«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
==Ինչո՞ւ էր Հուդան առաքյալների շարքում==
 
Եկեղեցու հայրերը և, առհասարակ, ավետարանի մեկնիչները այս հարցին տալիս բազմազան բացատրություններ, որոնց հիմքը նույնն է` ներողամտությունը, ինչպես [[Պողոս առաքյալնառաքյալ]]ն էլ է ասում. «Նա /Քրիստոսը/ կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. 2:4):
Իսկարիովտացին նախ բարի էր, երբ Քրիստոսից[[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]]ից առաքելության կոչվեց, բայց հետո ընկավ ագահության մեղքի մեջ, որն արծաթասիրությունն էր: Իսկ Հիսուս համբերությամբ տանում էր նրա այդ մոլուցքը որպես օրինակ մեզ, քանզի մենք էլ համբերությամբ պիտի տանենք մեղանչած եղբորը, որքան հնարավոր է ծածուկև այնքան ժամանակ պիտի սպասենք, քանի դեռ նա դարձի չի եկել :
Ըստ Ամբրոսիոսի[[Ամբրոսիոս]]ի` Փրկիչն[[Հիսուս Քրիստոս|Փրկիչ]]ն «ընտրեց նաև Հուդային ոչ թե անգիտության հետևանքով, այլ` շրջահայեցության. Քրիստոս պիտի մատնվեր նրանից…»: Ուշ շրջանի որոշ մեկնաբաններ առաջ են քաշում այլ բացատրություններ: Ինչպես դրախտում[[դրախտ]]ում առկա էր օձը (Ծննդ. 3:1-13), կամ [[Նոյյան տապանումտապան]]ում` Քամը (Ծննդ. 7:13), այնպես էլ Փրկչի աշակերտների մեջ հայտնվեց Հուդան: Եվ, բացի այս, Հուդան միակը չէր հազարավոր այն կեղծավորների մեջ, որոնց համար կրոնը խարդավանքի առարկա էր : Քանի որ Հուդան անհագ էր արծաթասիրության մեջ, Հիսուս կամեցավ նրան տալ գանձանակը, որպեսզի Իսկարիովտացին, ձեռքում ունենալով դրամը, հեռու մնա աղտից: Հիսուսը «կամենում էր», որ Հուդան գողանա գանձանակի արծաթը, իսկ հանուն արծաթի չվաճառի Տիրոջը, բայց նա` Հուդան, երկու մեղքերն էլ գործեց: Հիսուս ներքուստ ճանաչում էր Հուդային` որպես վատ և պարզ միտք չունեցող մեկի, ուստի նրան չուղարկեց քարոզելու, այլ պահեց իր մոտ` կենցաղային տարբեր գործերի համար: Շատ հավանական է նաև, որ վստահության նման ցուցաբերությամբ Քրիստոս ուզում էր ազդել Հուդայի վրա, նրա մեջ սեր և նվիրվածություն առաջացնել Իր հանդեպ: Սակայն Հուդան չափազանց կապված էր դրամին և դրա համար էլ չարաշահում էր Քրիստոսի վստահությունը : Տեղին է նկատել, որ Հուդայի անհավատարիմ գանձապահությունը մինչև վերջին ժամանակները, մինչև Բեթանիայի ընթրիքի օրը, հայտնի չէր Առաքյալներին, որոնք առևտրի մեջ գտնվող, վաճառականությամբ քիչ թե շատ զբաղվող մարդիկ էին եղել: Դժվար թե մինչ այդ, գողի մասին իմանալով, նրանք թույլ տային, որ դրամը նրա ձեռքում շարունակեր մնալ: Հիսուսի լռության պարագայում հարցը միանգամայն այլ էր: Նրա համար դրամի պահվելը կամ գողանալը կարևորություն չուներ: Հիսուս ցանկանում էր բուժել արծաթասեր աշակերտի մոլությունը, դրամը ձեռքը տալով` կշտացնել նրա անհագուրդ ագահությունը : Այնուամենայնիվ, իմանալով Հուդայի` մեղսագործ լինելու մասին, Հիսուս նրան երբեք բացահայտորեն չհանդիմանեց դրա համար: Սբ. [[Գրիգոր ՏաթևացինՏաթևացի]]ն այս կապակցությամբ մի քանի պատճառներ է առաջադրում.
# Եթե [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]] Հուդային հանդիմաներ, ապա Հուդան ավելի հանդուգն կդառնար, քանզի այդպիսին են չարի ծառաները. քանի դեռ ծածուկ է գործը, այն ահով են կատարում, բայց երբ հայտնի է դառնում, այն ժամանակ սկսում են համարձակ գործել:
# Եթե Հուդան հանդիմանվեր, միգուցե ժամանակից շուտ մատներ Հիսուսին:
# Հնարավոր էր նաև հանդիմանությունը պատճառ դառնար, որպեսզի Հուդան թողներ Վարդապետին և հեռանար. այդ ժամանակ կխափանվեր Փրկչի մատնությունը, որ սահմանել էր Հայրը աշխարհի փրկության համար: Նախասահմանել ասելով` նկատի չունենք, թե Հուդային հարկադրաբար բերեց մատնության, այլ` նկատի ունենք [[Աստված|Աստծո]] ամենագիտությունը:
# Քրիստոս չհանդիմանեց Հուդային, քանզի գիտեր, որ եթե ասեր էլ, միևնույն է, Հուդան չէր ուղղվելու. դրա համար էլ սրբությունը չտրվեց շանը և մարգարիտները` խոզին (հմմտ. Մատթ. 7:6) :
 
