Jump to content

Նիկոլայ Շապարենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
21:05, 24 Հունիսի 2024 տարբերակ, Թրվանց Արա (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Նիկոլայ Շապարենկո
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1998(1998-10-04)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Velyka Novosilka, Դոնեցկի մարզ, Ուկրաինա
Հասակ 1,78 մետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Նիկոլայ Շապարենկո (ուկրաիներեն՝ Микола Володимирович Шапаренко, հոկտեմբերի 4, 1998(1998-10-04)[1], Velyka Novosilka, Դոնեցկի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի ֆուտբոլի ազգայի հավաքականի կիսապաշտպան, Եվրոպայի երկու առաջնության (2020 և 2024) մասնակից։

Ակումբային կարիերա

Տասնմեկ տարեկանում տեղափոխվել է Մարիուպոլ, որտեղ մոտ մեկ տարի ֆուտբոլ է խաղացել Մանկական մարզադպրոց 4-ում, որից հետո տեղափոխվել է «Իլյիչևցի» ակումբի ակադեմիա[2]։ Ճանաչվել է «Ղրիմի ձնծաղիկ» ֆուտբոլի ավանդական միջազգային պատանեկան մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[3]։

Դոնբասում կռիվների պատճառով 2014/15 մրցաշրջանին չեն մասնակցել 1998 թվականին ծնված Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլի լիգայի խաղացողները։ Շապարենկոն և իր հասակակից մի քանի ֆուտբոլիստներ ընդգրկվել են Պրեմիեր լիգայի «Մարիուպոլ» ակումբ[4]։ Պրեմիեր լիգայում նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2015 թվականի ապրիլի 5-ին «Շախտյոր» հանդիպման 89-րդ րոպեին՝ փոխարինելով Իվան Մատյաժին[5]։ Առաջնաելույթի օրը նա եղել է 16,5 տարեկան[6]։ Շապարենկոն եղել է 1998 թվականին ծնված առաջին խաղացողը, որը հանդես է եկել Պրեմիեր լիգայում[7][8]։

Նույն թվականի մայիսի 30-ին Պրեմիեր լիգայի առաջնության վերջին տուրում Օլիմպիական խաղերում Շապարենկոն Դմիտրի Սկոբլովի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել 63-րդ րոպեին և մրցավարի ավելացրած ժամանակաընթացքում դարձել գոլի հեղինակ[9]։

16 տարեկան 238 օրականում Շապարենկոն դարձել է Ուկրաինայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի պատմության երկրորդ ամենաերիտասարդ գոլահարը և 1998 թվականին ծնված առաջին խաղացողը, որը գոլ է խփել Պրեմիեր լիգայում[10]։

Առաջնության ավարտից հետո մամուլում տեղեկություններ են հայտնվեել Ուկրաինայի գործող չեմպիոն Կիևի «Դինամոն» հետաքրքրվում է Շապարենկոյով։ Կիևի «Դինամոյում» երիտասարդ ֆուտբոլիստը հայտնվել էր 2015 թվականի ամռանը[11]։

2017 թվականի նոյեմբերի 18-ին նա իր նորամուտը նշել է «Դինամոյի» առաջին թիմի կազմում Պրեմիեր լիգայի «Կրոպիվնիցկի Զվեզդայի» դեմ խաղու։ Ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին Ժունիոր Մորաեսի փոխարեն[12]։

Շապարենկոյի նորամուտը եվրոպական մրցաշարերում տեղի է ունեցել հաջորդ խաղում, երբ Շապարենկոն փոխարինման դուրս եկել ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի «Սկենդերբեուի» դեմ խաղում։

Կարիերան հավաքականում

2018 թվականի մայիսի 31-ին նա իր նորամուտը նշել է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Մարոկկոյի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ Գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն Վիկտոր Կովալենկոյի փոխարեն երկրորդ խաղակեսի սկզբում խաղադաշտ է մտցրել Շապարենկոյին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0[13]։

2021 թվականի հունիսի 1-ին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի կողմից ընդգրկվել է Ուկրաինայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում և մասնակցել 2020 թվականի Եվրոպայի առաջնության հանդիպումներին[14]։ Մրցաշարում նա մասնակցել է քառորդ եզրափակիչ հասած Ուկրաինայի հավաքականի հինգ հանդիպման։ 2021 թվականի սեպտեմբերի 4-ին նա Ուկրաինայի հավաքականի կազմում առաջին գոլն է խփել՝ աշխարհի առաջնության ընտրական խաղում, Ֆրանսիայի հավաքականի դարպասին։

2024 թվականի հունիսի 21-ին նա խփեց իր երկրորդ գոլը ազգային հավաքականի կազմում 2024 թվականի Եվրոպայի առաջնության Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն

