«Շառլոթ Քարդեն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 35. | Տող 35. | ||
2017 թ․ Քարդենը թողարկում է իր երկրորդ ալբոմը՝ ''«Main Girl»''<ref>[https://beta.theglobeandmail.com/arts/music/big-curtain-about-to-rise-for-montreals-charlotte-cardin/article36353130/ "Big curtain about to rise for Montreal’s Charlotte Cardin"]. ''[[The Globe and Mail]]'', September 21, 2017.</ref>, որի նույնանուն սինգլը Radio 2-ի թոփ 20-ում դառնում է համար 1-ը։<ref>[http://www.cbcmusic.ca/posts/19091/radio-2-top-20-sept-27-fast-romantics-debut "Radio 2 Top 20, Sept. 28: Fast Romantics, Elliott Brood debut and Charlotte Cardin is your new #1"]. ''[[Radio 2 Top 20]]'', September 28, 2017.</ref> 2017-ի դեկտեմբերին բրիտանացի հանրահայտ երաժիշտ [[Էլթոն Ջոն]]ը նշում է, որ սիրում է ''«Main Girl»'' երգը, և այն ներառված է Spotify-ի նրա լսացանկում, որ կոչվում է «Էլթոն Ջոնի սիրելիները», այսինքն այդ պահին նրա երաժշտական ֆավորիտները։ |
2017 թ․ Քարդենը թողարկում է իր երկրորդ ալբոմը՝ ''«Main Girl»''<ref>[https://beta.theglobeandmail.com/arts/music/big-curtain-about-to-rise-for-montreals-charlotte-cardin/article36353130/ "Big curtain about to rise for Montreal’s Charlotte Cardin"]. ''[[The Globe and Mail]]'', September 21, 2017.</ref>, որի նույնանուն սինգլը Radio 2-ի թոփ 20-ում դառնում է համար 1-ը։<ref>[http://www.cbcmusic.ca/posts/19091/radio-2-top-20-sept-27-fast-romantics-debut "Radio 2 Top 20, Sept. 28: Fast Romantics, Elliott Brood debut and Charlotte Cardin is your new #1"]. ''[[Radio 2 Top 20]]'', September 28, 2017.</ref> 2017-ի դեկտեմբերին բրիտանացի հանրահայտ երաժիշտ [[Էլթոն Ջոն]]ը նշում է, որ սիրում է ''«Main Girl»'' երգը, և այն ներառված է Spotify-ի նրա լսացանկում, որ կոչվում է «Էլթոն Ջոնի սիրելիները», այսինքն այդ պահին նրա երաժշտական ֆավորիտները։ |
||
Կանադայի երաժշտական գլխավոր՝ «Ջունո» մրցանակաբաշխություն 2018-ին առաջադրվում է երկու անվանակարգում՝ լավագույն նոր երաժիշտ և լավագույն երգահան, ''«Main Girl»'', ''«Paradise Motion»'' և ''«The Kids»'' երգերի համար։<ref>[http://www.cbc.ca/music/junos/junos-news/arcade-fire-and-daniel-caesar-lead-2018-juno-award-nominations-1.4520940 "Arcade Fire and Daniel Caesar lead 2018 Juno Award nominations"]. [[CBC Music]], February 6, 2018.</ref> |
Կանադայի երաժշտական գլխավոր՝ «Ջունո» մրցանակաբաշխություն 2018-ին Քարդենը առաջադրվում է երկու անվանակարգում՝ լավագույն նոր երաժիշտ և լավագույն երգահան, ''«Main Girl»'', ''«Paradise Motion»'' և ''«The Kids»'' երգերի համար։<ref>[http://www.cbc.ca/music/junos/junos-news/arcade-fire-and-daniel-caesar-lead-2018-juno-award-nominations-1.4520940 "Arcade Fire and Daniel Caesar lead 2018 Juno Award nominations"]. [[CBC Music]], February 6, 2018.</ref> |
||
