«Ռուբեն Միրոյան»–ի խմբագրումների տարբերություն
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Անձ}} |
{{Անձ}} |
||
'''Ռուբեն Միրոյան''' ( |
'''Ռուբեն Միրոյան''' ({{ԱԾ}}), հայ կուսակցական և պետական գործիչ։ Նա մահացել է [[Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն|Հայաստանի խորհրդարանի շենքում ահաբեկչության]] հետևանքով։ |
||
== Կենսագրություն== |
== Կենսագրություն== |
17:17, 18 Մայիսի 2021-ի տարբերակ
Ռուբեն Միրոյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1939 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1999 (60 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ruben Miroyan Վիքիպահեստում |
Ռուբեն Միրոյան (հոկտեմբերի 19, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), հայ կուսակցական և պետական գործիչ։ Նա մահացել է Հայաստանի խորհրդարանի շենքում ահաբեկչության հետևանքով։
Կենսագրություն
Ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 19-ին Երեւանում[1]։
Կրթություն
- 1959 - 1964 - Տնտեսագիտության ֆակուլտետ Երևանի պետական համալսարան։ (1999):
- 1985 թվականին ավարտել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդրին առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի որակավորում[1]։
Աշխատանքային գործունեություն
1965-1971 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Երեւանի 26 կոմիսարների շրջկոմի առաջին քարտուղար։ 1971-1974թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում։ 1974 թվականից եղել է Երեւանի 26 կոմիսարների շրջխորհրդի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ, 1985-1991 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի տեսուչ, Երեւանի Լենինյան շրջխորհրդի գործկոմի նախագահ, ՀԿԿ Երեւանի 26 կոմիսարների շրջկոմի առաջին քարտուղար։ 1992-1999 թվականներին աշխատել է ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարության համակարգում[1]։
Քաղաքական գործունեություն
1999 թվականւ մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ 1999թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀԺԿ վարչության քարտուղար։ Հետմահու Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի մեդալով»[1]։
Մահ
Զոհվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստի ժամանակ կատարված ահաբեկչության պատճառով[1]։
Ընտանիք
Ամուսնացած էր, ուներ երկու երեխա[1]։