«Իգուասու (ջրվեժ)»–ի խմբագրումների տարբերություն
Տող 43. | Տող 43. | ||
2․ Մարկ Տրուման <<Աշխարհի հրաշալիքները>> |
|||
{{Stub}} |
{{Stub}} |
19:06, 29 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ
Իգուասու | |
---|---|
Cataratas del Iguazu | |
Տեսակ | ջրվեժ, տեսարժան վայր և horseshoe waterfall? |
Երկիր | Արգենտինա |
Վարչատարածքային միավոր | Միսիոնես և Պարանա |
Աշխարհագրական տեղադրություն | Արգենտինա Բրազիլիա |
Մասն է | Իգուասու |
Ջրածախս | 1756 մ³/վ |
Բարձրություն (ԲԾՄ) | 180 մետր |
Հարաբերական բարձրություն | 82 մետր |
Երկարություն | 82 |
Լայնություն | 4000 |
Պահպանման տարածք | Իգուասու և Իգուասու |
Իգուասու, ջրվեժ Իգուասու գետի վրա։ Գտնվում է Արգենտինայի և Բրազիլիայի սահմանը կազմող հատվածում՝ Պարանա գետին նրա միախառնվելու տեղից 26 կմ հեռու։ Անկման ընդհանուր բարձրությունը 72 մ է։[1]
Հրապուրիչ, աղմկոտ Իգուասու ջրվեժը զարդարում է Բրազիլիայի և Արգենտինայի սահմանի 2,5 մղոն լայնություն ունեցող եզերքը։ Այն կազմված է ավելի քան 270 առանձին ջրվեժներից։ Կասկադներից մի քանիսի բարձրությունը հասնում է 269 ոտնաչափի (90մ) (գրեթե այնքան բարձր, որքան Լոնդոնի Բիգ Բենը)։
Հարավային Աֆրիկայի Վիկտորիա ջրվեժից հետո երկրորդը համարվող Իգուասու ջրվեժը առաջին անգամ աշխարհի ուշադրությանն է արժանացել իսպանացի նվաճող Նունես Կաբեսա դը Վական (1490-1557թթ․), ով մոտավորապես 1540թ․ առաջնորդում էր արշավախումբ այդ տարածաշրջանում։ Նրա անունով է կոչվել արգենտինյան մասի եզերքի ջրվեժը։
Ջրվեժներից ամենացնցողը, թերևս, անմիջապես սահմանի մոտ գտնվող 2300 ոտնաչափ (770մ) կիսաշրջանաձև որոտաձայն Սատանայի երախ ջրվեժն է, որը աշխարհի ամենահզոր կասկադն է։
Կարծիք կա, որ <<Իգուասու>> անվանումը առաջացել է <<y>> և <<guasu>> բառերից, որոնք բնիկների լեզվով համապատասխանաբար նշանակում են <<մեծ>> և <<ջուր>>։
Սերնդեսերունդ անցնող առասպելի համաձայն՝ մեծ ջրվեժները ստեղծել է մահկանացու կնոջ հետ ամուսնանալ ցանկացող մի աստվածություն։ Երբ կինը մերժել է նրան և նավակով փախել իր սիրեցյալի հետ, աստված ստեղծել է ջրվեժները՝ նրանց փախուստը խապանելու համար։
Ծանոթագրություններ
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
2․ Մարկ Տրուման <<Աշխարհի հրաշալիքները>>