«Դեյվիդ Կարպենտեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ մարդասպան | անուն = | բնագիր անուն = | պատկեր = | չափ = | alt = | նկարագրություն = | իծնեանու...»:
 
Տող 42. Տող 42.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Ամերիկացի սերիական մարդասպաններ]]
[[Կատեգորիա:Մահապատժի դատապարտվածներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի հանցագործներ]]

16:14, 19 հունվարի 2021-ի տարբերակ

Դեյվիդ Կարպենտեր
Պատկեր
Ծննդյան ամսաթիվմայիսի 6, 1930(1930-05-06) (94 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Պատիժմահապատիժ
Սպանություն

Դեյվիդ Ջոզեֆ Կարպենտեր (անգլ.՝ David Joseph Carpenter, մայիսի 6, 1930(1930-05-06), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, հայտնի է նաև որպես «Թրեյսլանդացի մարդասպան»), ամերիկացի սերիական մարդասպան, որը հայտնի է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկոյի մոտակայքում գտնվող պետական այգիներում հետիոտնային արահետներում մարդկանց հետապնդելով և սպանելով: Կարպենտերը սպանել է առնվազն տասը մարդ, երկուսը փրկվել են։ Բոլոր սպանություններում, բացի մեկից, նա օգտագործել է 38 տրամաչափի ատրճանակ. Էդդի Քեյնին Թամալպաիս լեռան վրա սպանելիս օգտագործել է 44 տրամաչափի ատրճանակ[1][2]։

Կենսագրություն

Դեյվիդ Կարպենտերը ծնվել է 1930 թվականի մայիսի 6-ին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում՝ անապահով ընտանիքում։ Կարպենտերի հայրը չարաշահել է ալկոհոլը և հարբած վիճակում հաճախ ծեծել որդուն: Դավիթի մայրը իշխանական ու խիստ կին էր և հաճախ է պատժել նրան: Ընտանիքում տիրող մշտական բռնության մթնոլորտի հետևանքով արդեն մանկուց Կարպենտերը տառապել է կակազությամբ և գիշերամիզությամբ։ Դեռահաս տարիներին սկսել է դրսևորել սադիզմի և ագրեսիայի առաջին նշանները. տանջել և սպանել է կենդանիներին: Տասներեք տարեկան հասակում առաջին անգամ դատապարտվել է իր զարմիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ 1955 թվականին Կարպենտերն ամուսնացել է, ունեցել են երեք երեխա[1]։

1960 թվականին Կարպենտերը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել դերասանուհի Լիզա Ռինա Լոիսի մոր սպանության փորձի և հարձակման համար, որը դարձել էր Կարպենտերի առաջին զոհերից մեկը[3]։ 1970 թվականին Կարպենտերը կրկին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ մարդու առևանգման համար։ Ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց նրան ստուգել են հայտնի Զոդիակի սպանություններին մասնակցության համար, սակայն, ի վերջո, Կարպենտերն ապացուցել է իր անմեղսակցությունը այդ հանցագործություններին, և կասկածները նրա վրայից հանվել են[4]։

Իր բոլոր ապացուցված սպանությունները, որոնց համար նա դատապարտվել է մահապատժի (առայժմ հետաձգված), կատարել է 1979 թվականի օգոստոսից մինչև 1980 թվականի մայիսը:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Turner Entertainment
  2. Jaxon Van Derbeken (2010-02-24). «DNA ties Trailside Killer to '79 S.F. slaying». SFGate. Վերցված է 2019-07-20-ին.
  3. https://www.nytimes.com/2013/08/18/travel/echoes-of-the-savage-and-sublime-on-mount-tamalpais.html
  4. David Carpenter | Murderpedia, the encyclopedia of murderers