«Ձմեռային հեքիաթ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 4123 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
 
Պիեսը սկսվում է երկու մանկության ընկերների՝ Լեոնտեսի՝ Սիցիլիայի արքայի և Պոլիքսենեսի՝ Բոհեմիայի արքայի զբոսանքի տեսարանով: Պոլիքսենեսը այցելում է Սիցիլիայի թագավորություն և իր հին ընկերոջ հետ վայելում է ժամանակը: Այնուամենայնիվ, ինն ամսից Պոլիքսենեսը որոշում է վերադառնալ իր թագավորություն`գործերը կարգի բերելու և որդուն տեսնելու համար: Լեոնտեսը հուսահատությամբ համոզում է Պոլիքսենեսին ավելի երկար մնալ, բայց նրա ջանքերն իզուր են անցնում: Այդ ժամանակ Լեոնտեսը որոշում է կնոջը՝ Հերմիոնեին ուղարկել համոզելու համար Պոլիքսենեսին: Հերմիոնեն համաձայնում է և կարճ զրույցից հետո Պոլիքսենեսը մնում է: Լեոնտեսը շփոթմունքի մեջ է ընկնում այն բանից, թե ինչպես Հերմիոնեն կարողացավ այդքան հեշտությամբ համոզել Պոլիքսենեսին և անսպասելիորեն սկսում է կասկածել, որ իր հղի կինը հարաբերություններ է ունեցել Պոլիքսենեսի հետ և որ երեխան ապօրինի է: Լեոնտեսը հրամայում է Կամիլլոյին՝ Սիցիլիայի լորդին, թունավորել Պոլիքսենեսին: Փոխարենը Կամիլլոն զգուշացնումէ վտանգի մասին Պոլիքսենեսին, և նրանք միասին փախչում են Բոհեմիա: Կատաղած նրանց փախուստից՝ Լեոնտեսը հանրայնորեն մեղադրում է կնոջը անհավատրմության մեջ և հայտարարում է, որ երեխան ում կրում է իր կինը, ապօրինի է:Նա Հեմիոնեին բանտ է նետում՝ հակադրվելով ազնվականների բողոքներին և իր լորդերից երկուսին՝ Կլեոմենեսին ու Դիոնին, ուղարկում է Դելֆոսի գուշակի մոտ՝ համոզված լինելով,որ վերջիսն կարդարացնի իր կասկածները: Այդ ընթացքում թագուհին աղջիկ է լույս աշխարհ բերում, և նրա հավատարիմ ընկերը՝ Պաուլինան երեխային տանում է արքայի մոտ՝ հույս ունենալով որ երեխան կմեղմի նրա սիրտը: Արքան ավելի է բարկանում և հրամայում է Պաուլինայի ամուսնուն՝ լորդ Անտիգոնուսին տանել երեխային և թողնել նրան ամայի մի վայրում: Կլեոմենեսը և Դիոնը վերադառնում են և գտնում Հերմիոնեին հրապարակավ ստորացված և կանգնեցված դատաստանի առջև: Նա պնդում է իր անմեղությունը և խնդրում է դատից առաջ կարդալ Գուշակի խոսքը: Գուշակը հաստատում է, որ Հերմիոնեն և Պոլիքսենեսը անմեղ են, Կամիլլոն ազնիվ մարդ է, և որ Լեոնտեսը չի ունենա ժառանգորդ մինչև իր կորուսյալ դուստրը չգտնվի: Լեոնտեսը խուսափում է լուրերից և չի ընդունում դրանք որպես ճշմարտություն: Երբ լուրը տարածվում է,հայտնի է դառնում, որ Լեոնտեսի որդին՝ Մամիլիուսը մահացել է իր մոր հանդեպ անարդար մեղանդրանքների հետևանքնվ առաջացած հյուծող հիվանդությունից: Հերմիոնեն ուշագնաց է լինում և Պաուլինան տանում է նրան, ապա հայտնում է թագուհու մահվան մասին վերջինիս սրտաբեկ և հուսահատ ամուսնուն:Լեոնտեսը ողբում է անցկացնելով իր մնացյալ օրերը զղջալով որդու կորստի, լքված դստեր և իր թագուհու համար:
