Jump to content

Արթուր Վերմերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:31, 19 Հունիսի 2024 տարբերակ, Մանե9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Արթուր Վերմերեն
հոլ.՝ Arthur Vermeeren
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 2005(2005-02-07) (19 տարեկան)
Ծննդավայր Լիր, Մեխելեն, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա[1]
Հասակ 1,8 մետր
Պատանեկան կարիերա
2018—2022 Բելգիա Անտվերպեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2022—2024 Բելգիա Անտվերպեն 47 (2)
2022  Բելգիա Անտվերպեն II 6 (1)
2024— Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 1 (0)
Ազգային հավաքական
2021—2022 Բելգիա Բելգիա (մինչև 17) 10 (0)
2022 Բելգիա Բելգիա (մինչև 18) 3 (0)
2023 Բելգիա Բելգիա (մինչև 19) 3 (0)
2023— Բելգիա Բելգիա (մինչև 21) 1 (0)
2023— Բելգիա Բելգիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արթուր Դենիս Վերմերեն (հոլ.՝ Arthur Denis Vermeeren, փետրվարի 7, 2005(2005-02-07), Լիր, Մեխելեն, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա[1]), բելգիացի ֆուտբոլիստ, իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ակումբի և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

«Անտվերպեն» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է: 2022 թվականի օգոստոսի 11-ին ակումբի հիմնական կազմում նորամուտը նշել է նորվեգական «Լիլեստրեմի» դեմ ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խաղում[2]: 2022 թվականի հոկտեմբերի 20-ին նշել է նորամուտը Բելգիայի առաջին դիվիզիոնում՝ փոխարինման դուրս գալով «Օստենդեի» դեմ խաղում[3]: 2022 թվականի նոյեմբերի 13-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում՝ մասնակցելով առաջնության «Բրյուգեի» դեմ խաղին[4][5]:

2024 թվականի հունվարի 26-ին տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»՝ կնքելով պայմանագիր մինչև 2030 թվականը[6]: Իսպանական ակումբը նրա տեղափոխության համար վճարել է 18 միլիոն եվրո, ևս 5 միլիոն եվրո նախատեսված է բոնուսների տեսքով, ինչպես նաև նախատեսվել է, որ «Անտվերպենը» կստանա ֆուտբոլիստի ապագա վաճառքի գումարի 10%-ը[7]: 2024 թվականի հունվարի 31-ին Վերմերենը նշել է իր նորամուտը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում՝ մեկնարկային կազմում դուրս գալով Լա Լիգայի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում[8]:

Կարիերան հավաքականում

Հանդես է եկել Բելգիայի մինչև 17, մինչև 18, մինչև19 և մինչև 21 հավաքականներում[9]:

2023 թվականի հոկտեմբերի 13-ին նշել է իր նորամուտը Բելգիայի գլխավոր հավաքականում՝ մասնակցելով Ավստրիայի հավաքականի դեմ խաղին[10]:

Ձեռքբերումներ

«Անտվերպեն»

  • Բելգիայի չեմպիոն - 2022/23
  • Բելգիայի գավաթակիր - 2022/23
  • Բելգիայի սուպերգավաթակիր - 2023

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 https://www.transfermarkt.de/arthur-vermeeren/profil/spieler/926694
  2. «Antwerp vs. Lillestrøm». Soccerway (անգլերեն). 2022-08-11. Արխիվացված է օրիգինալից 2022-12-13-ին. Վերցված է 2022-12-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Antwerp vs. KV Oostende». Soccerway (անգլերեն). 2022-10-20. Արխիվացված է օրիգինալից 2022-12-13-ին. Վերցված է 2022-12-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Club Brugge vs. Antwerp». Soccerway (անգլերեն). 2022-11-13. Արխիվացված է օրիգինալից 2022-12-13-ին. Վերցված է 2022-12-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Een pluim voor de eigen jeugdwerking: 17-jarig talent verkozen tot speler van de maand bij Antwerp - Voetbalnieuws». Voetbalkrant (հոլանդերեն). 2022-12-10. Արխիվացված է օրիգինալից 2022-12-13-ին. Վերցված է 2022-12-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Welcome, Vermeeren!». Atlético Madrid (անգլերեն). 2024-01-26. Արխիվացված օրիգինալից 2024-01-26-ին. Վերցված է 2024-02-03-ին.
  7. «All the details as Atlético Madrid confirm Arthur Vermeeren capture». OneFootball (անգլերեն). 2024-01-26. Արխիվացված օրիգինալից 2024-01-27-ին. Վերցված է 2024-02-03-ին.
  8. «Atletico Madrid vs. Rayo Vallecano». Soccerway (անգլերեն). 2024-01-31. Արխիվացված օրիգինալից 2024-02-03-ին. Վերցված է 2024-02-03-ին.
  9. «Arthur Vermeeren». ACFF (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-12-13-ին. Վերցված է 2022-12-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Austria vs. Belgium». Soccerway (անգլերեն). 2023-10-13. Արխիվացված օրիգինալից 2023-04-05-ին. Վերցված է 2023-12-29-ին.

Արտաքին հղումներ