Jump to content

Վանկուվեր (Վաշինգտոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:32, 31 Հուլիսի 2024 տարբերակ, ՍԵՐԳԵՅ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վանկուվեր
Տեսակմեծ քաղաք ԱՄՆ-ում և մեծ քաղաք
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքClark County?
ԲԾՄ52 մետր և 52 մետր
Մակերես131,041684 կմ²[1], 52 քառակուսի մղոն, 129,122786 կմ² (ապրիլի 1, 2010)[2], 135,825333 կմ² (ապրիլի 1, 2020)[3], 126,231351 կմ² (ապրիլի 1, 2020) և 9,593982 կմ² (ապրիլի 1, 2020)
Ձևավորում1825
Անվանված էՋորջ Վանկուվեր
Քարտեզ
Քարտեզ
Վանկուվերի կենտրոնական հատվածը
Վաշինգտոնի նահանգային համալասարանի մասնաճյուղը (WSU)Վանկուվերում

Վանկուվեր, քաղաք ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Քլարք շրջանում։ Վանկուվերը համարվում է շրջկենտրոն։ Գտնվում է Կոլումբիա գետի ափին։ Համաձայն 2010 թվականի մարդահամարի՝ Վանկուվերի բնակչությունը կազմել է 161 791 մարդ և համարվում է մեծությամբ չորրորդ քաղաքը նահանգում։

Պատմություն

1812 թվականին ստեղծվել է Վանկուվեր առևտրային նավահանգիստը։ 1849 թվականին քաղաքում կառուցվել է ԱՄՆ Վանկուվեր Բարաքս ռազմաբազան։ 1937 թվականին Վալերի Չկալովն այստեղ է իրականացրել իր հանրահայտ ԽՍՀՄ - Հյուսիսային բևեռ - ԱՄՆ անվայրէջք թռիչքը։ Չկալովի անունով է կոչվում Վանկուվերի փողոցներից մեկը։

Ժողովրդագրություն

Համաձայն 2010 թվականի մարդահամարի՝ Վանկուվերի բնակչությունը կազմում է 161 791 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 1344,6 մարդ քառ/կմ²։ Հաշվառվել է 70 005 միավոր բնակարան, բնակելի տների խտությունը կազմել է 581,8 կմ²։ Ռասսայական կազմը՝ 80,9 % սպիտակամորթներ, 5 % ասիացիներ, 2,9 % աֆրոամերիկացիներ, 1 % տեղաբնիկներ, 1 % հավայացիներ կամ եկվորներ Օվկիանիայիցг, 4,3 % այլ ազգեր, 4,8 % երկու կամ ավելի ռասաների սերունդներ։

ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոյի մոտավոր արդյունքներով՝ 2018 թվականի հուլիսի 1-ին քաղաքի բնակչությունը կազմել է 183 012 մարդ[4]։

Կրթություն

Վանկուվեր քաղաքում են գտնվում Վաշինգտոնի նահանգային համալսարանի մասնաճյուղը և Քլարք քոլեջը։

Տրանսպորտ

Քաղաքում է գտնվում Փիրսոն Վիլս օդանավակայանը։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