«Այրվածք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 33. Տող 33.


=== Մակերեսային այրվածքներ ===
=== Մակերեսային այրվածքներ ===
Մակերեսային են մաշկի I, II և III աստիճանի այրվածքներ, որոնց ժամանակ մեռուկանում է մաշկի [[էպիթել|մակերեսային շերտ]]ը, բայց պահպանվում են [[ծլական շերտ]]ը և, այսպես կոչված, մաշկի հավելումները, [[մազեր|մազային կոճղեզներ]]ը, [[քրտնագեղձեր]]ը և [[ճարպագեղձեր]]ը, որոնցից ձևավորվում է նոր էպիթել, և այրվածքային վերքն ապաքինվում է։
Մակերեսային են մաշկի I, II և III աստիճանի այրվածքներ, որոնց ժամանակ մեռուկանում է մաշկի [[էպիթել|մակերեսային շերտը։
Մաշկը կարմրում է, չորանում և այտուցվում։Անհրաժեշտ է այրված մասը լվանալ սոդայի լուծույթով։

=== Խորը այրվածքներ ===
=== Խորը այրվածքներ ===
III աստիճանի այրվածքի դեպքում մաշկն ախտահարվում է ամբողջ խորությամբ։ Այրվածքը IV աստիճանի է, երբ ախտահարվում են [[ենթամաշկային բջջանք]]ը, [[մկաններ]]ը և [[ոսկրեր]]ը։ III և IV աստիճանի այրվածքներ խորն են։ Ինքնուրույն սպիանալով՝ կարող են առողջանալ մարմնի մակերևույթի 1%-ից ոչ ավելին զբաղեցնող խոր այրվածքներ։
III աստիճանի այրվածքի դեպքում մաշկն ախտահարվում է ամբողջ խորությամբ։ Այրվածքը IV աստիճանի է, երբ ախտահարվում են [[ենթամաշկային բջջանք]]ը, [[մկաններ]]ը և [[ոսկրեր]]ը։ III և IV աստիճանի այրվածքներ խորն են։ Ամենավտանգավոր այրվածքներն են։Մաշկն անզգայանում է, առաջանում են երկարատև չլավացող վերքեր։Այդպիսի այրվածքների տեղամասում պետք է վիրակապ դնել և տուժածին հասցնել բժշկական տեղամաս։


=== Խորության աստիճանի որոշում ===
=== Խորության աստիճանի որոշում ===

10:16, 15 Ապրիլի 2017-ի տարբերակ

Այրվածք
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9940 և 949
ՀՄԴ-10T20-T32
 Burns Վիքիպահեստում

Այրվածքներ, օրգանիզմի հյուսվածքների վնասվածքներ, որոնք առաջանում են բարձր ջերմաստիճանի, քիմիական նյութերի, էլեկտրական հոսանքի կամ իոնացնող ճառագայթների տեղային ազդեցություններից, շիկացած իրերի հետ շփումից։ Եթե այրվել է մարմնի մակերևույթի 10-15%-ից ավելին, ապա օրգանիզմում դրա հետևանքով առաջացած փոփոխություններն անվանում են այրվածքային հիվանդություն։

Այրվածքային շոկ

Առաջին ժամերին այրվածքային փոփոխությունները կարող են առաջացնել շոկ։ Դրա հիմքում ընկած է կենսական կարևոր օրգաններում արյան շրջանառության խանգարումը, որը պայմանավորված է արյան թանձրացման հետևանքով նրա ծավալի նկատմամբ։ Վերջինս կապված է արյան շրջանառության վերքային մակերևույթ արյան հեղուկի մասի արտահոսքով։ Այրվածքային շոկը կարող է տևել մինչև 48 ժամ։

Այրվածքներ ստացած, անաշխատունակ մարդկանց թիվը 100 000 բնակչության հաշվով (2004 թվականի թվյալներ)[1]
     չկան տվյալներ      50-ից քիչ      50-100      100-150      150-200      200-250      250-300      300-350      350-400      400-450      450-500      500-600      ավելի քան 600