2018-ին այս անգամ ''«Main Girl»'' սինգլով առաջադրվում է Կանադայի կոմպոզիտորների, հեղինակների և երաժշտական հրատարակիչների ընկերության մրցանակաբաշխությանը։<ref>[http://exclaim.ca/music/article/2018_socan_songwriting_prize_nominees_revealed "2018 SOCAN Songwriting Prize Nominees Revealed"]. ''[[Exclaim!]]'', May 24, 2018.</ref> |
2018-ին այս անգամ ''«Main Girl»'' սինգլով առաջադրվում է Կանադայի կոմպոզիտորների, հեղինակների և երաժշտական հրատարակիչների ընկերության մրցանակաբաշխությանը։<ref>[http://exclaim.ca/music/article/2018_socan_songwriting_prize_nominees_revealed "2018 SOCAN Songwriting Prize Nominees Revealed"]. ''[[Exclaim!]]'', May 24, 2018.</ref> |
18:26, 30 Ապրիլի 2019-ի տարբերակ
Շառլոթ Քարդեն | |
---|---|
Քարդենը 2017 թ․ հոկտեմբերի 18-ին «Հոլիվուդ Ռուզվելտ» հյուրանոցում (Լոս Անջելես, ԱՄՆ) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Charlotte Cardin |
Ի ծնե անուն | Շառլոթ Քարդեն-Գոյեր |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1994 (29 տարեկան) Մոնրեալ, Քվեբեկ |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | փոփ, էլեկտրո, ջազ, |
Մասնագիտություն | Երգչուհի-երգահան |
Գործիքներ | վոկալ, դաշնամուր |
Գործունեություն | 2013–այժմ |
Լեյբլ | Cult Nation Records |
Կապված | Nate Husser |
Կայք | charlottecardin.com |
Charlotte Cardin Վիքիպահեստում |
Շառլոթ Քարդեն (ծնված 1994 թ․ նոյեմբերի 9-ին)՝ փոփ, էլեկտրո, ջազ ժանրերի կանադացի հեղինակ-կատարող Մոնրեալից (Քվեբեկ)։[1]
Կենսագրություն
Քարդենը՝ որպես մոդել, հանդես է եկել 15 տարեկանից։[2] 2013 թ․ երաժշտական «La Voix» մրցույթի առաջին եթերաշրջանում հասնում է եզրափակիչ[3], նույն տարում՝ ավելի ուշ, հանդես է գալիս «Du vent, des mots» սինգլով Գարուի հետ նրա «Au milieu de ma vie» ալբոմի համար։[4] 2014 թ․ մարտի 1-ին Ֆրանսիայի «The Voice: la plus belle voix» մրցույթում նա ելույթ է ունենում Գարուի հետ, որ այդ եթերաշրջանում մարզիչ էր։[5]
Քարդենի առաջին սոլո ալբոմը՝ «Big Boy», ձայնագրվել է «Cult Nation Records»-ի կողմից։[6] Այն ներառում է և՛ անգլերեն, և՛ ֆրանսերեն երգեր։ «Les échardes» երգը հայտնվել է Կանադայի կոմպոզիտորների, հեղինակների և երաժշտական հրատարակիչների ընկերության մրցանակաբաշխության ցանկում՝ ֆրանսերեն բաժնում։[7] «Big Boy» երգը հայտնվել է CBC Radio 2-ի լսացանկում և մտել թոփ 20-ի շարքը։[8] 2016 թ․ նոյեմբերին՝ «Tout le monde en parle» հեռուստաշոուի ժամանակ, Քարդենի հետ քննարկվել է նրա մինի-ալբոմը։[9]
2017 թ․ Կանադայի կոմպոզիտորների, հեղինակների և երաժշտական հրատարակիչների ընկերության մրցանակաբաշխությանը անգլերեն անվանակարգում առաջադրվել է «Big Boy», իսկ ֆրանսերենում՝ «Faufile» երգերով՝ մրցանակաբաշխության պատմության մեջ դառնալով առաջինը, որ նույն տարում առաջադրվել է երկու կատեգորիաներում։[10]
2017 թ․ Քարդենը թողարկում է իր երկրորդ ալբոմը՝ «Main Girl»[11], որի նույնանուն սինգլը Radio 2-ի թոփ 20-ում դառնում է համար 1-ը։[12] 2017-ի դեկտեմբերին բրիտանացի հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնը նշում է, որ սիրում է «Main Girl» երգը, և այն ներառված է Spotify-ի նրա լսացանկում, որ կոչվում է «Էլթոն Ջոնի սիրելիները», այսինքն այդ պահին նրա երաժշտական ֆավորիտները։
