաքային խորհուրդը որոշում է նկարը կրկին բաց ցուցադրության ներկայացնել[16]։

  1. 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/hylas-and-the-nymphs-206346
  2. Gallerix. «Гилас и нимфы (картина) — Джон Уильям Уотерхаус». Gallerix.ru (ռուսերեն). Վերցված է 2024-04-08-ին.
  3. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.302,Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.155
  4. Гигин. Мифы 271; Драконций. Гилас 65-67
  5. Феокрит. Идиллии XIII 48
  6. Аполлоний Родосский. Аргонавтика I 130—131; Валерий Флакк. Аргонавтика I 107—112; Гигин. Мифы 14 (с.28)
  7. Феокрит. Идиллии XIII 4-14
  8. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 9, 19; Валерий Флакк. Аргонавтика III 545—599
  9. Проперций. Элегии I 20, 4.33; Гигин. Мифы 14 (с.34)
  10. Антонин Либерал. Метаморфозы 26, 3
  11. «Hylas and the Nymphs». john-william-waterhouse.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-28-ին. Վերցված է 2020-09-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. 12,0 12,1 «Gallery denies censorship after removing Victorian nymphs painting». BBC News. 2018-02-01. Արխիվացված է օրիգինալից 2020-09-22-ին. Վերցված է 2019-06-04-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  13. Marriage, Madison (2018-01-23). «Men Only: Inside the charity fundraiser where hostesses are put on show». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2018-01-23-ին. Վերցված է 2019-06-04-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  14. Brown, Mark (2018-01-31). «Gallery removes naked nymphs painting to 'prompt conversation'». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2020-09-30-ին. Վերցված է 2019-06-04-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  15. Brown, Mark (2018-02-06). «Letters: Hylas and the Nymphs and sexual awakening». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2020-08-01-ին. Վերցված է 2019-06-04-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  16. «Victorian nymphs painting back on display after censorship row». BBC News. 2018-02-02. Արխիվացված է օրիգինալից 2020-11-09-ին. Վերցված է 2019-06-04-ին.