Jump to content

Առլեն Կաշկուրևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:40, 27 Հուլիսի 2024 տարբերակ, Rima 2009 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Առլեն Կաշկուրևիչ
Ծնվել էսեպտեմբերի 15, 1929(1929-09-15)
ԾննդավայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 26, 2013(2013-08-26) (83 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուս
ԿրթությունԲելառուսի արվեստի պետական ակադեմիա և Մինսկի Ա․ Գլեբովի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ, exlibrist, գծանկարիչ և նկարազարդող
Թեմաներգրաֆիկա[1], Գրքապիտակ[1] և իլյուստրացիա[1]
Պարգևներ
Honored Artist of the Byelorussian SSR և Բելառուսական ԽՍՀ Պետական մրցանակ
ԱնդամակցությունԲելառուսի նկարիչների միություն
ԶավակներKaškurėvič, Ihar Arlenavič?

Առլեն Կաշկուրևիչ (ռուս.՝ Арлен Михайлович Кашкуре́вич), սեպտեմբերի 15, 1929(1929-09-15), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 26, 2013(2013-08-26), Մինսկ, Բելառուս), խորհրդային և բելառուսցի նկարիչ-գծանկարիչ, պրոֆեսոր, Բելառուսի ժողովրդական նկարիչ (1991 թվական), Բելառուսի արվեստի վաստակավոր գործիչ (1973 թվական), Բելառուսի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր (1972 թվական):

Գծանկարչություն` հաստոցային, գրքային, էքսլիբրիս:

Գրքային արվեստ` ձևավորված գրքերը բազմիցս ցուցադրվել են հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում, մասնակցել մրցույթների և արժանացել պատվավոր բարձր պարգևների:

Կենսագրություն

Ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 15-ին ծառայողի ընտանիքում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տարհանվել է Սարատով քաղաք: 1953 թվականին ավարտել է Մինսկի Ալեքսեյ Գլեբովի անվան պետական գեղարվեստական քոլեջը[2], այնուհետև` ուսումը շարունակել է Բելառուսի արվեստի պետական ակադեմիայի գծանկարչության բաժնում, որտեղ նրա ուսուցիչները եղել են Լեոնիդ Լեյթմանը, Վլադիմիր Սուխովերխովը, Պավել Լյուբոմուդրովը, Վիտալի Ցվիրկոն, Սեմյոն Գերուսը: Դիպլոմային աշխատանքը եղել է իսլանդացի հեղինակ` Հալդոր Լաքսնեսի «Ատոմակայան» վեպի նկարազարդումը: 1959-1969 թվականներին դասավանդել է Բելառուսի արվեստի պետական ակադեմիայում: Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության, Բելառուսի նկարիչների միության անդամ:

1959 թվականից գեղարվեստական ցուցահանդեսների է մասնակցել[3]:

Գծանկարչական աշխատանքները ճանաչված են եղել ինչպես հետխորհրդային տարածքում, այնպես էլ` նրա սահմաններից դուրս:

Մահացել է 2013 թվականի օգոստոսի 26-ին, 84 տարեկան հասակում[4], թաղված է Մինսկի Արևելյան գերեզմանատանը:

Գրքերի ձևավորում

  • Իրինա Մասլենիցինա, Նիկոլայ Բոգոդզյաժ` «Беларусь далетапісная», «Літаратура i мастацтва» հրատարակչություն[5]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Пётра Василеўскі. Urbi et orbi — гораду і сьвету. // Дзеяслоў № 3(16),2005 Արխիվացված է Հունիս 19, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  3. «Арлен Кашкуревич: «Я всегда был диссидентом. То, что другим казалось ясным и светлым, для меня было чем-то трагическим»». Արխիվացված է օրիգինալից 2007-12-17-ին. Վերցված է 2010-12-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Памёр мастак Арлен Кашкурэвіч». Наша Ніва, 26 жнiўня 2013.
  5. Земли Беларуси до крещения Руси//РЭСПУБЛІКА — Новости Беларуси | Белорусские новости — № 137 (5049), 23 июля 2010(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