Jump to content

Արթուր Վերմերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Վերմերեն
հոլ.՝ Arthur Vermeeren
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 2005(2005-02-07) (19 տարեկան)
Ծննդավայր Լիր, Մեխելեն, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա[1]
Հասակ 1,8 մետր
Պատանեկան կարիերա
2018—2022 Բելգիա Անտվերպեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2022—2024 Բելգիա Անտվերպեն 47 (2)
2022  Բելգիա Անտվերպեն II 6 (1)
2024— Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 1 (0)
Ազգային հավաքական
2021—2022 Բելգիա Բելգիա (մինչև 17) 10 (0)
2022 Բելգիա Բելգիա (մինչև 18) 3 (0)
2023 Բելգիա Բելգիա (մինչև 19) 3 (0)
2023— Բելգիա Բելգիա (մինչև 21) 1 (0)
2023— Բելգիա Բելգիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արթուր Դենիս Վերմերեն (հոլ.՝ Arthur Denis Vermeeren, փետրվարի 7, 2005(2005-02-07), Լիր, Մեխելեն, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա[1]), բելգիացի ֆուտբոլիստ, իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ակումբի և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անտվերպեն» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2022 թվականի օգոստոսի 11-ին ակումբի հիմնական կազմում նորամուտը նշել է նորվեգական «Լիլեստրեմի» դեմ ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խաղում[2]։ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին նշել է նորամուտը Բելգիայի առաջին դիվիզիոնում՝ փոխարինման դուրս գալով «Օստենդեի» դեմ խաղում[3]։ 2022 թվականի նոյեմբերի 13-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում՝ մասնակցելով առաջնության «Բրյուգեի» դեմ խաղին[4][5]։

2024 թվականի հունվարի 26-ին տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»՝ կնքելով պայմանագիր մինչև 2030 թվականը[6]։ Իսպանական ակումբը նրա տեղափոխության համար վճարել է 18 միլիոն եվրո, ևս 5 միլիոն եվրո նախատեսված է բոնուսների տեսքով, ինչպես նաև նախատեսվել է, որ «Անտվերպենը» կստանա ֆուտբոլիստի ապագա վաճառքի գումարի 10%-ը[7]։ 2024 թվականի հունվարի 31-ին Վերմերենը նշել է իր նորամուտը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում՝ մեկնարկային կազմում դուրս գալով Լա Լիգայի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում[8]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Բելգիայի մինչև 17, մինչև 18, մինչև19 և մինչև 21 հավաքականներում[9]։

2023 թվականի հոկտեմբերի 13-ին նշել է իր նորամուտը Բելգիայի գլխավոր հավաքականում՝ մասնակցելով Ավստրիայի հավաքականի դեմ խաղին[10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անտվերպեն»

  • Բելգիայի չեմպիոն - 2022/23
  • Բելգիայի գավաթակիր - 2022/23
  • Բելգիայի սուպերգավաթակիր - 2023

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.transfermarkt.de/arthur-vermeeren/profil/spieler/926694
  2. «Antwerp vs. Lillestrøm». Soccerway (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Antwerp vs. KV Oostende». Soccerway (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «Club Brugge vs. Antwerp». Soccerway (անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «Een pluim voor de eigen jeugdwerking: 17-jarig talent verkozen tot speler van de maand bij Antwerp - Voetbalnieuws». Voetbalkrant (հոլանդերեն). 2022 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. «Welcome, Vermeeren!». Atlético Madrid (անգլերեն). 2024 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.
  7. «All the details as Atlético Madrid confirm Arthur Vermeeren capture». OneFootball (անգլերեն). 2024 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.
  8. «Atletico Madrid vs. Rayo Vallecano». Soccerway (անգլերեն). 2024 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.
  9. «Arthur Vermeeren». ACFF (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. «Austria vs. Belgium». Soccerway (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]