«Սողոմոն թագավորի հանքերը»–ի խմբագրումների տարբերություն
չ «հետք» և ոչ «հայտնի» արմատից |
|||
Տող 6. | Տող 6. | ||
== Սյուժե == |
== Սյուժե == |
||
Ալան Կվոտերմեյնին, ով հայտնի որսորդ և ճանապարհորդ էր, դիմում են պարոն Հենրի Կուրտիսը և նրա ընկեր կապիտան Ջոն Հուդը։ Կուրտիսը խնդրում է Կվոտերմեյնին օգնել իր |
Ալան Կվոտերմեյնին, ով հայտնի որսորդ և ճանապարհորդ էր, դիմում են պարոն Հենրի Կուրտիսը և նրա ընկեր կապիտան Ջոն Հուդը։ Կուրտիսը խնդրում է Կվոտերմեյնին օգնել իր անհետ կորած եղբորը՝ Ջորջին գտնելու հարցում։ Ոչ եկրար համոզելուց հետո, Ալանը ընդունում է առաջարկը և նրանց հետ ճամփա է ընկնում։ Երկար ճանապարհից և դաժան զրկանքներից հետո, ճանապարհորդները հայտնվում են Կուկուաների կորուսյալ երկրում, որտեղ թաքնված են բիբլիական [[Սողոմոն Իմաստուն|Սողոմոն թագավորի]] անթիվ գանձերը․․․ |
||
== Հերոսներ == |
== Հերոսներ == |
19:17, 18 Նոյեմբերի 2018-ի տարբերակ
Սողոմոն թագավորի հանքերը անգլ.՝ King Solomon's Mines | |
---|---|
Հեղինակ | Հենրի Ռայդեր Հագարդ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային գրականություն և կորած աշխարհներ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ալան Կվոտերմեյն |
Ստեղծման տարեթիվ | սեպտեմբերի 30, 1885 |
Նկարագրում է | Ենթասահարա և Աֆրիկա |
Շարք | Ալան Կվոտերմեյն |
Նախորդ | The Witch's Head? |
Հաջորդ | Ալան Կվոտերմեյն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 30, 1885 |
OCLC | 434371219 |
Վիքիքաղվածք | Սողոմոն թագավորի հանքերը |
King Solomon's Mines (novel) Վիքիպահեստում |
Սողոմոն թագավորի հանքերը (անգլ.՝ King Solomon's Mines), Հենրի Ռայդեր Հագարդի գրված արկածային վեպ, Ալան Կվոտերմեյնի մասին ցիկլից առաջինը։
Սյուժե
Ալան Կվոտերմեյնին, ով հայտնի որսորդ և ճանապարհորդ էր, դիմում են պարոն Հենրի Կուրտիսը և նրա ընկեր կապիտան Ջոն Հուդը։ Կուրտիսը խնդրում է Կվոտերմեյնին օգնել իր անհետ կորած եղբորը՝ Ջորջին գտնելու հարցում։ Ոչ եկրար համոզելուց հետո, Ալանը ընդունում է առաջարկը և նրանց հետ ճամփա է ընկնում։ Երկար ճանապարհից և դաժան զրկանքներից հետո, ճանապարհորդները հայտնվում են Կուկուաների կորուսյալ երկրում, որտեղ թաքնված են բիբլիական Սողոմոն թագավորի անթիվ գանձերը․․․
Հերոսներ
- Ալան Կվոտերմեյն — պրոֆեսիոնալ որսորդ և ճանապարհորդ։ Նա հիսունհինգ տարեկան է, ցածրահասակ է, նիհար, կշռում է մոտ 60 կիլոգրամ, ալեհեր է։ Տեղաբնակները Կվոտերմեյնին անվանում են Մակումազան, որը բառացիորեն նշանակում է «մարդ, ով արթնանում է կեսգիշերից հետո» (այսինքն մարդ, ով միշտ զգոն է)։
- Հենրի Կուրտիս — անգլիացի արիստոկրատ, ով գնում է փնտրելու իր եղբորը։ Ավելի քան երեսուն տարեկան է, ունի մոխրագույն աչքեր, շիկահեր է, ունի մարմնի հզոր կառուցվածք։ Տեղաբնակները անվանում են նրան Ինկուբու, որը նշանակում է «փիղ»։
- Ջոն Հուդ — Բրիտանական նավատորմի նախկին կապիտան։ Նավատորմում տասնյոթ տարի ծառայելուց հետո, ազատվել է աշխատանքից։ Ջենթլմեն է, միշտ աջ աչքին կրում է մոնոկլ (մեկ աչքի ակնոց), ինչի պատճառով տեղաբնակները անվանում են նրան Բուգվան, որը նշանակում է «ապակե աչք»։
- Իգնոզի — Կուկուաների երկրի պաշտոնական արքան։ Իր հոր՝ Կուկուաների արքա Իմոտուի սպանությունից հետո, մոր հետ փախչում են երկրից։ Երբ է իմանում է, որ Կվոտերմեյնը իր ընկերների հետ գնում է Կուկուաների երկիրը, նա միանում է նրանց Ամբոպա անվան ներքո։
- Ինֆադուս — Կուկուաների կապիտան, Իգնոզիի հորեղբայրը։ Օգնում է Իգնոզիին տապալել դաժան թագավոր Տվալային։
- Ֆուլատա — կուկուացի աղջիկ, փրկվել է կապիտան Հուդի կողմից։
- Տվալա — կուկուաների դաժան թագավոր, ով տապալվեց Իգնոզիի կողմից և մահացավ Ինկուբուի հետ պայքարում։
- Գագուլա — Ծեր վհուկ, ով շատ դարեր է ապրել։ Դավաճանել է Իմոտուին և թագադրել է Տվալային՝ Իմոտուի կրտսեր եղբորը։ Միակն է, ով գիտի Սողոմոն թագավորի հանքերի գաղտնիքը։
Էկրանավորում
Մի քանի անգամ վեպը էկրանավորվել է, բայց ամենահայտնին եղել է «Սողոմոն թագավորի հանքերը» ֆիլմը, որը նկարահանվել է 1985 թվականին։ Գլխավոր դերում Ռիչարդ Չեմբերլենն է։ Բոլոր ֆիլմերը հեռու են բնօրինակից։
Արտաքին հղումներ
- Սողոմոն թագավորի հանքերը վեպը գուտենբերգի նախագծում
- «Սողոմոն թագավորի հանքերը» վեպը «Лаборатория фантастики» կայքում
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն թագավորի հանքերը» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն թագավորի հանքերը» հոդվածին։ |
|