Jump to content

Մատեո Ռետեգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:37, 7 Հուլիսի 2024 տարբերակ, Հովհաննիսյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մատեո Ռետեգի
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 29, 1999(1999-04-29)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆեռնանդո, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 1,86 մետր
Դիրք հարձակվող

Մատեո Ռետեգի (իսպ.՝ Mateo Retegui, ապրիլի 29, 1999(1999-04-29)[1][2], Սան Ֆեռնանդո, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի և իտալացի ֆուտբոլիստ, «Ջենոա» ակումբի և Իտալիայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

Ռետեգին «Ռիվեր Փլեյթ» և «Բոկա Խունիորս» ակումբների սան է: 2018 թվականի նոյեմբերի 17-ին վերջինիս կազմում «Պատրոնատոյի» դեմ խաղում նորամուտն է նշել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ 2019 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Էստուդիանտես»[4]։ Փետրվարի 18-ին «Արխենտինոս Խունիորսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[5]։ Նոյեմբերի 2-ին «Խիմնասիա Լա Պլատայի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Էստուդիանտեսի» կազմում[6]։

2020 թվականին նրան վարձակալել է «Տալյերես» ակումբը։ Հոկտեմբերի 31-ին «Նյուելս Օլդ Բոյզի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[7]։ Դեկտեմբերի 20-ին «Ատլետիկո Տուկումանի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Տալյերեսի» կազմում[8]։

2022 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Տիգրե»[9]։ Փետրվարի 11-ին «Գոդոյ Կրուսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[10]։ Փետրվարի 16-ին «Սենտրալ Կորդոբայի» դեմ խաղում Մատեոն խփել է իր առաջին գոլը «Տիգրեի» կազմում[11]։

2023 թվականի ամռանը Ռետեգին տեղափոխվել է իտալական «Ջենոա»՝ կնքելով հնգամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 մլն եվրո[12]։ «Ֆիորենտինայի» դեմ խաղում նորամուտն է նշել իտալական Սերիա A-ում: Օգոստոսի 27-ին «Լացիոյի» դեմ խաղում Մատեոն խփել է իր առաջին գոլը «Ջենոայի» կազմում[13]։

Կարիերա հավաքականում

Ռետենին Իտալիայի քաղաքացիություն ունի մոր կողմից պապիկի շնորհիվ, որը ծագումով Սիցիլիայի Կանիկատտի քաղաքից էր[14]։

2023 թվականի փետրվարին տեղեկություններ են տարածվել, որ Ռոբերտո Մանչինին դիտարկում է վարկանիշները որպես Իտալիայի հավաքականի թեկնածու Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղերի համար[14]։ 2023 թվականի մարտի 17-ին պաշտոնապես հրավիրվել է Իտալիայի ազգային հավաքական[15]։ Մարտի 23-ին նորամուտն է նշել Անգլիայի հավաքականի դեմ ընտրական մրցաշարի առաջին խաղում՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում, և Իտալիայի հավաքականի կազմում առաջին գոլն է խփել 56‑րդ րոպեին Լորենցո Պելեգրինիի փոխանցումից հետո[16]։

Գոլեր Իտալիայի հավաքականի կազմում

Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 2023 թվականին մարտի 23 Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտ, Նեապոլ, Իտալիա Անգլիա Անգլիա 1–2 1–2 Եվրոպայի առաջնություն 2024 որակավորում
2 2023 թվականի մարտի 26 Ազգային մարզադաշտ, Տա-Կալի, Մալթա Մալթա Մալթա 0–1 0–2 Եվրոպայի առաջնություն 2024 որակավորում

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Бока Хуниорс VS. Патронато 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018-11-17. Արխիվացված է օրիգինալից 2022-12-23-ին. Վերցված է 2022-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Mateo Retegui, de jugar en la Selección argentina de hockey a ser refuerzo de Estudiantes». 0221. 2019-02-03. Արխիվացված է օրիգինալից 2022-12-23-ին. Վերցված է 2019-02-03-ին.
  5. «Архентинос Хуниорс VS. Эстудиантес 2:1» (անգլերեն). soccerway.com. 2019-02-18.
  6. «Химнасия и Эсгрима Ла-Плата VS. Эстудиантес 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019-11-02. Արխիվացված է օրիգինալից 2022-12-23-ին. Վերցված է 2022-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Тальерес Кордова VS. Ньюэллс Олд Бойз 3:1» (անգլերեն). soccerway.com. 2020-10-31. Արխիվացված է օրիգինալից 2022-12-23-ին. Վերցված է 2022-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Тальерес Кордова VS. Атлетико Тукуман 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020-12-20.
  9. TIGRE HIZO OFICIAL LA LLEGADA DE MATEO RETEGUI Արխիվացված է Դեկտեմբեր 25, 2022 Wayback Machine-ի միջոցով:, elgrafico.com.ar, 8 February 2022
  10. «Годой-Крус VS. Тигре 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022-02-11. Արխիվացված է օրիգինալից 2022-12-23-ին. Վերցված է 2022-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Тигре VS. Сентраль Кордова Сантьяго-дель-Эстеро 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022-02-16. Արխիվացված է օրիգինալից 2022-12-23-ին. Վերցված է 2022-12-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «TRANSFER MARKET - OFFICIAL: MATEO RETEGUI IS A NEW GENOA PLAYER. OPERATION WORTH OVER 15 MILLION. MANCINI SMILES». Eurosport. 2023-07-26. Արխիվացված է օրիգինալից 2023-03-23-ին. Վերցված է 2023-07-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Лацио VS. Дженоа 0:1» (անգլերեն). soccerway.com. 2023-08-27. Արխիվացված է օրիգինալից 2023-08-27-ին. Վերցված է 2023-10-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. 14,0 14,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «fanpage_it» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. «Nazionale, Mancini chiama l'argentino Retegui. Prima anche Falcone e Buongiorno» (իտալերեն). La Repubblica. 2023-03-17. Արխիվացված է օրիգինալից 2023-03-18-ին. Վերցված է 2023-03-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Italy-England - European Qualifiers 2024». UEFA.com (անգլերեն). 2023-03-23. Արխիվացված է օրիգինալից 2023-03-23-ին. Վերցված է 2023-03-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)