Սապնարմատ երկգույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:40, 18 փետրվարի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սապնարմատ երկգույն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Մեխակազգիներ
Ցեղ Ծածկասերմեր
Տեսակ Սապնարմատ երկգույն
Լատիներեն անվանում
Gypsophila bicolor


Սապնարմատ երկգույն (լատին․՝ Gypsophila bicolor), մեխակազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

1մ բարձրությամբ, հաստ առանցքային արմատով և ճյուղավոր թխակապույտ ցողուններով բազմամյա խոտաբույս է։ Նստադիր, սրածայր, գծային-նշտարաձև, ուռուցիկ միջին ջղերով և հակադիր տերևադասավորությամբ։ Վահանիկաձև-հուրանաձև ծաղկաբույլերում հավաքված են բարակ ծաղկակոթերով մանր հնգանդամ ծաղիկները։ Բաժակաթերթիկներից կրկնակի երկար պսակաթերթիկները սպիտակ են, իսկ բաժակը՝ լայն զանգականման։ Բազմաթիվ սերմերով պտուղները գնդաձև կամ ձվաձև չորսփեղկավոր տուփիկներ են։ Թունավոր, մեղրատու և գեղազարդային բույս է, որի լավ զարգացած արմատային համակարգը նպաստում է ավազայինհողերի ամրացմանը[1]։

Տարածվածություն

Աճում է ստորին լեռնային գոտու չոր սարալանջերին, ավազոտ հողերում, երբեմն նաև ցանքսերում։ Հանդիպում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի մարզերում և Արցախում[1]։

Նշանակություն

Բուժական նպատակներով օգտագործում են արմատներն ու կանաչ զանգվածը։ Բույսի արմատներն գործածում են որպես վերքամոքիչ միջոց։ Բույսն երբեմն օգտագործում են սննդարդյունաբերության մեջ փրփուր առաջացնող որոշ քաղցր ըմպելիքներ և գարեջուր պատրաստելու համար[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապնարմատ երկգույն» հոդվածին։