Jump to content

Deus vult

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:57, 8 Հուլիսի 2024 տարբերակ, Վարդուհի Ասիրյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Deus vult (լատ․՝ «Այդ ամենը ուզում է Աստվածը», իսկզբանե «Աստծո կամքով», ֆր.՝ Dieu le veut), քրիստոնյաների կոչը առաջին խաչակրաց արշավանքի հռչակման ժամանակ հռոմի պապ Ուրբանոս II-ի կողմից Կլերմոնի ժողովում 1095 թվականին: Նաև Գոդֆրուա Բուլյոնցոի (մոտ 1060-1100)[1] և նրա խաչակիրների մարտական կոչը:

Deus lo vult (լատ․՝ «Այդ ամենը ուզում է Աստվածը»), ածանցյալ արտահայտությունը ոչ թե դասական լատիներենով, այլ գռեհիկ լեզվով, Երուսաղեմի Սուրբ գերեզմանի կարգախոսն է, որը կաթոլիկ զինվորական կարգ է համարվում:

Ծովակալ Ալֆրեդ Թայեր Մահանը՝ եպիսկոպոսական բողոքական է, իր փաստարկի համար օգտագործեց այն արտահայտությունը, որ «Քրիստոսի ինքնիշխանությունը հիմնականում կայսերական» էր, և որ «Քրիստոնեությունն ու պատերազմը» շատ ընդհանրություններ ունեն։ Դա խաչակիրների և պուրիտանների աղաղակն էր, և ես կասկածում եմ, որ մարդը երբևէ ավելի ազնիվ բան է խոսել»[2]։

Այլ կիրառումներ

Ջորջ Ֆլաֆը 1947թվականին օգտագործել է Deus Non Vult-ը որպես 12-րդ դարի վերջում խաչակրաց արշավանքների նկատմամբ խանդավառության աստիճանական կորստի ուսումնասիրության վերնագիր, որը մասնավորապես արտահայտվել է անգլիացի մատենագիր Ռալֆ Նիգերի կողմից խաչակրաց արշավանքների վաղ քննադատության մեջ՝ տրակտատ Երուսաղեմի երրորդ ուխտավորների արշավի ռազմական գործերի մասին (1194)[3]։

«Deus vult» արտահայտությունը պատմական համատեքստում հիշատակվում է Crusader Kings 2 (2012) համակարգչային խաղում: Հետագայում արտահայտությունը վերածվել է համացանցային մեմի՝ ժողովրդականություն ձեռք բերելով աջ շարժման մեջ ընդհանրապես և Դոնալդ Թրամփի կողմնակիցների շրջանում՝ մասնավորապես 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ։ Արտահայտությունը դարձավ «մի տեսակ կոդային բառ, հեշթեգ, որը տարածված է աջակողմյան սոցիալական ցանցերում և գրաֆիտիներում»[4]։

Կարգախոսն օգտագործվում է նաև Եվրոպայում ազգայնական խմբերի կողմից և ցուցադրվել է մեծ պաստառների վրա 2017 թվականին Լեհաստանի ազգային անկախության օրվան նվիրված երթերի ժամանակ:[5][6]

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Dieu le volt». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Мэхэн, Альфред Тайер (1972). «Некоторые забытые аспекты войны»». Արխիվացված է օրիգինալից 2019-03-29-ին. Վերցված է 2019-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. George B. Flahiff, "Deus Non Vult: A Critic of the Third Crusade", Mediaeval Studies 9 (1947), 162–188, doi: 10.1484/J.MS.2.306566.
  4. «Ishaan Tharoor (November 16, 2016). "ISIS wants to fight a holy war. So do some Trump supporters"».
  5. Vanessa Gera (2017-11-14). «Polish president sharply condemns weekend nationalist march». The Times of Israel (անգլերեն). www.timesofisrael.com. Արխիվացված է օրիգինալից 2020-06-28-ին. Վերցված է 2020-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Staff and agencies in Warsaw (2017-11-13). «Polish president condemns far-right scenes at Independence Day march» (անգլերեն). the Guardian. Արխիվացված է օրիգինալից 2020-06-05-ին. Վերցված է 2020-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