Թունավորում

Ավելի ուշ սկսվում է օրգանիզմի ինքնաթունավորումը այրված հյուսվածքների քայքայման արգասիքներով, իսկ վերքերի թարախակալման պահից սկսած՝ ախտածին բակտերիաների կենսագործունեության արգասիքներով և թունավոր նյութերով։ Թունավորումն ուղեկցվում է մարմնի թուլությամբ, բարձր ջերմաստիճանով, ախորժակի բացակայությամբ, նիհարումով, անքնությամբ, հոգեկան խանգարումներով։ Այդ ֆոնի վրա առաջանում են տարբեր բարդություններ, որոնցից ավելի հաճախակի և ծանր են թոքաբորբը, ստամոքսաղիքային համակարգի լորձաթաղանթների խոցային ախտահարումները և արյան վարակումը։

Այրվածքի տեսակներ

Այրվածքի երեք մակարդակները

Տարբերում են մակերեսային այրվածքներ, որոնք ապաքինվում են ինքնուրույն, և խորը՝ ապաքինման համար անհրաժեշտ է կատարել մարմնի այլ մասից վերցրած սեփական մաշկի փոխպատվաստում։

Մակերեսային այրվածքներ

Մակերեսային են մաշկի I, II և III աստիճանի այրվածքներ, որոնց ժամանակ մեռուկանում է մաշկի [[էպիթել|մակերեսային շերտը։ Մաշկը կարմրում է, չորանում և այտուցվում։Անհրաժեշտ է այրված մասը լվանալ սոդայի լուծույթով։

Խորը այրվածքներ

III աստիճանի այրվածքի դեպքում մաշկն ախտահարվում է ամբողջ խորությամբ։ Այրվածքը IV աստիճանի է, երբ ախտահարվում են ենթամաշկային բջջանքը, մկանները և ոսկրերը։ III և IV աստիճանի այրվածքներ խորն են։ Ամենավտանգավոր այրվածքներն են։Մաշկն անզգայանում է, առաջանում են երկարատև չլավացող վերքեր։Այդպիսի այրվածքների տեղամասում պետք է վիրակապ դնել և տուժածին հասցնել բժշկական տեղամաս։

Խորության աստիճանի որոշում

Այրվածքից անմիջապես հետո վնասվածքի խորությունը դժվարանում է որոշել նույնիսկ մասնագետը։ I աստիճանի այրվածքի դեպքում մաշկի այրված հատվածները կարմրում են և այտուցվում։ II աստիճանի դեպքում մաշկի վրա առաջանում են թափանցիկ, բաց դեղնավուն հեղուկով լցված բշտիկներ, որոնց տակի մաշկը շատ ցավոտ է։ Ill աստիճանի այրվածքի խորությունը պարզվում է 5-7 օրվա ընթացքում։ Այրվելուց անմիջապես հետո մաշկը դառնում է բաց մոխրագույն։ III աստիճանի այրվածք, ձեռքերի այտուց, արյունազեղումային հատվածներով այրվածքային մակերևույթ (ներգրավված են մաշկի մակերեսային շերտերը) կամ դարչնագույն, շոշափելիս՝ մի քիչ պնդացած։ IV աստիճանի այրվածքի դեպքում մաշկի մակերևույթը դարչնագույն է (ածխանալիս՝ սև), պնդացած, առանց ցավի։

Այրված մակերևույթը որոշում են տոկոսներով՝ մարմնի ընդհանուր մակերևույթի նկատմամբ կամ ձեռքի ափի օգնությամբ, որի մակերևույթը կազմում է մարմնի ամբողջ մակերևույթի մոտավորապես 1%-ը։ Երեխաների մարմնի մասերի մակերևույթների հարաբերակցությունը տարբերվում է մեծահասակներից՝ գլխի համեմատաբար մեծ մակերևույթի պատճառով։ Մարմնի մակերևույթի մինչև 10-15% այրվածքներ կոչվում են սահմանափակ, որոնք ճիշտ բուժելիս այրվածքային հիվանդություն չի առաջանում։ Սակայն երեխաների և ծերերի մոտ այն կարող է առաջանալ նաև 5-7 %-ի դեպքում։

