«Հովհաննես Ղուկասյան (գրող)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 49. | Տող 49. | ||
* «Հայրենական պատերազմին» և «Հայրենադարձ» շարքերը, որոնցում ընդգրկված բանաստեղծությունները գրված են 1937-1946 թթ. Իրանում, |
* «Հայրենական պատերազմին» և «Հայրենադարձ» շարքերը, որոնցում ընդգրկված բանաստեղծությունները գրված են 1937-1946 թթ. Իրանում, |
||
* «Խառն երգերը» և «Թարգմանությունները»` գրված 1940-1947 թթ.: |
* «Խառն երգերը» և «Թարգմանությունները»` գրված 1940-1947 թթ.: |
||
Հայրենադարձությունը Հ. Ղուկասյանի համար կյանքի վերածնունդ է. նա միայն ու միայն հայրենիքն է |
Հայրենադարձությունը Հ. Ղուկասյանի համար կյանքի վերածնունդ է. նա միայն ու միայն հայրենիքն է ներբողում։ Հետպատերազմյան շրջանի գրականության մեջ լայն ընդգրկում ունեցավ հայրենասիրության թեմատիկան։ Հ. Ղուկասյանի համար ամենաթանկն ազատ հայրենիքի ներբողն է, կարևորն այդ հայրենիքի համար մի հիշատակ թողնելն է... Այս գաղափարն է ընկած «Հայրենիքում» շարքի հիմքում։ |
||
<poem>Ազա՜տ հայրենիք, թանկ ես ինձ համար, |
<poem>Ազա՜տ հայրենիք, թանկ ես ինձ համար, |
07:03, 24 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Ղուկասյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Ղուկասյան | |
---|---|
Ծնվել է | 1919 դեկտեմբերի 29 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան[1][2] |
Վախճանվել է | հուլիսի 27, 1991 | (տարիքը 71)
Վախճանի վայր | Լոս Անջելես |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Իրան և ԽՍՀՄ |
Կրթություն | Թեմական կենտրոնական դպրոց[1] |
Պարգևներ | |
Հովհաննես Ղուկասյան Վիքիդարանում |
Հովհաննես Արամի Ղուկասյան (1919, դեկտեմբերի 29, Թավրիզ, Իրան - հուլիսի 27, 1991, Լոս Անջելես), հայ արձակագիր, բանաստեղծ։
Կենսագրություն
Հովհաննես Ղուկասյաը ծնվել է Թավրիզում: Սովորել է տեղի Հայոց կենտրոնական դպրոցում։ 1946 թվականին հայրենդարձել է։ 1949 թվականին ավարտել է Երևանի քաղկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանը։ Ղուկասյանի «Առակներ և բանաստեղծություններ» գիրքը, «Հեքիաթներ և բալլադներ»-ը, «Բերդի հիշատակարան», «Զոյա» պոեմները 1944 թվականին լույս են տեսել Թավրիզում, այնուհետև՝ «Ռուբայիներ» (1945) և «Հայրենադարձ» (1947) բանաստեղծությունների ժողովածուները[3]։
Ստեղծագործությունը
Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծական ժառանգությունն ամբողջական ժառանգություն է։ Նրա բանաստեղծությանը բնորոշ են պատկերավորության ինքնատիպ գույները, պատումի անմիջական շունչը, հայրենասիրական շիկացումներ, հղկված բառագործածություն։ Առանձնանում են նրա հետևյալ բանաստեղծական շարքերը.
