Jump to content

Պավել Կուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:04, 26 Հուլիսի 2024 տարբերակ, Սուրեն2021 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պավել Կուկա
Քաղաքացիությունը  Չեխիա և  Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1968(1968-07-19)[1][2][3][…] (56 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխոսլովակիա[4]
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Պավել Կուկա (չեխ․՝ Pavel Kuka, հուլիսի 19, 1968(1968-07-19)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[4]), չեխոսլովակացի և չեխ ֆուտբոլիստ, որը խաղացել է հարձակվողի դիրքում։

Կարիերա

Ակումբներում

Հարձակվող Պավել Կուկան իր ֆուտբոլային ուղին սկսել է Պրահայի «Սլավիայի» երիտասարդական կազմում: Հիմնական կազմում նորամուտը նշել է 1987 թվականին Չեխոսլովակիայի առաջնությունում։ 1987-1989 թվականներին հանդես է եկել «Հեբում»՝ զուգահեռաբար անցնելով զինվորական ծառայություն, իսկ զորացրվելուց հետո վերադարձել է «Սլավիա»։ 1993/94 մրցաշրջանի ձմեռային դադարից առաջ Պավել Կուկան 1 750 000 գերմանական մարկ գումարի դիմաց տեղափոխվել է Գերմանիայի առաջին Բունդեսլիգայի «Կայզերսլաուտերն» ակումբ, որի կազմում խփել է 8 գոլ Բունդեսլիգայի խաղերում և դարձել Գերմանիայի առաջնության արծաթե մեդալակիր։ 1996 թվականին ակումբը դուրս է եկել առաջին Բունդեսլիգայից, սակայն Կուկը մնացել է ակումբում, ինչի համար պարգևատրվել է նախ Բունդեսլիգա վերադառնալով, ապա՝ հաջորդ տարվա սենսացիոն չեմպիոնական տիտղոսով։ Հետագա տարիներին Կուկը սկսել է ավելի հազվադեպ հայտնվել հիմնական կազմում և ստիպված է եղել հեռանալ ակումբից։ 1998 թվականին ամրապնդվել է «Նյուրնբերգի» կազմում, բայց չնայած նրա ջանքերին, ակումբը դուրս է եկել Բունդեսլիգայից, և Պավելը ստիպված է եղել կրկին փոխել թիմը։ Հաջորդ ակումբը «Շտուտգարտն» էր: Բունդեսլիգայի 144 խաղում Պավելը խփել է 50 գնդակ, իսկ երկրորդ Բունդեսլիգայում 25 հանդիպումներում աչքի է ընկել 15 գոլով: 2000 թվականի սեպտեմբերին Պավելը վերադարձել է հայրենի «Սլավիա» և 2002 թվականին նրա հետ նվաճել Չեխիայի գավաթը: Երեք տարի անց Կուկը հայտարարել է խաղային կարիերան ավարտելու մասին[5], չնայած մի քանի անգամ հանդես է եկել «Մարիլա» սիրողական ակումբում։

Ազգային հավաքականում

Պավել Կուկան ընդհանուր 89 խաղ է անցկացրել Չեխոսլովակիայի և Չեխիայի կազմում և խփել 39 գոլ։ Նորամուտը կայացել է 1990 թվականի օգոստոսի 29-ին Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքական հետ հանդիպման ժամանակ։ Երկրի հավաքականի կազմում խաղացել է 1996 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հինգ խաղերում և գլխով գոլ է խփել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը[6]։ Հավաքականի կազմում դարձել է այս առաջնության արծաթե մեդալակիր, իսկ չորս տարի անց խաղացել է նաև Եվրո 2000-ում, բայց այնտեղ Չեխիան խլացուցիչ ֆիասկո է կրել՝ չհեռանալով խմբից և պարտվելով առաջին երկու խաղերում։ Վերջին խաղն անցկացրել է 2001 թվականի սեպտեմբերի 5-ին Մալթայի դեմ խաղում։

Խաղացողի կարիերայից հետո

2005 թվականին Պավել Կուկան նշանակվել է «Մարիլա» ակումբի մարզական տնօրեն, սակայն կես տարի անց լքել է ակումբը սեփական ցանկությամբ։

Անձնական կյանք

Ամուսնացած է: Ունի որդի, որը հոր հետ մեկնել է Անգլիա՝ Եվրոպայի առաջնությանը։ Ռուսաստանի հետ խաղից հետո Պավելը նրան դուրս է բերել խաղադաշտ, ընդ որում որդին եղել է հոր մարզաշապիկով[7]։ Կուկը նաև ՖԻՖԱ 2001 խաղի դեմքն է։

Կոչումներ

  • Գերմանիայի չեմպիոն՝ 1998
  • Գերմանիայի գավաթի գավաթակիր՝ 1996
  • Չեխիայի գավաթի գավաթակիր՝ 2002
  • Եվրոպայի փոխչեմպիոն՝ 1996
  • Չեխիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1994

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Kuka beendet Karriere Արխիվացված է Օգոստոս 3, 2018 Wayback Machine-ի միջոցով:(գերմ.)
  6. «Czechy — Rosja 3-3 Euro 1996 Grupa C (World-Soccer.pl)». Արխիվացված է օրիգինալից 2016-09-22-ին. Վերցված է 2017-10-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  7. «Чехия 3:3 Россия». Արխիվացված է օրիգինալից 2018-07-30-ին. Վերցված է 2011-08-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Կուկա» հոդվածին։