Գրեթե նույն կերպ է նաև մատնության պարագայում: Պարզ է, որ Հիսուս գիտեր, որ պիտի մատնվեր, գիտեր, թե ո՛վ էր գտնվում Իրեն մատնելու ճանապարհին: Ինչո՞ւ, երբ գողության հանգամանքին գումարվեց նաև մատնության հանգամանքը, Քրիստոս դարձյալ միջոցներ չձեռնարկեց Հուդայի դեմպարագան: Բանն այն է, որ Հուդայի պատկերացումները Ուսուցչի գործի մասին աղավաղված էին: Այդպես էր նաև մյուս աշակերտների մոտ. նրանց համար դժվար էր փոխել բոլոր այն պատկերացումները, որ ունեին Մեսիայի[[Մեսիա]]յի գալուստի վերաբերյալ: Փրկիչը նրանց պատկերացմամբ պիտի աշխարհ գար աշխարհիկ իշխանությամբ, որպես իրական թագավոր և պիտի ոչնչացներ բոլոր թշնամիներին ու չարին` ընտրյալ ազգի` հրեաների համար ապահովելով Հազարամյա երջանիկ թագավորությունը: Ահա այսպիսի թագավորությանևթագավորության և իշխանի բացակայությունը Հուդայի ներսում հիասթափություն առաջացրեցէ առաջացնում, նրա մեջ չարության զգացում ծնեցծնում և մղեցմղում դավաճանական քայլի: Ավետարանը[[Ավետարան]]ը որպես մատնության հիմնական պատճառ և նպատակ տալիս է արծաթը, սակայն պնդել, թե Հուդան ղեկավարվում էր միայն ագահությամբ և արծաթասիրությամբ, նշանակում է անիրավացիորեն պարզունակացնել ավետարանական ողբերգությունը :
ՔրիստոսՔրիստոսը մատնիչին ընդունեց Տասներկուսի շարքը դարձյալ ներողամտությունից դրդված: Հարցն այն է, որ Փրկիչը ոչ ոքից չէր խլում փրկվելու հնարավորությունը, ոչ մեկին չէր զրկում Իր խրատներից, ինչպես ասված է. «… նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարներիև մեղավորների վրա» (Մատթ. 5:45): Բացի այս, Քրիստոս Հուդային ընդունել էր Իր մոտ, քանի որ նրան այդ «հրամանը» տրվել էր [[Սուրբ Երրորդություն|Հորից]]` աղոթքի ժամանակ (Ղուկ. 6:12-13): Հուդայի մեղքն այն էր, որ նա չօգտվեց Քրիստոսի մերձավորությունիցևմերձավորությունից և ետ չկանգնեց իր նեղ-նյութական ակնկալիքներից :
Հետաքրքրական է այն, որ հենց ինքը` Հիսուսն էլ Հուդային, թեև ոչ բացահայտորեն, անվանում է սատանա` ասելով «ձեզանից մեկը սատանա է» (Հովհ. 6:71): Սակայն հիշենք, թե ինչի՛ համար Տերն ասաց այդ: Բացի վերը նշած Տասներկուսից, որ հետագայում պիտի դառնային քրիստոնեության տարածողներն աշխարում, կայինևս [[72 աշակերտներ]] (Ղուկ. 10:1), ինչպես նաև Հիսուսին հետևող մի հոծ բազմություն: Քրիստոս երբեք չէր զլանում Իր քարոզները խոսել նաև վերջինների համար: Ահա այդպիսի քարոզխոսություններից էր նաև Կափառնաումում[[Կափառնաում]]ում խոսված քարոզը (Հովհ. 6:26-60), որի ժամանակ Քրիստոսի վարդապետությունն ալեկոծություն առաջ բերեց լսողներից շատերի մտքում և հոգում այնպես, որ շատերը հետ քաշվեցինև այլևս Նրա հետ չէին շրջում (հմմտ. Հովհ. 6:67): Հիսուս, իհարկե, քաջ գիտեր, որ այդպես է լինելու, ուստի դարձավ Տասներկուսինև հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք նրանք էլ միտք ունեն հեռանալու (Հովհ. 6:68): Վարդապետի հարցին առաջինը պատասխանում է միշտ անհամբեր ու բորբոքվող Պետրոսը[[Պետրոս առաքյալ|Պետրոս]]ը .«Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես: Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը` Աստծու Որդին» (Հովհ. 6:69-70): Պետրոսի այս խոսքերին արձագանքեցին նաև ընկերները, նրանց հետ նաև Իսկարիովտացի Հուդան: Երբ Հիսուս լսեց Իր ընտրյալների խոսքերը, նրանց ինչ-որ ձևով փորձեց հասկացնել, որ այդ խոսքերին այնքան էլ չի հավատում. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ` Տասներկուսիդ. և ձեզանից մեկը սատանա է»,- ասաց նա: Աշակերտների վերաբերմունքին [[Հովհաննես ԱվետարանիչըԱվետարանիչ]]ը չի անդրադառնում, այլ միայն բավարարվում է ասելով, որ Հիսուս նկատի ուներ Հուդային (Հովհ 6:72) : Թե ինչո՛ւ է Բարձրյալի Որդին Իսկարիովտացուն անվանում «սատանա», սբ. Գր. Տաթևացին հիմնավորում է 4 պատճառներով.
 
