«Հովհաննես Հյունքյարպեյենտյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ |
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Անձ}} |
|||
'''Հովհաննես Հյունքյարպեյենտյան''' ([[1818]], [[նոյեմբերի 25]] - [[1895]], [[դեկտեմբերի 28]]), բառարանագիր։ |
'''Հովհաննես Հյունքյարպեյենտյան''' ([[1818]], [[նոյեմբերի 25]] - [[1895]], [[դեկտեմբերի 28]]), բառարանագիր։ |
||
19:27, 15 Ապրիլի 2016-ի տարբերակ
Հովհաննես Հյունքյարպեյենտյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1818 |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1895 (77 տարեկան) |
Մասնագիտություն | բառարանագիր |
Հովհաննես Հյունքյարպեյենտյան (1818, նոյեմբերի 25 - 1895, դեկտեմբերի 28), բառարանագիր։
Կենսագրություն
Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարսկերենին, թուրքերենին։ Մասնակցել է Աստվածաշնչի խմբագրման աշխատանքներին՝ կատարելով հայերեն թարգմանության և հունարեն բնագրի համեմատությունը։ Նրա լեզվաբանական միակ գործը «Ստուգաբանական բառարան հայ լեզվի» (1894) աշխատությունն է (Իզմիրլյան մրցանակ, 1893), որի առաջաբանում նա հայերենը համարում է թուրանյան լեզու։ Հովհաննեսը գտնում է, որ առաջին թարգմանիչների ջանքերով հայոց լեզվի մեջ մուտք են գործել բազմաթիվ հունարեն, լատիներեն, պարսկերեն արմատներ, որոնց պատճառով հայերենը դարձել է «արվեստական» լեզու։ Նա ստուգաբանությունները կատարել է քմահաճորեն, առանց լեզվաբանական օրենքների կիրառման։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 441)։ |