«Ներկարար (թռչուն)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Եվրոպայի թռչուններ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 23. | Տող 23. | ||
[[Կատեգորիա:Թռչուններ]] |
[[Կատեգորիա:Թռչուններ]] |
||
[[Կատեգորիա:Եվրոպայի թռչուններ]] |
03:38, 27 Հունիսի 2020-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ներկարար (այլ կիրառումներ)
Ներկարար (լատին․՝ Coracias garrulus), եվրոպական ներկարար, ներկարարների ընտանիքի թռչուն։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը մինչև 34 սանտիմետր է, քաշը՝ 180-200 գրամ։ Փետրավորումը կոշտ է, կապտականաչ, մեջքը և թևերը (վերևից)՝ ժանգադարչնագույն։
Տարածվածություն
Տարածված է Եվրոպայում, Հարավարևմտյան Ասիայում և Հյուսիսարևմտյան Աֆրիկայում։ ՀՀ-ում հանդիպում է (ապրիլի վերջերից մինչև սեպտեմբեր) բանջարանոցներում, այգիներում և առավելապես տափաստաններում ու կիսաանապատներում՝ մինչև 2500 մետր բարձրության վրա։
Բնադրում
Ներկարարները բնադրում են փչակներում կամ դարավանդներում, գետնափոր բներում։ Դնում է 4-6 սպիտակ ձու, թխսում 18-19 օր։
Սննդառություն
Սնվում է միջատներով, փոքր անողնաշարավորներով, մանր կրծողներով, ամռան վերջին՝ նաև խաղողով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 248)։ |