Ինքնաթունավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ինքնաթունավորում, աուտոինտոքսիկացիա (հուն, autos–ին-քըն, լատ. in–ներս և tox’lxoc; — թույն), օրգանիզմի թունավորումը տոքսիններով, որոնք գոյանում են նրա կենսական պրոցեսների կամ տարբեր հիվանդությունների ընթացքում։ Լինում են 3 ձևի, ռևտևնցիոն (կասեցման) ինքնաթունավորումը առաջանում է արտաթորության պրոցեսների խանգարումից (օրինակ՝ երիկամների հիվանդություններ), որի դեպքում նյութափոխանակության թունավոր արգասիքները պահվում են օրգանիզմում (ուրեմիա, անուրիա)։ Ռեզորբցիոն (ներծծման) ինքնաթունավորումը առաջանում է թարախային բորբոքման, հյուսվածքների քայքայման, աղիքներում նեխման պրոցեսների (փորկապություն, աղիքների անանցանելիություն) օջախներից թունավոր նյութերն արյան մեջ ներծծվելիս։ Դիսկրազիոն կամ փոխանակային ինքնաթունավորումը զարգանում է նյութափոխանակության խանգարումների (շաքարային հիվանդություն), որոշ ակտիվ նյութերի վերարտադրության (տարածուն թունավոր խպիպ), ինչպես նաև օրգանիզմում թունավոր նյութերի գոյացման (չարորակ ուռուցքներ) դեպքում։ ինքնաթունավորում արտահայտվում է ընդհանուր նշաններով՝ թուլություն, գլխացավեր, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ և վերոհիշյալ ձևերին յուրահատուկ երևույթներով։ Բուժումը պատճառների վերացում, օրգանիզմից թունավոր նյութերը հեռացնող միջոցներ՝ միզամուղներ, քրտնաբերներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 365 CC-BY-SA-icon-80x15.png