«Շիլկա (զենիթային ինքնագնաց համալիր)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13. Տող 13.
| արտադրող =
| արտադրող =
| արտադրման թվականներ = [[1964]]—[[1982]]
| արտադրման թվականներ = [[1964]]—[[1982]]
| շահագործման սկիզբ = [[1965]] թվականից<ref name="sh-16">{{книга
| շահագործման սկիզբ = [[1965]] թվականից<ref name="sh-16"/>
|автор = А. Широкорад.
|заглавие = «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки
|издательство = Моделист-конструктор
|год = 1998
|страницы = 16
}}{{ref-ru}}</ref>
| շահագործման ավարտ =
| շահագործման ավարտ =
| քանակ = շուրջ 6500
| քանակ = շուրջ 6500
Տող 96. Տող 90.
ԽՍՀՄ-ում ստեղծված առաջին արտադրական [[զենիթային ինքնագնաց համալիր]]ը եղել է [[ԶՍՈւ-57-2]]-ը, որի զանգվածային արտադրությունը սկսվել է, ըստ տարբեր տվյալների, 1955 կամ 1957 թվականներին: Այդ զինատեսակի մարտավարա-տակտիկական հնարավորությունները, հաշվի առնելով համեմատաբար ոչ մեծ կրակի և ցածր նշանառության արագությունն ընդդեմ ցածր բարձրությամբ թռչող արագընթաց ռեակտիվ ինքնաթիռներիցածրի, բավականին անարդյունավետ էի:<ref name="Б 9">{{книга|автор=А. Широкорад.|заглавие=«Шилка» и другие отечественные зенитные самоходные установки|место=М.|издательство=Моделист-конструктор|год=1998|страницы=9}}{{ref-ru}}</ref>: Այդ իսկ պատճառով ԶՍՈւ-57-2-ի արտադրությունը սկսելուց հետո 1957 թվականի ապրիլի 17-ին [[ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ|ԽՍՀՄ նախարարների խորհրդի]] որոշմամբ սկսվեց նախագծվել ռադիոլոկացիոն կայանով և ավտոմատ նշանառության համակարգով զինված արագընթաց երկու նոր զենիթահրթիռային համալիրներ՝ 37 մմ-անոց 500П [[Ենիսեյ (զենիթային ինքնագնաց համալիր)|ԶՍՈւ-37-2 «Ենիսեյ»]] հրանթոային համալիր և 23 մմ-անոց 2А7 ԶՍՈւ-23-4 «Շիլկա» հրանթոային համալիր: Երկու համալիրներն էլ իրենց անվանումները ստացան ի պատիվ [[Սիբիր|սիբիրյան]] [[Ենիսեյ (գետ)|Ենիսեյ]] և [[Շիլկա (գետ)|Շիլկա]] գետերի: Բացի հրանոթների առկայությունից այս համալիրները տարբերվում էին նաև օգտագործվող շասիով և նշանառության ռադիոլոկացիոն համալիրով<ref name="Б 12" />: Պաշտոնապես համալիրները ստեղծվել էին տարբեր խնդիրների կատարման համար. «Շիլկան» նախատեսված էր [[Մոտոհրաձգային զորքեր|մոտոհրաձգային]] ստորաբաժանումների [[Հակաօդային պաշտպանություն|հակաօդային պաշտպանության]] համար, իսկ «Ենիսեյը»՝ զրահատանկային ուժերի ՀՕՊ-ը<ref name="Б 9"/>:
ԽՍՀՄ-ում ստեղծված առաջին արտադրական [[զենիթային ինքնագնաց համալիր]]ը եղել է [[ԶՍՈւ-57-2]]-ը, որի զանգվածային արտադրությունը սկսվել է, ըստ տարբեր տվյալների, 1955 կամ 1957 թվականներին: Այդ զինատեսակի մարտավարա-տակտիկական հնարավորությունները, հաշվի առնելով համեմատաբար ոչ մեծ կրակի և ցածր նշանառության արագությունն ընդդեմ ցածր բարձրությամբ թռչող արագընթաց ռեակտիվ ինքնաթիռներիցածրի, բավականին անարդյունավետ էի:<ref name="Б 9">{{книга|автор=А. Широкорад.|заглавие=«Шилка» и другие отечественные зенитные самоходные установки|место=М.|издательство=Моделист-конструктор|год=1998|страницы=9}}{{ref-ru}}</ref>: Այդ իսկ պատճառով ԶՍՈւ-57-2-ի արտադրությունը սկսելուց հետո 1957 թվականի ապրիլի 17-ին [[ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ|ԽՍՀՄ նախարարների խորհրդի]] որոշմամբ սկսվեց նախագծվել ռադիոլոկացիոն կայանով և ավտոմատ նշանառության համակարգով զինված արագընթաց երկու նոր զենիթահրթիռային համալիրներ՝ 37 մմ-անոց 500П [[Ենիսեյ (զենիթային ինքնագնաց համալիր)|ԶՍՈւ-37-2 «Ենիսեյ»]] հրանթոային համալիր և 23 մմ-անոց 2А7 ԶՍՈւ-23-4 «Շիլկա» հրանթոային համալիր: Երկու համալիրներն էլ իրենց անվանումները ստացան ի պատիվ [[Սիբիր|սիբիրյան]] [[Ենիսեյ (գետ)|Ենիսեյ]] և [[Շիլկա (գետ)|Շիլկա]] գետերի: Բացի հրանոթների առկայությունից այս համալիրները տարբերվում էին նաև օգտագործվող շասիով և նշանառության ռադիոլոկացիոն համալիրով<ref name="Б 12" />: Պաշտոնապես համալիրները ստեղծվել էին տարբեր խնդիրների կատարման համար. «Շիլկան» նախատեսված էր [[Մոտոհրաձգային զորքեր|մոտոհրաձգային]] ստորաբաժանումների [[Հակաօդային պաշտպանություն|հակաօդային պաշտպանության]] համար, իսկ «Ենիսեյը»՝ զրահատանկային ուժերի ՀՕՊ-ը<ref name="Б 9"/>:


Նշված երկու զենիթային ինքնագնաց համալիրների նախատիպերը պատրաստ էին արդեն 1960 թվականի դեկտեմբերին, իսկ գործարանային և պետական փորձարկումները շարունակվեցին մինչև 1961 թվականի հոկտեմբերը<ref name="sh-16"/>: «Շիլկան» զինված ուժերի սպառազինության մեջ ներառվեց 1962 թվականի սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդի № 925—401 որոշմամբ<ref name="sh-16"/>: Փորձարկումները կատարած պետական հանձնաժողովի եզրակացության մեջ նշվել էր, որ «Շիլկան» 200-ից 500 մ բարձրության վրա գտնվող արագընթաց թիրախները խոցելու առումով 1.5-ից 2 անգամ գերազանցում է «Ենիսեյին», իսկ վերջինս հնարավորություն ուներ խոցել 3000 մ բարձրության վրա գտնվող թիրախներին՝ գերազանցելով «Շիլկայի» համապատասխան ցուցանիշը, որը կազմում է 1500 մ: «Ենիսեյը» ուներ մեծ կշիռ՝ շուրջ 28 տոննա, իսկ «Շիլկան»՝ 19: Գնային արժեքով երկուսն էլ ունեին նույն ցուցանիշները: Հանձնաժողովը առաջարկեց սպառազինության մեջ ներառել զենիթային այս երկու համալիրներն էլ, քանի որ նրանցից ոչ մեկը չուներ բացարձակ առավելություն մյուսի նկատմամբ, սակայն ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1962 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումով միայն «Շիլկան» է դառնում երկրի զինված ուժերի զինատեսակ, որից հետո «Ենիսեյին» առնչվող հետագա աշխատանքները դադարեցվեցին<ref name="Б 12">{{книга|автор=А. Широкорад.|заглавие=«Шилка» и другие отечественные зенитные самоходные установки|место=М.|издательство=Моделист-конструктор|год=1998|страницы=12}}{{ref-ru}}</ref>:
Նշված երկու զենիթային ինքնագնաց համալիրների նախատիպերը պատրաստ էին արդեն 1960 թվականի դեկտեմբերին, իսկ գործարանային և պետական փորձարկումները շարունակվեցին մինչև 1961 թվականի հոկտեմբերը<ref name="sh-16">{{книга
|автор = А. Широкорад.
|заглавие = «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки
|издательство = Моделист-конструктор
|год = 1998
|страницы = 16
}}{{ref-ru}}</ref>: «Շիլկան» զինված ուժերի սպառազինության մեջ ներառվեց 1962 թվականի սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդի № 925—401 որոշմամբ<ref name="sh-16"/>: Փորձարկումները կատարած պետական հանձնաժողովի եզրակացության մեջ նշվել էր, որ «Շիլկան» 200-ից 500 մ բարձրության վրա գտնվող արագընթաց թիրախները խոցելու առումով 1.5-ից 2 անգամ գերազանցում է «Ենիսեյին», իսկ վերջինս հնարավորություն ուներ խոցել 3000 մ բարձրության վրա գտնվող թիրախներին՝ գերազանցելով «Շիլկայի» համապատասխան ցուցանիշը, որը կազմում է 1500 մ: «Ենիսեյը» ուներ մեծ կշիռ՝ շուրջ 28 տոննա, իսկ «Շիլկան»՝ 19: Գնային արժեքով երկուսն էլ ունեին նույն ցուցանիշները: Հանձնաժողովը առաջարկեց սպառազինության մեջ ներառել զենիթային այս երկու համալիրներն էլ, քանի որ նրանցից ոչ մեկը չուներ բացարձակ առավելություն մյուսի նկատմամբ, սակայն ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1962 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումով միայն «Շիլկան» է դառնում երկրի զինված ուժերի զինատեսակ, որից հետո «Ենիսեյին» առնչվող հետագա աշխատանքները դադարեցվեցին<ref name="Б 12">{{книга|автор=А. Широкорад.|заглавие=«Шилка» и другие отечественные зенитные самоходные установки|место=М.|издательство=Моделист-конструктор|год=1998|страницы=12}}{{ref-ru}}</ref>:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

13:47, 28 Մարտի 2017-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-26 08:46:35 ֆորմատով

ԶՍՈւ-23-4 «Շիլկա»
Հիմնական տվյալներ
ԴասակարգԶենիթային ինքնագնաց համալիր
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաշ, տ.21
Անձնակազմ4
Պատմություն
ԱրտադրողMytishchi Machine-Building Plant?
Արտադրման թվականներ1964—1982
Շահագործման սկիզբ1962
Արտադրվածների քանակշուրջ 6500
ՕգտագործողԱֆղանստանի ազգային բանակ[1], National People's Army?[2], Egyptian Army?[3], Հնդկաստանի զինված ուժեր[3], Լեհաստանի ցամաքային ուժեր[4], Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և Ուկրաինայի զինված ուժեր
Անվանված էՇիլկա
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ6495
Կորպուսի լայնություն, մմ3075
Բարձրություն, մմ2644—3764
Շարժիչի տեսակդիզելային

ԶՍՈւ-23-4 «Շիլկա», խորհրդային արտադրության զենիթային ինքնագնաց համալիր, որի զանգվածային արտադրությունը սկսվել է 1964 թվականին: Զինված է քառափող 23 մմ-անոց գնդացիրով: Կրակելու արագությունը կազմում է 3400 պարկուճ րոպեյում[5] Նշանառությունը հնարավոր է կատարել ձեռքով, կիսաավտոմատ և ավտոմատ: Վերջին երկու դեպքերում կիրառվում է հաստիքային ռադիոլոկացիոն կայան:

Համալիրը նախատեսված է ցամաքային զորքերը անմիջականորեն պաշտպանելու, հորիզոնական (մինչև 2500 մ) և ուղղահայաց (մինչև 1500 մ) հեռավորության վրա մինչև 450 մ/վրկ. արագությամբ թռչող օդային թիրախները ոչնչացնելու, ինչպես նաև կանգնած կամ շարժվող ցամաքային թիրախների ոչնչացման համար (մինչև 2000 մ)[5]: ԽՍՀՄ-ում զինատեսակը ներառված էր ՀՕՊ-ի ցամաքային զորքերում գնդային մակարդակով:

Համարվել է ցամաքային թիրախներին սպառնացող զինատեսակ՝ ընդգրկված ՀՕՊ համակարգում: Ներկայում զինատեսակը հնացած է համարվում, քանի որ ժամանակակից սպառազինության տեխնիկատակտիկական չափանիշներին զիջում է: Խոսքը վերաբերում է զինատեսակի ռադիոլոկացիոն կայանին, օդային թիրախների խոցելիության հեռավորությանը: Որպես «Շիլկային» փոխարինող զինատեսակ նախագծվել է, ընդգրկվել սպառազինության համակարգում և զանգվածային արտադրության դրվել ինքնագնաց զենիթային հրթիռա-հրետանային «Տունգուսկա» համալիրը: Այնուամենայնիվ, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զինատեսակը ներառված է տարբեր երկրների զինված ուժերի ստորաբաժանումներում: Մինչ այսօր այն կիրառվում է տեղային պատերազմների ժամանակ հիմնականում ցամաքային թիրախներ խոցելու նպատակով:

«Շիլկայի»М քաշը, կախված ձևափոխություններից, կազմում է 20.5-ից մինչև 21.5 տոննա: Անձնակազմը բաղկացած է 4 անձից՝ հրամանատար, ավագ օպերատոր, նշանառու, մեխանիկ-վարորդ:

Զինատեսակը կոչվել է Ամուր գետի ձախ վտակ Շիլկա գետի անունով:

