«Սամիթ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
փորձ |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տաքսոտուփ2 | Վիքիդատա = այո}} |
|||
{{Տաքսոտուփ |
|||
| name = Սամիթ |
|||
| image file =Anethum graveolens Sturm12023.jpg |
|||
| image title = Սամիթ |
|||
| image descr = |
|||
| regnum = Բույսեր |
|||
| ref = |
|||
| comment = |
|||
| rang = |
|||
| latin = '''''Anethum graveolens''''' |
|||
| author = |
|||
| syn = |
|||
| typus = |
|||
| range map = |
|||
| range map caption = |
|||
| range map width = |
|||
| range legend = |
|||
| wikispecies = Anethum graveolens |
|||
| commons = Category:Anethum graveolens |
|||
| itis = |
|||
| ncbi = |
|||
| eol = |
|||
| grin = |
|||
| ipni = |
|||
}} |
|||
'''Սամիթ''' (''Anethum graveolens'', հայերեն այլ անվանումներ՝ ''բաղբակ'', ''տերաթողիկ'', ''տերաղոթի''), նեխուրազգիների ընտանիքին (''Apiaceae'') պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ [[վարունգ]]ի և այլ թթուների մեջ, իսկ [[Ձմեռ|ձմռան]] ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։ |
'''Սամիթ''' (''Anethum graveolens'', հայերեն այլ անվանումներ՝ ''բաղբակ'', ''տերաթողիկ'', ''տերաղոթի''), նեխուրազգիների ընտանիքին (''Apiaceae'') պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ [[վարունգ]]ի և այլ թթուների մեջ, իսկ [[Ձմեռ|ձմռան]] ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։ |
05:54, 12 փետրվարի 2019-ի տարբերակ
Սամիթ | |
Սամիթ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ցեղ | Anethum |
Տեսակ | Սամիթ (A. graveolens) |
Միջազգային անվանում | |
Anethum graveolens |
Սամիթ (Anethum graveolens, հայերեն այլ անվանումներ՝ բաղբակ, տերաթողիկ, տերաղոթի), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։
Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ[1]: Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։
Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով։
Բուսաբանական նկարագրությունը
Պատկանում է նեխուրազգիների (Apiaceae) ընտանիքին։ Միամյա բույս է։ Արմատներն առանցքային և բավականին լավ ճյուղավորված։ Ցողունը կանգուն է, ճյուղավորված, կլոր, հարթ առանց թավի հասնում է մինչև 120-150 սմ բարձրության։
Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։ Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից։ Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։
Օգտագործումը սննդի մեջ
Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի։
Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ (բորշչ, պահածոյացված սաղմոն և այլն), ինչպես նաև մարինադ վարունգի պատրաստման մեջ[2]:
Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքում։
Ձկնամթերքները մեծամասամբ մատուցվում են սամիթի հետ միասին։
Ծանոթագրություններ
- ↑ Մ. Գ. Քեյնս (1912). «Խոհանոցային կանաչիներ: Մշակումը, հավաքը և օգտագործումը» (Անգլերեն). «Օրինջ ջադ քամփընի».
{{cite book}}
:|archive-date=
requires|archive-url=
(օգնություն) - ↑ «Սննդամթերքների էջերը»
Գրականություն
- Անդրեաս Մելիքյան, «Բանջարաբուծություն» Երևան, 2005 - ISBN 99941-47-04-8
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սամիթ կատեգորիայում։ |
Ընթերցե՛ք «սամիթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |