Jump to content

Առլեն Կաշկուրևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առլեն Կաշկուրևիչ
Ծնվել էսեպտեմբերի 15, 1929(1929-09-15)[1]
ԾննդավայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 26, 2013(2013-08-26)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուս
ԿրթությունԲելառուսի արվեստի պետական ակադեմիա և Մինսկի Ա․ Գլեբովի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ, exlibrist, գծանկարիչ և նկարազարդող
Թեմաներգրաֆիկա[2], Գրքապիտակ[2] և իլյուստրացիա[2]
Պարգևներ
Honored Artist of the Byelorussian SSR և Բելառուսական ԽՍՀ Պետական մրցանակ
ԱնդամակցությունԲելառուսի նկարիչների միություն
ԶավակներKaškurėvič, Ihar Arlenavič?

Առլեն Կաշկուրևիչ (ռուս.՝ Арлен Михайлович Кашкуре́вич), սեպտեմբերի 15, 1929(1929-09-15)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 26, 2013(2013-08-26)[1], Մինսկ, Բելառուս), խորհրդային և բելառուսցի նկարիչ-գծանկարիչ, պրոֆեսոր, Բելառուսի ժողովրդական նկարիչ (1991 թվական), Բելառուսի արվեստի վաստակավոր գործիչ (1973 թվական), Բելառուսի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր (1972 թվական):

Գծանկարչություն՝ հաստոցային, գրքային, էքսլիբրիս:

Գրքային արվեստ՝ ձևավորված գրքերը բազմիցս ցուցադրվել են հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում, մասնակցել մրցույթների և արժանացել պատվավոր բարձր պարգևների:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 15-ին ծառայողի ընտանիքում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տարհանվել է Սարատով քաղաք: 1953 թվականին ավարտել է Մինսկի Ալեքսեյ Գլեբովի անվան պետական գեղարվեստական քոլեջը[3], այնուհետև՝ ուսումը շարունակել է Բելառուսի արվեստի պետական ակադեմիայի գծանկարչության բաժնում, որտեղ նրա ուսուցիչները եղել են Լեոնիդ Լեյթմանը, Վլադիմիր Սուխովերխովը, Պավել Լյուբոմուդրովը, Վիտալի Ցվիրկոն, Սեմյոն Գերուսը: Դիպլոմային աշխատանքը եղել է իսլանդացի հեղինակ՝ Հալդոր Լաքսնեսի «Ատոմակայան» վեպի նկարազարդումը: 1959-1969 թվականներին դասավանդել է Բելառուսի արվեստի պետական ակադեմիայում: Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության, Բելառուսի նկարիչների միության անդամ:

1959 թվականից գեղարվեստական ցուցահանդեսների է մասնակցել[4]:

Գծանկարչական աշխատանքները ճանաչված են եղել ինչպես հետխորհրդային տարածքում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս:

Մահացել է 2013 թվականի օգոստոսի 26-ին, 84 տարեկան հասակում[5], թաղված է Մինսկի Արևելյան գերեզմանատանը:

Գրքերի ձևավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իրինա Մասլենիցինա, Նիկոլայ Բոգոդզյաժ՝ «Беларусь далетапісная», «Літаратура i мастацтва» հրատարակչություն[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «Пётра Василеўскі. Urbi et orbi — гораду і сьвету. // Дзеяслоў № 3(16),2005». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 31 (օգնություն)
  4. «Арлен Кашкуревич: «Я всегда был диссидентом. То, что другим казалось ясным и светлым, для меня было чем-то трагическим»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «Памёр мастак Арлен Кашкурэвіч». Наша Ніва, 26 жнiўня 2013.
  6. Земли Беларуси до крещения Руси//РЭСПУБЛІКА — Новости Беларуси | Белорусские новости — № 137 (5049), 23 июля 2010(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]