Ակումբային

12 դեկտեմբերի 2021-ի դրությամբ
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիա Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
«Մարիուպոլ» ՖԱ 2014–15 Ուկրաինայի ֆուտբոլի առաջնություն 2 1 0 0 2 1
«Դինամո» Կիև 2017–18 Ուկրաինայի ֆուտբոլի առաջնություն 14 1 2 0 5[Ն 1] 0 0 0 21 1
2018–19 22 5 2 2 8[Ն 2] 1 1[Ն 3] 0 33 8
2019–20 15 1 2 0 1[Ն 1] 0 0 0 18 1
2020–21 24 4 3 0 11[Ն 4] 1 1[Ն 3] 0 39 5
2021–22 13 3 1 0 6[Ն 5] 0 1[Ն 3] 0 21 3
2022–23 5 0 7[Ն 6] 0 12 0
2023–24 22 4 0 0 4[Ն 7] 1 26 5
Ընդհանուր 115 18 10 2 42 3 3 0 170 23
Ընդհանուր կարիերա 117 19 10 2 42 3 3 0 172 24

Հավաքական

21 հունիսի 2024-ի դրությամբ[15]
Ելույթներ և գոլեր՝ ըստ հավաքականի և տարիների
Հավաքական Տարի Հանդիպումներ Գոլեր
Ուկրաինա 2018 4 0
2019 0 0
2020 3 0
2021 16 1
2022 5 0
2024 5 1
Ընդհանուր 33 2

2024 թվականի հունիսի 21-ին կայացած խաղի դրությամբ։

Նիկոլայ Շապարենկոյի խփած միջազգային գոլերի ցանկը
No. Ամսաթիվ Վայրը Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 4 Սեպտեմբերի 2021 «Օլիմպիական» մարզադաշտ, Կիև, Ուկրաինա Ֆրանսիա Ֆրանսիա 1–0 1–1 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022
2 21 Հունիսի 2024 «Մերկուր Շպիլ-Արենա» մարզադաշտ, Դյուսելդորֆ, Գերմանիա Սլովակիա Սլովակիա 1–1 2–1 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Николай Шапаренко: «хотел доказать, что могу играть в Премьер-лиге, думаю — получилось»» (ռուսերեն). MatchDay. 2015-06-02. Արխիվացված է օրիգինալից 2015-06-21-ին. Վերցված է 2015-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. ««Крымский подснежник» — этап подготовки к новому сезону» (ռուսերեն). Виталий Зона, «Приазовский рабочий». 2012-04-06. Արխիվացված է օրիգինալից 2015-04-20-ին. Վերցված է 2015-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Николай Шапаренко — первый игрок 1998 года рождения в Премьер-лиге» (ռուսերեն). goldtalant.com.ua. 2015-05-04. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Mikolay Sharapenko». Soccerway. Վերցված է 27 May 2019-ին.Կաղապար:Better source needed
  6. «В матче «Ильичёвец» — «Шахтёр» сыграл самый молодой футболист нынешнего чемпионата» (ռուսերեն). MatchDay. 2015-04-05. Արխիվացված է օրիգինալից 2015-06-09-ին. Վերցված է 2015-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Николай Шапаренко — первый игрок 1998 года рождения в Премьер-лиге» (ռուսերեն). goldtalant.com.ua. 2015-05-04. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Хавбек "Іллічівця" став другим наймолодшим автором голу чемпіонату України [The Illichivets' halfback became the second youngest player to score in the Ukrainian Championship]. football24.ua (ուկրաիներեն). 6 July 2018. Արխիվացված է օրիգինալից 6 July 2018-ին.
  9. ««Ильичёвец» 4:1 «Олимпик»» (ուկրաիներեն). УПЛ. 2015-05-30. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2015-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «16-летний Николай Шапаренко почти повторил бомбардирский рекорд украинской элиты» (ռուսերեն). Владимир Пояснюк, footboom.com. 2015-05-30. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Хавбек «Ильичёвца» близок к переходу в «Динамо»» (ռուսերեն). Football.ua. 2015-06-05. Արխիվացված է օրիգինալից 2015-06-08-ին. Վերցված է 2015-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Шапаренко дебютировал в основном составе «Динамо»». Արխիվացված օրիգինալից 2017-11-21-ին. Վերցված է 2021-09-15-ին.
  13. «Украина и Марокко завершили матч ничьей». Արխիվացված օրիգինալից 2020-07-12-ին. Վերցված է 2018-06-01-ին.
  14. «ОФІЦІЙНО. АНДРІЙ ШЕВЧЕНКО ОГОЛОСИВ ЗАЯВКУ ЗБІРНОЇ УКРАЇНИ НА ЄВРО-2020». uaf.ua (ուկրաիներեն). Украинская ассоциация футбола. 01.06.2021. Արխիվացված օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2021-06-03-ին.
  15. «Mykola Shaparenko - national football team player». eu-football.info (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 15 August 2018-ին. Վերցված է 27 May 2019-ին.

Նշումներ

  1. 1,0 1,1 Ելույթներ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում
  2. Մեկ հանդիպում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգահում, յոթ հանդիպում և մեկ գոլ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում
  3. 3,0 3,1 3,2 Մասնակցություն Ուկրաինայի Սուպերգավաթին
  4. Ութ հանդիպում և մեկ գոլ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում, երեք հանդիպում ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայում
  5. Հանդիպումներ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում
  6. Վեց հանդիպում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում, մեկ ելույթ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայում
  7. Ելույթներ ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգայում