«Save the Children»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր էջ «'''«Փրկենք երեխաներին»''' ({{lang-sv|Rädda Barnen}}, {{lang-en|Save the Children}}), ամբողջ աշխարհի երեխաների իրավունքների պ...»:
 
չ Արեն Ձավարյան տեղափոխեց էջը «Փրկենք երեխաներին»-ից «Save the Children»: սխալ անվանում
(Տարբերություն չկա)

11:05, 27 Օգոստոսի 2019-ի տարբերակ

«Փրկենք երեխաներին» (շվեդ.՝ Rädda Barnen, անգլ.՝ Save the Children), ամբողջ աշխարհի երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություն։

Պատմական տեղեկություններ

Կազմակերպությունը հիմնվել է 1919 թվականին Մեծ Բրիտանիայում Էգլանտայնա Ջեբբի և նրա քույր Դորոթի Բաքսթոնի կողմից։ Կազմակերպության հիմնական նպատակներն են կատարելագործել կրթության, առողջապահության, տնտեսական հնարավորությունների համակարգերը, երեխաներին պաշտպանել բռնություններից և բնական աղետներից, ինչպես նաև իրականացնել երեխաների իրավունքների պահպանության և պաշտպանության ուղղությամբ այլ գործունեություն։ Կազմակերպության աշխատակիցների կարծիքով նույնիսկ ոչ մեծ նվիրատվությունը կարող է փրկել շատ երեխաների[1]։

Վեց ամիս անց «Փրկենք երեխաներին» կազմակերպություն հիմնվեց Շվեդիայում։ Սկզբնական շրջանում այն գործում էր Էլլեն Պալմշերնի և որոշ ակտիվիստների նախագահությամբ, որոնց թվում էին լրագրողներ Հերդա Մարկուսը և Էլին Վագները։ Աշխատանքն ուղղված էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո երեխաների ծայրահեղ աղքատության թեթևացմանը: Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը շեշտը դրված էր Շվեդիայի երեխաների վրա, սակայն ամեն ինչ փոխվեց պատերազմից հետո, երբ շվեդները գիտակցեցին, որ երեխաները տառապում են ոչ միայն իրենց երկրում, այլև աշխարհի տարբեր մասերում: 1970-ականներին «Փրկեք երեխաներին» կազմակերպությունը վերաձևավորվեց զարգացող երկրներում երեխաների զարգացման և վիճակի փոփոխման ժամանակակից գործակալության[2]։

Կազմակերպությունն օգնություն է ցուցաբերել այն երեխաներին, որոնք տուժել են Պովոլժիեի (1921-1922) քաղցից, Վիետնամի պատերազմներից, Նիգերիայի քաղաքացիական պատերազմից և այլ աղետներից ու հակամարտություններից։ Վերջին ժամանակներս կազմակերպության կողմից գործարկվել է հաճախակի զինված հակամարտությունների ենթարկվող երկրներում բնակվող 8 միլիոն երեխաների որակյալ կրթության ապահովման ծրագիր։

Mothers' Index Rankings

Կազմակերպությունը տարեկան հրապարակում է Mothers' Index Rankings վարկանիշը, որտեղ նշվում է աշխարհի տարբեր երկրներում մայրության և մանկության իրավիճակի ամբողջական գնահատականը: Ըստ 2014 թվականի վարկանիշի՝ մոր և երեխայի համար ամենալավ երկիրը Ֆինլանդիան է, երկրորդ տեղում Նորվեգիան է, երրորդում՝ Շվեդիան, 26-րդ տեղում՝ Բելառուսը, 62-րդում՝ Ռուսաստանը, իսկ 72-րդ տեղում՝ Ուկրաինան[3]։ Այս ցանկում Ֆինլանդիան առաջատար տեղ է զբաղեցնում երկրորդ տարին անընդմեջ[4]։

Ծանոթագրություններ

  1. «Save the Children: спасение жизней детей – не такое дорогое дело». BBC Russian. 05.10.2009.
  2. (շվեդ.)Historia Rädda Barnen
  3. «2014 Mothers' Index Rankings» (PDF). Save the Children. май 2014. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-05-08-ին. Վերցված է 2014-05-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Финляндия остается лучшей страной для матерей // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 6 мая 2014.(Ստուգված է 8 Ապրիլի 2014)

Արտաքին հղումներ