«Ֆելիքս Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն
Հոդվածը վերադարձնում եմ նախկին տեսքին, քանի որ բովանդակությունը փոխարինվել էր այլ անձի մասին տեքստով |
հեռացվել է Կատեգորիա:Հայ պետական պաշտոնյաներ, ավելացվեց Կատեգորիա:Հայ պետական գործիչներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 14. | Տող 14. | ||
{{DEFAULTSORT:Պետրոսյան, Ֆելիքս}} |
{{DEFAULTSORT:Պետրոսյան, Ֆելիքս}} |
||
[[Կատեգորիա:Հայ պետական |
[[Կատեգորիա:Հայ պետական գործիչներ]] |
||
[[Կատեգորիա:1933 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1933 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:1985 մահեր]] |
[[Կատեգորիա:1985 մահեր]] |
18:40, 10 փետրվարի 2019-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆելիքս Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1933 |
Ծննդավայր | Բաշ Ապարան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 25, 1985 (51 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1956) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Պարգևներ և մրցանակներ |
Պետրոսյան Ֆելիքս Գևորգի (սեպտեմբերի 18, 1933, Ապարան - օգոստոսի 25, 1985, Երևան), տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթական, գիտական, պետական գործիչ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1980-1985 թթ-ին և 1985 թ-ին)։
Կրթություն
1950 թ-ին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը, 1956 թ-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, ապա՝ Կիևի ճարտարագիտական ինստիտուտի ասպիրանտուրան։
Գործունեությունը
Մասնագիտական աշխատանքի է գործուղվել ՌԴ Գորկի քաղաք։ 1958-1964 թթ-ին եղել է Երևանի էլեկտրաապարատների գործարանի ճարտարագետ, ավագ ճարտարագետ, գործիքաշինական արտադրամասի պետ, 1964-1973 թթ-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավագ դասախոս, մետաղների տեխնոլոգիայի և մետաղաբանության ամբիոնի դոցենտ, ամբիոնի վարիչ, 1973-1975 թթ-ին՝ Երևանի էլեկտրամեխանիկական գործարանի գլխավոր տնօրեն, 1975-1977 թթ-ին՝ ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության ու տրանսպորտի բաժնի վարիչի տեղակալի, 1977-1981 թթ-ին՝ նույն բաժնի վարիչ։ 1981 թ-ին նշանակվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։ 1980 թ-ի փետրվարի 24-ին Երևանի թիվ 54 ընտրատարածքից ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է Գերագույն խորհրդի արդյունաբերության հանձնաժողովի անդամ։ 1985 թ-ին ընտրվել է ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1981 թ-ից եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ։
Պարգևատրվել է
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։