«Վոլգյան Բուլղարիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Բուլղարիա ՀոթՔաթ գործիքով
Տող 68. Տող 68.
== Գրականություն ==
== Գրականություն ==
* Смирнов А․ П․, Волжские бул– гары, М․, 1951․
* Смирнов А․ П․, Волжские бул– гары, М․, 1951․

== Արտաքին հղումներ ==
{{commons|}}
* [http://archeologia.narod.ru/bulbul.htm Բոլգար. կանաչ այլընտրանք]
* [http://www.bolgar.info Բուլղարիայի պետական պատմա-ճարտարապետական թանգարան]
* [http://lince.srumandmass.com/readarticle.php?article_id=40 Կամա-վոլգյան Բուլղարիա]
* ''Պ.Վ. Գալուբովսկի'' [http://runivers.ru/lib/detail.php?ID=1032189 Բուլղարներ և խաղաններ, ռուսների արևելյան հարևաններ]
* [http://www.hist.msu.ru/ER/Etext/fadlan.htm Ибн-Фадлан. Կամա-վոլգյան Բուլղարիայի պատմություն]
* ''Кучкин В. А.'' [http://teacher.syktsu.ru/09/liter/007.htm Բուլղարների ստեղծած պետությունը Վոլգա գետի ափին]
* [https://web.archive.org/web/20050226235038/http://www.kcn.ru/tat-ru/history/h_bulg.ru.html Статья о Վոլգյան Բուլղարիայի մասին Կազանի պետական համալսարանի էջում]


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

14:27, 3 Հուլիսի 2016-ի տարբերակ


Կամա-վոլգյան Բուլղարիա
Волжка България
Атӑлçи́ Пӑлха́р
 Մեծ Բուլղարիա Ոսկե հորդա 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բիլյար
Լեզու բուլղարերեն
թյուրքերեն
Ազգություն բուլղարներ
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետության գլուխ թագավոր

Կամա-վոլգյան Բուլղարիա, Միջին Պովոլժիեի և Մերձկամայան ժողովուրդների առաջին պետական միավորումը։ Կազմավորվել է 10-րդ դարում՝ ուգրո-ֆիննական ցեղերի մասնակցությամբ։

Պատմություն

Տակավին՝ 7-րդ դարում Դոնի և Կուբանի միջև ստեղծվել էր Մեծ Բուլաղարիա պետությունը, որի քայքայումից հետո նրա թյուրքալեզու բնակիչները՝ բուլղարները, զանգվածաբար տեղափոխվել են Միջին Պովոլժիե և վճռական դեր խաղացել Կամա-վոլգյան Բուլղարիայի ձևավորման մեջ։ 920-ական թվականներին Բուլղար քաղաքի խան Ալմասը միավորել է բուլղարական ցեղերին։

Խազարների ու ներքին թշնամիների դեմ մղած պայքարում նա հենվել է արաբների վրա։ 922 թվականին խալիֆա Սուքթադիրը (908-932) պատգամավորություն է ուղարկել Ալմասի մոտ՝ մահմեդականություն ընդունելու և անվանապես խալիֆային ենթարկվելու առթիվ։

Պատգամավորության մեջ եղած արաբ մատենագիր Իբն-Ֆադլանը նկարագրում է բուլղարների կենցաղը, գրում, որ նրանք ապրում էին վրաններում, իսկ թագավորի ընդարձակ վրանի մեծ մասը պատած էր հայկական գորգերով։ 10-րդ դարի հայերի և Կամա-վոլգյան Բուլղարիայի միջև կային առևտրական կապեր, որոնք ավելի են ծավալվել արաբական խալիֆայության հետ հիշյալ պայմանագրի կնքումից հետո։

Կամա-վոլգյան Բուլղարիան գտնվելով Արևելյան Եվրոպան Արևելքի հետ կապող առետրական ուղիների վրա, 10-րդ դարում աշխույժ ամուր առևտրական կապերի մեջ էր խալիֆայության հետ՝ Բյուզանդիայի և Ռուսիայի հետ։ Բուլղար քաղաքում առաջացել է հայկական գաղութ։ Կամա-վոլգյան Բուլղարիայում եղել են նաե հայ զինվորականներ։

1241 թվականին Կամա-վոլգյան Բուլղարիան նվաճել են մոնղոլ-թաթարները և կազմել Ոսկե Հորդայի մասերից մեկը՝ պահպանելով որոշ ինքնավարություն։ 13-րդ դարի երկրորդ կեսից Կամա-վոլգյան Բուլղարիայի քաղաքները կրկին դարձել են առևտրի ու արհեստագործության խոշոր կենտրոններ, որտեղ մեծ դեր են կատարել նաև ռուս և հայ արհեստավորները, առևտրականները (հատկապես Բուլղարում և Կամա-վոլգյան Բուլղարիայի հյուսիսային կենտրոն Կազանում)։

1430-ական թվականներին Կամա-վոլգյան Բուլղարիայի մեծ մասը նվաճել են ռուս իշխանները։ Ինքնուրույն է մնացել միայն Կազան քաղաքը, որը դարձել է խանության կենտրոն։

Գրականություն

  • Смирнов А․ П․, Волжские бул– гары, М․, 1951․

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։