Jump to content

Դենիել Թոմփքինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դենիել Թոմփքինս (անգլ.՝ Daniel Tompkins, հունիսի 21, 1774(1774-06-21)[1][2][3], Scarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 11, 1825(1825-06-11)[1][2][3], Castleton, Staten Island, Richmond County, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, իրավաբան, կոնգրեսմեն, Նյու Յորք նահանգի 4-րդ նահանգապետ (1807—1817 թվականներ)[4] և ԱՄՆ 6-րդ փոխնախագահ (1817—1825 թվականներ)։

Կենսագրություն

Թոմփքինսը ծնվել է Սքարսդեյլում (գտնվում է Նյու Յորք նահանգում), Ֆոքս Մեդոուի ընտանիքում[5]։ 1795 թվականին ավարտել է Նյու Յորքի «Կոլումբիայի համալսարանը»[6]։ 1797 թվականին դատարանում պրակտիկա անցնելու ժամանակ իրավաբանություն է սովորել։ 1801 թվականին եղել է Նյու Յորքի սահմանադրական կոնվենտի պատվիրակ, իսկ 1804 թվականին Նյու Յորք նահանգի ասամբլեայի անդամ[7]։

Կարիերա

Նահանգապետի պաշտոնում

1807 թվականի ապրիլի 30-ին նահանգապետի ընտրությունների ժամանակ ստացած 35074 ձայնով առաջ է անցել Մորգան Լյուիսից և զբաղեցրել նահանգապետի պաշտոնը։ Որպես Նյու Յորք նահանգի նահանգապետ պաշտոնավարել է մինչև 1817 թվականը։ 1810 թվականի կայացած նահանգապետի ընտրությունների ժամանակ ստացած 43094 ձայնով վերընտրվել է նահանգապետի պաշտոնում՝ առաջ անցնելով Յոնաս Փլեթից, վերջինս ստացել էր 36484 ձայն[8]։ 1813 և 1816 թվականներին կայացած ընտրությունների ժամանակ Թոմքինսը ստացած համապատասխանաբար 43324 և 45412 ձայների հաշվին կրկին առաջ է անցել իր մրցակիցներից և կրկին անգամ վերընտրվել նահանգապետի պաշտոնում։ Ջեյմս Մեդիսոնի նախագահության տարիներին ԱՄՆ պետքարտուղար դառնալու առաջարկը մերժել է։

1812 թվականի պատերազմի ժամանակ Թոմքինսը իրեն դրսևորել է իր լավագույն որակներով և ճանաչվել է ամենաարդյունավետ ռազմական նահանգապետներից մեկը։ Կարևոր դեր է խաղացել աշխարհազորի վերակազմավորման գործում ինչպես նաև նպաստել է զինվորական ծառայության վրա հիմնված պետական հիմնական զորախմբերի կազմավորմանը[9]։

1815 թվականին Թոմփքինսը Սթաթեն Այլենդի արևելյան ափի ողջ երկարությամբ բնակավայր է հիմնել, որին կոչեց Թոմքինսվիլլ[10]։

Փոխնախագահի պաշտոնում

1816 թվականին՝ Ջեյմս Մոնրոյի նախագահության տարիներին ընտրվել է փոխնախագահի պաշտոնում իսկ 1820 թվականին՝ վերընտրվել։ 1821 թվականին եղել է Նյու Յորքի սահմանադրական կոնվենտի նախագահ։ 1812 թվականի պատերազմից հետո ո՛չ պետությանը, ո՛չ էլ ֆեդերալական կառավարությանը չի հաջողվել փոխհատուցել նրա ֆինանսական ծախսերը։ 1824 թվականի դրությամբ ֆեդերալական կառավարությունը Թոմփքինսին պարտք է մնացել 95,000 դոլար[10]։ Ֆինանսական խնդիրները բացասաբար են ազդել նրա առողջության վրա, ինչի հետևանքով Թոմքինսը ձեռք է բերել ալկոհոլային կախվածություն։ Որպես հետևանք Սենատում բազմիցս ներկա է գտնվել ոչ ստափ վիճակում[7]։

Մահ

1825 թվականի հունիսի 11-ին՝ իր հրաժարականից երեք ամիս անց Դենիել Թոմփքինսը մահացել է։ Թաղված է Սուրբ Մարկոս եկեղեցում[7]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  3. 3,0 3,1 3,2 GeneaStar
  4. «Daniel D Tompkins Facts, information, pictures | Encyclopedia.com articles about Daniel D Tompkins». Արխիվացված է օրիգինալից 2013-02-05-ին. Վերցված է 2011-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «FOX MEADOW SALES. First Break Made Into Famous Westchester Estate», New York Times, Apr. 3, 1921, p.76
  6. «Daniel D Tompkins New York State President United States Vice». Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2011-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 «Daniel D. Tompkins: Biography from Answers.com». Արխիվացված է օրիգինալից 2011-02-27-ին. Վերցված է 2011-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «NationMaster — Encyclopedia: Daniel D. Tompkins». Արխիվացված է օրիգինալից 2011-08-31-ին. Վերցված է 2011-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 13 (օգնություն)
  9. People — Biography.com(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 «Daniel D. Tompkins (vice president of United States)» (անգլերեն).

Գրականություն