Ռուբեն Միրոյան
| Ռուբեն Խաչիկի Միրոյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հոկտեմբերի 19, 1939 |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հոկտեմբերի 27, 1999 (60 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ռուբեն Խաչիկի Միրոյան (հոկտեմբերի 19, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), հայ կուսակցական և պետական գործիչ, ՀԺԿ վարչության քարտուղար, ՀՀ ԱԺ փոխնախագահ (1999):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959-1964 թթ. - Երևանի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ։
- 1985 թ. ավարտել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդրին առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի որակավորում[1]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1965-1971 թթ.-ին եղել է ՀԼԿԵՄ Երևանի 26 կոմիսարների շրջկոմի առաջին քարտուղար։ 1971-1974 թթ.-ին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում։ 1974 թվականից եղել է Երևանի 26 կոմիսարների շրջխորհրդի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ, 1985-1991 թթ.-ին եղել է ՀԿԿ Կենտկոմի տեսուչ, Երևանի Լենինյան շրջխորհրդի գործկոմի նախագահ, ՀԿԿ Երևանի 26 կոմիսարների շրջկոմի առաջին քարտուղար։ 1992-1999 թթ.-ին աշխատել է ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության համակարգում[1]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ 1999 թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀԺԿ վարչության քարտուղար։ Հետմահու Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի մեդալով»[1]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոհվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստի ժամանակ կատարված ահաբեկչության ժամանակ[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած էր, ուներ երկու երեխա[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 19 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 27 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհեր
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ կուսակցական գործիչներ
- ՀԺԿ անդամներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
