Էդեն Գոլան
Էդեն Գոլան | |
---|---|
Բնօրինակ անուն | եբրայերեն՝ עדן גולן |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 2003[1] (20 տարեկան) Կֆար Սավա, Իսրայել[2] |
Երկիր | Իսրայել |
Մասնագիտություն | երգչուհի |
Կայք | edengolan.com |
Eden Golan Վիքիպահեստում |
Էդեն Գոլան (եբրայերեն՝ עדן גולן, հոկտեմբերի 5, 2003[1], Կֆար Սավա, Իսրայել[2]), իսրայելցի երգչուհի, Իսրայելի ներկայացուցիչը՝ Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։
Կենսագրություն
Ծնվել է Կֆար Սավա քաղաքում՝ 2003 թվականի մայիսի 10-ին: Մանկության տարիներին հոր աշխատանքի հետ կապված՝ ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ անցկացրել է 13 տարի։ Նրա հայրը՝ Էդդին ծագումով լատվիացի հրեա է, իսկ մայրը՝ Օլգան ուկրաինացի հրեա։ Էդենն ունի կրտսեր եղբայր՝ Շոնը։ Պապը՝ Յուրի Գոլան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և աշխատել «Սովետական երիտասարդություն» թերթում։
Ըստ Էդենի՝ նա հակասական զգացումներ է ունեցել Ռուսաստանում գտնվելու վերաբերյալ։ Նա մի կողմից երախտապարտ է իր երգարվեստի մեկնարկի համար, բայց միևնույն ժամանակ անհարմար էր զգում հակասեմականության հաճախակի դրսևորումների պատճառով[3]։
2015 թվականին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2015»-ի ընտրությանը։ Եզրափակչում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ վաստակելով 22 միավոր (8 միավորով պակաս՝ հաղթող Միխայիլ Սմիրնովից):
2016 թվականին ելույթ է ունեցել Ղրիմում կայացած մանկական «Նոր ալիքում», որտեղ Նյուշայի հետ զուգերգով կատարելով է «Вою на Луну» երգը:
2018 թվականին Էդենը դարձել է «Ձայնը: Երեխաներ» շոուի հինգերորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլի մասնակից (Պելագեայի թիմ)[4]։
Համագործակցում է Ինոն Յահելի հետ[5]։
Նախապատրաստվելով «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին՝ Իսրայելի հեռարձակման կորպորացիան որոշել է ևս մեկ անգամ ընտրել Իսրայելի ներկայացուցիչ մրցույթի համար՝ համագործակցելով «Keshet 12» հեռուստաալիքի և «The Next Star»-ի հետ[6]։ Էդեն Գոլանը հաղթել է շոուի բոլոր փուլերը՝ վերջին օրը կատարելով Ուիթնի Հյուսթոնի «I Have Nothing» երգը[7] և արդյունքում ընտրվել է Շվեդիայում անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլում երկիրը ներկայացնելու համար[8]։
Ըստ «Time Out» ամսագրի իսրայելական տարբերակի հրապարակախոս Ավիշայ Սելայի, որը կանխատեսել էր Գոլանի մասնակցությունը Եվրատեսիլին՝ «նա ունակ է երգել նույնիսկ հեռախոսային գիրքը»[9]։
Սկավառակագրություն
Սինգլներ
- Ghost Town (2022)
- Let Me Blow Ya Mind (2022)
- Taxi (2023)
- Dopamine (2023)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20240206111706/https://www.mako.co.il/tv-the-next-star/season10-the_team/Article-86f9a80c8c4dc81027.htm
- ↑ 2,0 2,1 2,2 Եբրայերեն Վիքիպեդիա (երբ.) — 2003.
- ↑ «מרגישה שאני צריכה להוכיח את הישראליות שלי, אבל אין מה להוכיח. אני הכי ישראלית שיש». mako.co.il (եբրայերեն).
- ↑ «Эден Голан. Команда Пелагеи» (rus). Первый канал.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «עדן גולן בראיון: «אני רוצה לייצג את המדינה שלי בגאווה»». EuroMix (եբրայերեն).
- ↑ «הכוכב הבא-פרק 20: עדן גולן נבחרה שוב לביצוע הטוב ביותר» (եբրայերեն). EuroMix. 31 January 2024.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «גמר הכוכב הבא :נחשפו 4 השירים והחלה ההצבעה בדרך לאירוויזיון». ice.co.il (եբրայերեն). Վերցված է 6 February 2024-ին.
- ↑ Zeikner, Avi (2024-02-06). «עדן גולן תייצג את ישראל באירוויזיון 2024». EuroMix (եբրայերեն). Վերցված է 2024-02-06-ին.
- ↑ «הדרך לאירוויזיון: הכוכב הבא מתכוננת לשעמם את אירופה למוות». Time Out Israel (եբրայերեն). Վերցված է 2 February 2024-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդեն Գոլան» հոդվածին։ |
|