Կանադայի երաժշտական գլխավոր՝ «Ջունո» մրցանակաբաշխություն 2018-ին Քարդենը առաջադրվում է երկու անվանակարգում՝ լավագույն նոր երաժիշտ և լավագույն երգահան, «Main Girl», «Paradise Motion» և «The Kids» երգերի համար։[13]
2018-ին այս անգամ «Main Girl» սինգլով առաջադրվում է Կանադայի կոմպոզիտորների, հեղինակների և երաժշտական հրատարակիչների ընկերության մրցանակաբաշխությանը։[14]
2019-ին Քարդենը և քվեբեկցի երաժիշտ Քրիստոֆ Դյուբին համագործակցում են՝ ստեղծելով Դանիել Բելոնժերի «Fous n'importe où» երգի քավեր տարբերակը:[15]
Սկավառակագրություն
Ալբոմներ
- Big Boy (2016)
- Main Girl (2017)
Սինգլեր
- Big Boy (2015 թ․ փետրվար)
- Les Échardes (2015 թ․ նոյեմբեր)
- «Faufile» (2016 թ․ հունիս)
- «Talk Talk» (2016 թ․ հուլիս)
- Like It Doesn't Hurt (Նեյթ Հասսերի հետ) (2016 թ․ հոկտեմբեր)
- Dirty Dirty (2016 թ․ հոկտեմբեր)
- Just Like That (2017 թ․ հունիս)
- «The Kids» (2017 թ․ սեպտեմբեր)
- «Paradise Motion» (2017 թ․ սեպտեմբեր)
- Main Girl (Stripped) (2017 թ․ հոկտեմբեր)
- Go Flex (2018 թ․ մարտ)
- California (2018 թ․ ապրիլ)
- Double Shifts (2018 թ․ հոկտեմբեր)
- Les jupes (2018 թ․ դեկտեմբեր)
- Drive (2019 թ․ հունվար)
- Fous n'importe où (CRi-ի հետ) (2019 հունվար)
Ծանոթագրություններ
- ↑ "La passion de Charlotte Cardin". Le Journal de Québec, July 16, 2016.
- ↑ "CANDIDATE À LA VOIX – Charlotte : mannequin". Le Journal de Montréal, March 7, 2013.
- ↑ "Charlotte Cardin Talks Life After Reality TV and Trusting Her Instincts on New 'Big Boy EP'". Exclaim!, July 22, 2016.
- ↑ "Garou recrute Charlotte pour son nouvel album". Le Journal de Montréal, October 19, 2013.
- ↑ "The Voice 3 : Revivez le duo de Garou et Charlotte Cardin, finaliste de The Voice Canada lors des Battles VIDEO". Cosmopolitan (France), March 2, 2014.
- ↑ "Charlotte Cardin: Big Boy EP". Exclaim!, July 13, 2016.
- ↑ "These are the 10 best Canadian songs of the year according to SOCAN’s Songwriting Prize". chartattack.com, June 9, 2016.
- ↑ "Radio 2 Top 20, Sept. 30: Frank Ocean & Charlotte Cardin debut, Kings of Leon #1". CBC Music, October 4, 2016.
- ↑ "LE MONDE DE CHARLOTTE". ICI Radio-Canada Télé, November 6, 2016.
- ↑ Alan Cross, "Music Fans: Cast Your Votes for the 2017 SOCAN Songwriting Prize". A Journal of Musical Things, June 17, 2017.
- ↑ "Big curtain about to rise for Montreal’s Charlotte Cardin". The Globe and Mail, September 21, 2017.
- ↑ "Radio 2 Top 20, Sept. 28: Fast Romantics, Elliott Brood debut and Charlotte Cardin is your new #1". Radio 2 Top 20, September 28, 2017.
- ↑ "Arcade Fire and Daniel Caesar lead 2018 Juno Award nominations". CBC Music, February 6, 2018.
- ↑ "2018 SOCAN Songwriting Prize Nominees Revealed". Exclaim!, May 24, 2018.
- ↑ "Charlotte Cardin et CRi reprennent Daniel Bélanger". Voir, January 16, 2019.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոթ Քարդեն» հոդվածին։ |
|