Այդ ընթացքում, Անտիգոնուսը թողնում է նորածնին Բոհեմիա ծովափին, հայտնելով որ երազում տեսել է Հերմիոնեին, ով խնդրել է նրան դստերը Պերդիտա անվանել: Անտիգոնուսը երեխայի մոտ է թողնում արկղիկ,որի մեջ ոսկի էր և այլ զարդարանքներ,որոնցից կարելի էր հասկանալ որ երեխայի երակներով ազնվական արյուն էր հոսում: Հանկարծ կատաղի փոթորիկ է սկսվում՝ վնասելով այն նավը, որով եկել էր Անտիգոնուսը: Նա խղճում էր երեխային, բայց փախչում է՝ Շեքսպիրի ամենահայտնի բեմական տեսարանի մեջ՝ « Փախուստ պարտադրված արջից». Հայտնի չէ թե արդյոք Շեքսպիրը իրական արջ է օգտագործել Լոնդոնից, թե դերասան արջի հագուստով: Բարեբախտաբար Պերդիտային փրկում են հովիվն ու իր որդին, վերջինիս նաև «Ծաղրածու» են անվանում:
[[File:Florizel and Perdita.jpg|thumb|240px| Ֆլորիսելի և Պերդիտայի փորագրանկարը,Չարլզ Ռոբերթ Լեսլի]]
Գալիս է «Ժամանակը» և ազդարարում,որ արդեն 16 տարի է անցել: Կամիլլոն,ով արդեն ծառայում է Պոլիքսենեսի մոտ, աղաչում է Բոհեմիայի արքային թույլ տալ իրեն վերադառնալ Սիցիլիա: Պոլիքսենեսը մերժում է նրան և հայտնում,որ իր որդին արքայազն Ֆլորիսելը սիրահարված է մի գեղեցիկ հովվուհու՝ Պերդիտային: Նա առաջարկում է Կամիլլոյին գլխից հանել տան մասին մտքերը,նրանք ծպտվում են և գնում են ոչխարների խուզման տոնակատարությանը, որտեղ Ֆլորիսելը և Պերդիտան պետք է նշանադրվեն: Տոնակատարությանը, որը հյուըկալում էր Ծեր հովիվը, ով իր երախտագիտությունն էր հայտնում ոսկով արկղիկի համար, որ գտել էր տարիներ առաջ: Վաճառական Ավտոլիկոսը թռցնում է Երիտասարդ հովվի գրպանից և տարբեր կերպարանքներով զվարճացնում է հյուրերին՝ վաճառելով զարդեր և երգելով անպարկեշտ երգեր: Ծպտված Պոլիքսենեսը և Կամիլլոն նայում են Ֆլորիսելի, ով ներկայանում է, որպես հովիվ Դորիկլես, և Պերդիտայի նծանադրությունը: Հետո պատռելով դիմակը, Պոլիքսենեսն ընդհատում է , սպառնալով Ծեր հովվին և Պերդիտային տանջել և մահվան դատապարտել, ապա հրամայում է որդուն այլևս երբեեք չհանդիպել հովվի դստեր հետ:
Կամիլլոյի օգնությամբ, ով կարոտով սպասում է այն օրվան, երբ նորից կտեսնի իր մայրենի երկիրը, Ֆլորիսելը և Պերդիտան նստում են Սիցիլիա գնացող նավը, ծպտվելով Ավտոլիկոսի զգեստներով: Նրանց են միանում նաև Ծեր հովիվը և իր որդին,որնց օգնում է Ավտոլիկոսը:
Սիցիլիայում, Լեոնտեսը դեռ սգում է: Կլեոմենեսը և Դիոնը խնդրում են վերջացնել զղջմանը,քանի որ թագավորությանը ժառանգ է հարկավոր: Պաւլինան այնուաենայնիվ պնդում է, որ արքան պետք շարունակի ինքն իրեն պատժել, մինչև ինքը կին կգտնի վերջինիս համար
 
 
 
 
== Աղբյուրներ ==

Նավարկման ցանկ