# Հուդան ոչ թե բնությամբ էր [[սատանա]], այլ` սատանայական կամքի հետևմամբ:
# Հուդան համախոհ եղավ Փրկչի սպանությանը:
# Ինչպես սատանան չարախոսեց Աստծուն, այնպես էլ` Հուդան:
# Սատանան խռովեցրեց երկնայիններին (տես Հրեշտակներ), իսկ Իսկարիովտացին` երկրայիններին ու Առաքյալների դասին:
 
Հիսուսի կողմից Հուդայի` սատանա անվանվելու վերաբերյալ կան մի քանի այլ մեկնություններ ևս: Դրանցից մեկում, որ պատկանում է սբ. [[Սուրբ Եփրեմ Ասորի|Եփրեմ Ասորուն]], գրված է, որ Հիսուս այդպես է ասել, որպեսզի ներկաները հետագայում հասկանան, որ Փրկիչը ընտրել է մատնիչ աշակերտին` կանխավ իմանալով նրա` մատնիչ լինելու մասին, և չի տալիս մատնիչի անունը, քանզի չի ուզում վարկաբեկել նրան, եթե հանկարծ նա ապաշխարի : Մեկ այլ մեկնությամբ Քրիստոս հայտնում է Իր գիտությունը մատնիչ-սատանայի մասին, որպեսզի Առաքյալները[[Առաքյալներ]]ը` որպես Քրիստոսին մշտապես հետևողներ, չընկնեն ավելորդ անձնապաստանության մեջ: Նա հայտնում է, որ իրենց մեջ կա մեկը, որ շատ մոտ է գտնվում սատանային: Իսկարիովտացու բոլոր քայլերն աստիճանաբար տանում էին Քրիստոսի մատնությանը, թեև ինքն էլ դեռևս պարզորեն չէր գիտակցում իր այդ նպատակը :
 
==Մատնության նախադրյալներ==
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