«Կարեն Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{Նոր մահացած}}
{{Նոր մահացած}}
{{Անձ}}
{{Անձ}}
'''Կարեն Վարդանյան''' ({{ԱԾ}}), [[տեղեկատվական տեխնոլոգիաներ]]ի ոլորտի գործիչ, [[2007]] թվականից մինչև մահ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), այնուհետ [[Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն|Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության]] (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն<ref name="uate">{{Cite web |url=http://uate.org/hy/team |title=Կարեն Վարդանյանի մասին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությյան կայքում |last=LLC |first=ZOOM GRAPHIC |website=uate.org |language=en |accessdate=2020-07-10}}</ref>։
'''Կարեն Դերենիկի Վարդանյան''' ({{ԱԾ}}), [[տեղեկատվական տեխնոլոգիաներ]]ի ոլորտի գործիչ, [[2007]] թվականից մինչև մահ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), այնուհետ [[Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն|Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության]] (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն<ref name="uate">{{Cite web |url=http://uate.org/hy/team |title=Կարեն Վարդանյանի մասին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությյան կայքում |last=LLC |first=ZOOM GRAPHIC |website=uate.org |language=en |accessdate=2020-07-10}}</ref>։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

12:25, 15 Հուլիսի 2020-ի տարբերակ

Կարեն Վարդանյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1963(1963-11-30)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 10, 2020(2020-07-10)[2] (56 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունգործադիր տնօրեն

Կարեն Դերենիկի Վարդանյան (նոյեմբերի 30, 1963(1963-11-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 10, 2020(2020-07-10)[2], Երևան, Հայաստան), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործիչ, 2007 թվականից մինչև մահ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), այնուհետ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն[3]։

Կենսագրություն

Կրթություն

Կարեն Վարդանյանը ծնվել է 1963 թվականին: 1986 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը` որպես հիդրոինժեներ։ 2009 թվականին դասընթաց անցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցում[4]։

Գործունեություն

Կարեն Վարդանյանն Արցախյան շարժման առաջին օրերից զբաղվել է ակտիվ հասարակական, քաղաքական գործունեությամբ։ 1988 թվականի հունիսին համախոհների հետ հիմնադրել Հայաստանի Սահմանադրական Իրավունք միությունը։ Մշտապես ընտրվել է Միության ղեկավար խորհրդի կազմում՝ որպես արտաքին կապերի պատասխանատու։

Նրա նախաձեռնությամբ ու գործուն մասնակցությամբ են կազմակերպվել ու իրականացվել Արցախի վերամիավորման մասին որոշման, Հայաստանի Անկախության Հռչակագրի ու մի շարք այլ պատմական որոշումների ընդունման գործընթացները։

2002-2005 թվականներին Կարեն Վարդանյանը փոխտնօրեն է աշխատել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում[5]։ Հայաստանի Հանրապետության առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` ղեկավարել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչությունը[6]: 2005 թվականից եղել է Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, իսկ այնուհետև, 2007 թվականից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենը:

Կարեն Վարդանյանը միջազգային մասշտաբի միջոցառումների կազմակերպման իր 25-ամյա գործունեության ընթացքում նախաձեռնել եւ իրագործել է մի շարք ծրագրեր, ինչպիսիք են Դիջիթեք էքսպո ամենամյա ցուցահանդեսը, Բիզնես ինովացիոն ֆորումը, Դիջիթեք բիզնես ֆորումը, Robotex Armenia ռոբոտաշինության մրցույթը, Անօդաչու թռչող սարքերի մրցույթը, Open Game խաղերի նախագծման մրցույթը, ապրիլյան պատերազմից հետո մոբիլիզացիայի ծրագիրը, զորացրվածների համար տեխնոլոգիական կրթության դասընթացերը («Բանակից ՏՏ»), Հայաստանում ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման ArmRobotics ծրագիրը և այլն։    

Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է[7]:

Կարեն Վարդանյանը մեծ ներդրում է ունեցել Դիջիթեք էքսպոյի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների, Դիջիթեք բիզնես ֆորումի, տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք նախագծերի և տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի ստեղծման գործում[4]։

Նա ներգրավված էր լայնածավալ նախագծերում, որոնք իրագործվում են գիտական, կրթական հաստատությունների, Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, UNDP-ի, USAID-ի, OSI-ի, Եվրասիական հանձնաժողովի, տեղական և միջազգային ՀԿ-ների կողմից։ Այդ նախագծերը միտված էին նոր ստարտափերի և էկոհամակարգի ձևավորմանը, ինժեներական ծառայությունների  զարգացմանը, բարձր տեխնոլոգիական ծառայությունների և ռազմարդյունաբերության  առաջխաղացմանը։

2019 թվականին եղել է Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ «WCIT 2019», կազմակերպիչներից[8]։

Մահացել է երկարատև հիվանդությունից 2020 թվականի հուլիսի 10-ին Երևանում[4][6]։

Մրցանակներ

  • 2019 թվականին արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) «Նշանավոր անձ» (Eminent Person) մրցանակին[8]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Այսօր ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ծննդյան օրն է
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է Կարեն Վարդանյանը
  3. LLC, ZOOM GRAPHIC. «Կարեն Վարդանյանի մասին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությյան կայքում». uate.org (անգլերեն). Վերցված է 2020-07-10-ին.
  4. 4,0 4,1 4,2 LLC, Helix Consulting. «Մահացել է Կարեն Վարդանյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020-07-10-ին.
  5. «Հայաստանի ՏՏ ոլորտի ամենաազդեցիկ դեմքերը». ittrend.am. Վերցված է 2020-07-10-ին.
  6. 6,0 6,1 «Скончался Карен Варданян – "визитная карточка" хайтека Армении». Sputnik Армения (ռուսերեն). Վերցված է 2020-07-10-ին.
  7. «Մահացել է Կարեն Վարդանյանը». www.tert.am. Վերցված է 2020-07-10-ին.
  8. 8,0 8,1 «Կարեն Վարդանյանն արժանացել է WITSA-ի «Նշանավոր անձ» մրցանակին». armenpress.am. Վերցված է 2020-07-10-ին.