- «Հայրենիքում», որում ընդգրկված բանաստեղծությունները գրված են Երևանում 1946-1947 թթ.,
- «Հայրենական պատերազմին» և «Հայրենադարձ» շարքերը, որոնցում ընդգրկված բանաստեղծությունները գրված են 1937-1946 թթ. Իրանում,
- «Խառն երգերը» և «Թարգմանությունները»` գրված 1940-1947 թթ.:
Հայրենադարձությունը Հ. Ղուկասյանի համար կյանքի վերածնունդ է. նա միայն ու միայն հայրենիքն է ներբողում։ Հետպատերազմյան շրջանի գրականության մեջ լայն ընդգրկում ունեցավ հայրենասիրության թեմատիկան։ Հ. Ղուկասյանի համար ամենաթանկն ազատ հայրենիքի ներբողն է, կարևորն այդ հայրենիքի համար մի հիշատակ թողնելն է... Այս գաղափարն է ընկած «Հայրենիքում» շարքի հիմքում։
Ազա՜տ հայրենիք, թանկ ես ինձ համար,
Քո հողը սրտա՜նց, ջերմ եմ համբուրել,
Կյա՜նք է՝ համբուրած հողում հող դառնալ,
Երբ այդ սուրբ հողից վարդեր են բուրել։
«Հայրենական պատերազմին» շարքում ընդգրկված է 3 բանաստեղծություն՝ «Կովկասյան լեռներում», «Ազատություն» և «Անմահ ժպիտով ննջում էր խաղաղ...»: Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծական ժառանգության մեջ առանձնանում է նաև «Հայրենաբաղձի երգեր» շարքը։ Այս շարքի բանաստեղծությունները հիմնականում արտահայտում են կարոտաբաղձ պանդուխտի հոգու ապրումները. նա տենչում է հայրենի հողը։
«Խառն երգեր»-ից առանձնանում է «Մրգահասի երգը»: Բանաստեղծը ներկայացնում է մրգահասը. ոսկեհատիկ վազերի տակ կյանքն է բուրում, բերքը քաղցր է, անգամ վազերն են «երգում»... Այս ամբողջ պատկերը բանաստեղծը համեմատում է իր երգերի, իր ստեղծագործությունների հետ։
Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծության մի մասն էլ ներաշխարհի զգացողությունները պատկերող բանաստեղծություններն են։ Դրանցից են «Թախիծի երգերից», «Կոկոնի մահը», «Տապանագիր», «Էլեգիա», «Րոմանս», «Բալիկիս», «Քույրիկիս-Թագուշին», «Սիրո տանջանքը», «Հաղթանակի երեկոն»։ Սրանք հիմնականում ներանձնական բանաստեղծություններ են։
Մրցանակներ
- Համամիութենական մանկապատանեկան լավագույն գրքի մրցանակաբաշխության 3-րդ կարգի մրցանակ «Փոքրիկ վրիժառուներ» վիպակի համար, 1949-1950
- «Պատվո նշան» շքանշան, 1979
- ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ, 1986
Երկեր
- Խավարի աշխարհում, Երևան, 1950, 184 էջ:
- Փոքրիկ վրիժառուներ, Երևան, 1950, 121 էջ:
- Արաքսի այն ափին, Երևան, 1951, 236 էջ:
- Հասանի հիշատակարանը, Երևան, 1953, 215 էջ:
- Գարնանային պատմություն, Երևան, 1955, 294 էջ:
- Վիպակներ, Երևան, 1957, 468 էջ:
- Անհանգիստ պատանեկություն, Երևան, 1959, 310 էջ:
- Ոսկան Երևանցի, Երևան, 1962, 666 էջ:
- Կարճատեսի արկածները, Երևան, 1964, 190 էջ:
- Ոսկան Երևանցի, Երևան, 1965, 654 էջ:
- 19 պատմվածք, Երևան, 1966, 344 էջ:
- Դեռ սպասում են, Երևան, 1969, 458 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 1–3, Երևան, 1972–1976:
- Փոքրիկ վրիժառուներ, Երևան, 1979, 90 էջ:
- Բոգդան Սուլթանով, գիրք 1–2, Երևան, 1980–1985:
- Ոսկան Երևանցի, Երևան, 1988:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Հովհաննես Ղուկասյանի մասին avproduction.am կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |