«Ալիսա (նկար, Մոդիլյանի)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արտաքին հղումներ}} oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 10. Տող 10.


== Նկարագրություն ==
== Նկարագրություն ==
[[1915]] - [[1920]] թվականների ընթացքում Մոդիլիանին նկարել է ավելի քան 300 դիմանկար։ «Ալիսա»-ն նստած աղջկա դիմանկար է, հագին` երկնագույն զգեստ, կրծքին` ոսկեգույն [[խաչ]]։ Իր մեծ, [[նուշ|նշաձև]] աչքերով աղջիկը ուղիղ նայում է դիտողին։ Մուգ գույնի մազերը, որոնք երիզում են դեմքը, թափվում են զգեստի վրա։ Աղջկա դեմքը նմանեցված է աֆրիկական դիմակի։ Գունային տեսանկյունից [[կտավ]]ը պարզ է, գունային գամման տատանվում է կապույտի երանգներից մինչև թրծակավը` ստեղծելով հակադրություն, նկարին կյանք տալով և չխախտելով դասական լռության և ներդաշնակության ընդհանուր տպավորությունը։
[[1915]] - [[1920]] թվականների ընթացքում Մոդիլիանին նկարել է ավելի քան 300 դիմանկար։ «Ալիսա»-ն նստած աղջկա դիմանկար է, հագին՝ երկնագույն զգեստ, կրծքին՝ ոսկեգույն [[խաչ]]։ Իր մեծ, [[նուշ|նշաձև]] աչքերով աղջիկը ուղիղ նայում է դիտողին։ Մուգ գույնի մազերը, որոնք երիզում են դեմքը, թափվում են զգեստի վրա։ Աղջկա դեմքը նմանեցված է աֆրիկական դիմակի։ Գունային տեսանկյունից [[կտավ]]ը պարզ է, գունային գամման տատանվում է կապույտի երանգներից մինչև թրծակավը՝ ստեղծելով հակադրություն, նկարին կյանք տալով և չխախտելով դասական լռության և ներդաշնակության ընդհանուր տպավորությունը։


Մոդիլիանին նախընտրությունը տվել է երկարավուն, ուղղահայաց ձևերին, որոնք վառ արտահայտվում են նրա աշխատանքներում մինչ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը և Ալիսայի դիմանկարում։ Աղջկա [[գլուխ]]ը նման է [[Ձու (սննդամթերք)|ձվի]], իսկ պարանոցը` [[գլան]]ի։ Աղջկա երկարավուն կերպարանքը ավելի է ընդգծվում կտավի ուղղահայաց դիրքով։ Համամասնության ոչ դասական իդեալը Մոդիլիանիի ուրվանկարներում սկիզբ է առել [[մաներիզմ|մաներիստ]] [[Ֆրանչեսկո Պարմիջանինո]]յի աշխատանքներից և իտալական [[Վերածնունդ|Վերածննդի]] այնպիսի վարպետներից, ինչպիսին [[Բոտիչելլի Սանդրո|Բոտիչելլին]] է։
Մոդիլիանին նախընտրությունը տվել է երկարավուն, ուղղահայաց ձևերին, որոնք վառ արտահայտվում են նրա աշխատանքներում մինչ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը և Ալիսայի դիմանկարում։ Աղջկա [[գլուխ]]ը նման է [[Ձու (սննդամթերք)|ձվի]], իսկ պարանոցը՝ [[գլան]]ի։ Աղջկա երկարավուն կերպարանքը ավելի է ընդգծվում կտավի ուղղահայաց դիրքով։ Համամասնության ոչ դասական իդեալը Մոդիլիանիի ուրվանկարներում սկիզբ է առել [[մաներիզմ|մաներիստ]] [[Ֆրանչեսկո Պարմիջանինո]]յի աշխատանքներից և իտալական [[Վերածնունդ|Վերածննդի]] այնպիսի վարպետներից, ինչպիսին [[Բոտիչելլի Սանդրո|Բոտիչելլին]] է։


== Գտնվելու վայր ==
== Գտնվելու վայր ==

16:50, 14 Հուլիսի 2016-ի տարբերակ

Ալիսա
Alice
տեսակգեղանկար
նկարիչԱմեդեո Մոդիլիանի
տարիմոտ. 1918
բարձրություն78.5
լայնություն39
ժանրդիմապատկեր
նյութկտավ
գտնվում էԴանիայի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԴանիայի ազգային պատկերասրահ
հիմնական թեմադիմապատկեր
https://collection.smk.dk/#/en/detail/KMSr145, https://secretmodigliani.com/1917-w-108.html կայք
Ծանոթագրություններ
 Alice by Amedeo Modigliani Վիքիպահեստում

«Ալիսա» (իտալ.՝ Alice), նկարել է իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլիանին մոտավորապես 1918 թվականին։

Նկարագրություն

1915 - 1920 թվականների ընթացքում Մոդիլիանին նկարել է ավելի քան 300 դիմանկար։ «Ալիսա»-ն նստած աղջկա դիմանկար է, հագին՝ երկնագույն զգեստ, կրծքին՝ ոսկեգույն խաչ։ Իր մեծ, նշաձև աչքերով աղջիկը ուղիղ նայում է դիտողին։ Մուգ գույնի մազերը, որոնք երիզում են դեմքը, թափվում են զգեստի վրա։ Աղջկա դեմքը նմանեցված է աֆրիկական դիմակի։ Գունային տեսանկյունից կտավը պարզ է, գունային գամման տատանվում է կապույտի երանգներից մինչև թրծակավը՝ ստեղծելով հակադրություն, նկարին կյանք տալով և չխախտելով դասական լռության և ներդաշնակության ընդհանուր տպավորությունը։

Մոդիլիանին նախընտրությունը տվել է երկարավուն, ուղղահայաց ձևերին, որոնք վառ արտահայտվում են նրա աշխատանքներում մինչ Առաջին համաշխարհային պատերազմը և Ալիսայի դիմանկարում։ Աղջկա գլուխը նման է ձվի, իսկ պարանոցը՝ գլանի։ Աղջկա երկարավուն կերպարանքը ավելի է ընդգծվում կտավի ուղղահայաց դիրքով։ Համամասնության ոչ դասական իդեալը Մոդիլիանիի ուրվանկարներում սկիզբ է առել մաներիստ Ֆրանչեսկո Պարմիջանինոյի աշխատանքներից և իտալական Վերածննդի այնպիսի վարպետներից, ինչպիսին Բոտիչելլին է։

Գտնվելու վայր

1928 թվականին նկարը նվիրվել է Դանիայի Արվեստի պետական թանգարանին, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։ Ինվենտարային համարն է KMSr145։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Wayne, Kenneth. Modigliani and the artists of Montparnasse. — New York։ Abrams, 2002. — С. 109. (դան.)
  • Nørgaard Larsen, Peter. SMK highlights։ Statens Museum for Kunst. — Kbh.։ Statens Museum for Kunst, 2005. — ISBN 87-90096-43-6. (դան.)

Արտաքին հղումներ