Jump to content

Մատեո Ռետեգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատեո Ռետեգի
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 29, 1999(1999-04-29)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆեռնանդո, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 1,86 մետր
Դիրք հարձակվող

Մատեո Ռետեգի (իսպ.՝ Mateo Retegui, ապրիլի 29, 1999(1999-04-29)[1][2], Սան Ֆեռնանդո, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի և իտալացի ֆուտբոլիստ, «Ջենոա» ակումբի և Իտալիայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռետեգին «Ռիվեր Փլեյթ» և «Բոկա Խունիորս» ակումբների սան է։ 2018 թվականի նոյեմբերի 17-ին վերջինիս կազմում «Պատրոնատոյի» դեմ խաղում նորամուտն է նշել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ 2019 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Էստուդիանտես»[4]։ Փետրվարի 18-ին «Արխենտինոս Խունիորսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[5]։ Նոյեմբերի 2-ին «Խիմնասիա Լա Պլատայի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Էստուդիանտեսի» կազմում[6]։

2020 թվականին նրան վարձակալել է «Տալյերես» ակումբը։ Հոկտեմբերի 31-ին «Նյուելս Օլդ Բոյզի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[7]։ Դեկտեմբերի 20-ին «Ատլետիկո Տուկումանի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Տալյերեսի» կազմում[8]։

2022 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Տիգրե»[9]։ Փետրվարի 11-ին «Գոդոյ Կրուսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[10]։ Փետրվարի 16-ին «Սենտրալ Կորդոբայի» դեմ խաղում Մատեոն խփել է իր առաջին գոլը «Տիգրեի» կազմում[11]։

2023 թվականի ամռանը Ռետեգին տեղափոխվել է իտալական «Ջենոա»՝ կնքելով հնգամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 մլն եվրո[12]։ «Ֆիորենտինայի» դեմ խաղում նորամուտն է նշել իտալական Սերիա A-ում։ Օգոստոսի 27-ին «Լացիոյի» դեմ խաղում Մատեոն խփել է իր առաջին գոլը «Ջենոայի» կազմում[13]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռետենին Իտալիայի քաղաքացիություն ունի մոր կողմից պապիկի շնորհիվ, որը ծագումով Սիցիլիայի Կանիկատտի քաղաքից էր[14]։

2023 թվականի փետրվարին տեղեկություններ են տարածվել, որ Ռոբերտո Մանչինին դիտարկում է վարկանիշները որպես Իտալիայի հավաքականի թեկնածու Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղերի համար[14]։ 2023 թվականի մարտի 17-ին պաշտոնապես հրավիրվել է Իտալիայի ազգային հավաքական[15]։ Մարտի 23-ին նորամուտն է նշել Անգլիայի հավաքականի դեմ ընտրական մրցաշարի առաջին խաղում՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում, և Իտալիայի հավաքականի կազմում առաջին գոլն է խփել 56‑րդ րոպեին Լորենցո Պելեգրինիի փոխանցումից հետո[16]։

Գոլեր Իտալիայի հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 2023 թվականին մարտի 23 Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտ, Նեապոլ, Իտալիա Անգլիա Անգլիա 1–2 1–2 Եվրոպայի առաջնություն 2024 որակավորում
2 2023 թվականի մարտի 26 Ազգային մարզադաշտ, Տա-Կալի, Մալթա Մալթա Մալթա 0–1 0–2 Եվրոպայի առաջնություն 2024 որակավորում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Бока Хуниорс VS. Патронато 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «Mateo Retegui, de jugar en la Selección argentina de hockey a ser refuerzo de Estudiantes». 0221. 2019 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  5. «Архентинос Хуниорс VS. Эстудиантес 2:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ փետրվարի 18.
  6. «Химнасия и Эсгрима Ла-Плата VS. Эстудиантес 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. «Тальерес Кордова VS. Ньюэллс Олд Бойз 3:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. «Тальерес Кордова VS. Атлетико Тукуман 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ դեկտեմբերի 20.
  9. TIGRE HIZO OFICIAL LA LLEGADA DE MATEO RETEGUI Արխիվացված 2022-12-25 Wayback Machine, elgrafico.com.ar, 8 February 2022
  10. «Годой-Крус VS. Тигре 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. «Тигре VS. Сентраль Кордова Сантьяго-дель-Эстеро 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. «TRANSFER MARKET - OFFICIAL: MATEO RETEGUI IS A NEW GENOA PLAYER. OPERATION WORTH OVER 15 MILLION. MANCINI SMILES». Eurosport. 2023 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  13. «Лацио VS. Дженоа 0:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. 14,0 14,1 «Bomber Retegui dice sì all'Italia grazie al nonno di Canicattì: "È un onore e un orgoglio"» (իտալերեն). Fanpage.it. 2023 թ․ մարտի 10. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  15. «Nazionale, Mancini chiama l'argentino Retegui. Prima anche Falcone e Buongiorno» (իտալերեն). La Repubblica. 2023 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
  16. «Italy-England - European Qualifiers 2024». UEFA.com (անգլերեն). 2023 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.