Պատմություն

ԽՍՀՄ-ում ստեղծված առաջին արտադրական զենիթային ինքնագնաց համալիրը եղել է ԶՍՈւ-57-2-ը, որի զանգվածային արտադրությունը սկսվել է, ըստ տարբեր տվյալների, 1955 կամ 1957 թվականներին: Այդ զինատեսակի մարտավարա-տակտիկական հնարավորությունները, հաշվի առնելով համեմատաբար ոչ մեծ կրակի և ցածր նշանառության արագությունն ընդդեմ ցածր բարձրությամբ թռչող արագընթաց ռեակտիվ ինքնաթիռներիցածրի, բավականին անարդյունավետ էի:[6]: Այդ իսկ պատճառով ԶՍՈւ-57-2-ի արտադրությունը սկսելուց հետո 1957 թվականի ապրիլի 17-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվեց նախագծվել ռադիոլոկացիոն կայանով և ավտոմատ նշանառության համակարգով զինված արագընթաց երկու նոր զենիթահրթիռային համալիրներ՝ 37 մմ-անոց 500П ԶՍՈւ-37-2 «Ենիսեյ» հրանթոային համալիր և 23 մմ-անոց 2А7 ԶՍՈւ-23-4 «Շիլկա» հրանթոային համալիր: Երկու համալիրներն էլ իրենց անվանումները ստացան ի պատիվ սիբիրյան Ենիսեյ և Շիլկա գետերի: Բացի հրանոթների առկայությունից այս համալիրները տարբերվում էին նաև օգտագործվող շասիով և նշանառության ռադիոլոկացիոն համալիրով[7]: Պաշտոնապես համալիրները ստեղծվել էին տարբեր խնդիրների կատարման համար. «Շիլկան» նախատեսված էր մոտոհրաձգային ստորաբաժանումների հակաօդային պաշտպանության համար, իսկ «Ենիսեյը»՝ զրահատանկային ուժերի ՀՕՊ-ը[6]:

Նշված երկու զենիթային ինքնագնաց համալիրների նախատիպերը պատրաստ էին արդեն 1960 թվականի դեկտեմբերին, իսկ գործարանային և պետական փորձարկումները շարունակվեցին մինչև 1961 թվականի հոկտեմբերը[8]: «Շիլկան» զինված ուժերի սպառազինության մեջ ներառվեց 1962 թվականի սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդի № 925—401 որոշմամբ[8]: Փորձարկումները կատարած պետական հանձնաժողովի եզրակացության մեջ նշվել էր, որ «Շիլկան» 200-ից 500 մ բարձրության վրա գտնվող արագընթաց թիրախները խոցելու առումով 1.5-ից 2 անգամ գերազանցում է «Ենիսեյին», իսկ վերջինս հնարավորություն ուներ խոցել 3000 մ բարձրության վրա գտնվող թիրախներին՝ գերազանցելով «Շիլկայի» համապատասխան ցուցանիշը, որը կազմում է 1500 մ: «Ենիսեյը» ուներ մեծ կշիռ՝ շուրջ 28 տոննա, իսկ «Շիլկան»՝ 19: Գնային արժեքով երկուսն էլ ունեին նույն ցուցանիշները: Հանձնաժողովը առաջարկեց սպառազինության մեջ ներառել զենիթային այս երկու համալիրներն էլ, քանի որ նրանցից ոչ մեկը չուներ բացարձակ առավելություն մյուսի նկատմամբ, սակայն ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1962 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումով միայն «Շիլկան» է դառնում երկրի զինված ուժերի զինատեսակ, որից հետո «Ենիսեյին» առնչվող հետագա աշխատանքները դադարեցվեցին[7]:

Ծանոթագրություններ

  1. The World's ArmiesUK: Chartwell Books, 1979. — P. 11. — ISBN 0-89009-267-2
  2. Guardia M. Self-Propelled Anti-Aircraft Guns of the Soviet Union // (untranslated) — 2015. — Vol. 222. — P. 28. — ISBN 978-1-4728-0622-2, 978-1-4728-0624-6, 978-1-4728-0623-9
  3. 3,0 3,1 Guardia M. Self-Propelled Anti-Aircraft Guns of the Soviet Union // (untranslated) — 2015. — Vol. 222. — P. 30. — ISBN 978-1-4728-0622-2, 978-1-4728-0624-6, 978-1-4728-0623-9
  4. Guardia M. Self-Propelled Anti-Aircraft Guns of the Soviet Union // (untranslated) — 2015. — Vol. 222. — P. 29. — ISBN 978-1-4728-0622-2, 978-1-4728-0624-6, 978-1-4728-0623-9
  5. 5,0 5,1 Чижиков, Сергей. — Полное описание ЗСУ-23-4 «Шилка» и краткое — модификаций«Зенитная самоходная установка ЗСУ-23-4 «Шилка»». PZAKU.net. Արխիվացված է օրիգինալից 2008-08-27-ին. Վերցված է 2008-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)(ռուս.)
  6. 6,0 6,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — М.: Моделист-конструктор, 1998. — С. 9.(ռուս.)
  7. 7,0 7,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — М.: Моделист-конструктор, 1998. — С. 12.(ռուս.)
  8. 8,0 8,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — Моделист-конструктор, 1998. — С. 16.(ռուս.)