«Շախսեյ-վախսեյ»–ի խմբագրումների տարբերություն
#WLF |
#WLF |
||
Տող 4. | Տող 4. | ||
<gallery> |
<gallery> |
||
Ashura 1.jpg |
Ashura 1.jpg |
||
Ashura 2.jpg |
|||
</gallery> |
</gallery> |
||
07:23, 28 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ
Շախսեյ-վախսեյ (պարսկական Շա՜հ Հուսեյն, վա՜խ Հուսեյն ողբից), շիա մուսուլմանների մոլեռանդ ողբահանդես՝ նվիրված Հուսեյն իմամի հիշատակին։ Նշվում է մուսուլմանական օրացույցի մուհառռամ ամսվա 10-րդ օրը. Հիջրայի 61-րդ տարում մուհառռամ ամսի 10-ին`մ.թ. 680 թ. հոկտեմբերի 10-ին, Օմայան խալիֆ Յազիդ 1-ինի զորքերի դեմ Քարբալայի մարտում նահատակվել է Հուսեյնը՝ խալիֆ Ալի իբն Աբի Տալիբի որդին։ Շախսեյ-վախսեյի թատերականացված արարողությունների ժամանակ (2-3 օր) ներկայացվում են Հուսեյնի կյանքի ու նահատակման պատկերներ, մոլեռանդ հավատացյալներն իրենց խոշտանգում են սրերով, դաշույններով, խարազանում ծանր շղթաներով և այլն։ 14-րդ դարից նշվում է պաշտոնապես։ Հետադեմ իշխանություններն ու հոգևորականները Շախսեյ-վախսեյի վայրենի սովորույթն օգտագործել են հավատացյալների մեջ կրոն, մոլեռանդություն և այլադավան ժողովուրդների դեմ թշնամանքներ բորբոքելու համար։ Շախսեյ-վախսեյը պահպանվում է Իրանում, Ադրբեջանում և այլուր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 415)։ |
Պատկերասրահ