Մարդու մարմնի մասերի մակերևույթների հարաբերակցությունը (տոկոսային) մարմնի ընդհանուր մակերևույթին՝ ըստ տարիքի
Մարմնի մասեր մինչև 1 տարեկան 1-5 6-14 հասուն
գլուխ և պարանոց 21 19 15 9
ձեռք 9 9 9 9
իրանն առջևից կամ հետևից 16 16 16 18
ոտք 14 15 17 18
շեք 1 1 1 1

Առաջին օգնություն

Երկրորդ մակարդակի արյվածքի ժամանակ առաջացող բուշտ
Երրորդ մակարդակի մաշկի մեծածավալ այրվածքներ
IIIբ և IV մակարդակի այրվածքներ, երևում է նեկրոզը և հյուսվածքների քայքայումը

Կրակով այրվածք

Կրակով այրվելիս առաջին օգնությունը ջրով, ծածկոցով, վերարկուով կամ հաստ գործվածքով այն հանգցնելն է։ Հաճախ այրվող հագուստը մարդկանց մոտ խուճապ է առաջացնում, նրանք չեն կողմնորոշվում, սկսում են այս ու այն կողմ նետվել կամ փախչել՝ ուժեղացնելով կրակը։ Նման դեպքերում շրջապատողները պետք է այրվողին կանգնեցնեն, կրակը մարեն և հանեն այրվող հագուստը։

Ջերմային այրվածք

Եռացող հեղուկով կամ քիմիական նյութերով այրվելիս, պետք է արագ հանել տուժածի տվյալ մասի հագուստը։ Ջերմային սահմանափակ այրվածքի դեպքում անհրաժեշտ է՝ անմիջապես (10-15 րոպեում) այրված մասը սառեցնել ծորակի ջրով, այնուհետև դնել վիրակապ, ցանկալի է մանրէազերծած։ Ցավը հանգստացնելու նպատակով կարելի է տալ ցավամոքիչ։

Քիմիական նյութերով այրվածք

Քիմիական նյութերով մաշկը այրվելիս, այն արագ լվանալ առատ ջրով, դնել մանրէազերծած վիրակապ և տուժածին հասցնել հիվանդանոց։ Այրվածքի դեպքում չի կարելի մեզ օգտագործել, քանի որ այն կարող է պարունակել մանրէներ և առաջացնել այրվածքային մակերևույթի թարախակալում։

Բուժում

Ծանր այրվածքները հաջողությամբ բուժվում են ինտենսիվ վիրաբուժական մեթոդներով, որոնց կիրառումը հնարավոր է դարձել հիվանդներին՝ ջերմաստիճանը և խոնավությունը հսկվող հատուկ մանրէազերծած միջավայրում պահելու սարքերի առկայությամբ։ Այրվածքից մահվան հիմնական պատճառը (բացառությամբ կյանքի հետ անհամատեղելի III և IV աստիճանի այրվածքների, որոնք զբաղեցնում են մարմնի մակերևույթի 60%-ից ավելին) վարակաբանական բարդություններն են։ Մանրէային վարակումից զգուշանալու նպատակով, կախված ջերմային վնասվածքի մակերևույթից և տեղադրությունից, վնասված օրգանը կամ տուժածին ամբողջությամբ տեղավորում են հատուկ մեկուսարանում։ Տարածուն այրվածքի դեպքում հիվանդին պառկեցնում են հատուկ մահճակալի՝«օդային բարձի» վրա, որը խիստ իջեցնում է ճնշումը իրեն հպվող մարմնամասի վրա և մանրէազերծած տաք օդի մուտքի հաշվին հիվանդի շուրջ ստեղծում է հատուկ միկրոկլիմա։

Նման պայմաններում մակերեսային այրվածքներ ապաքինվում են 2-3 շաբաթում՝ առանց թարախակալվելու։ Խոր այրվածքներ արագ կեղևակալվում են, որը հնարավորություն է տալիս վիրահատությամբ հեռացնել մեռուկացած հյուսվածքները և տեղը պատվաստել սեփական առողջ մաշկ։

Ծանոթագրություններ

  1. «WHO Disease and injury country estimates». World Health Organization. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին. Վերցված է 11 ноября 2009-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրվածք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։