«Լեոնիդ Կոգան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: այլոք → այլք
No edit summary
Տող 18. Տող 18.
[[Կատեգորիա:1982 մահեր]]
[[Կատեգորիա:1982 մահեր]]
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 17 մահեր]]
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 17 մահեր]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ]]

22:23, 18 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոգան (այլ կիրառումներ)

Լեոնիդ Կոգան (ռուս.՝ Леонид Борисович Коган, 1924 թ. նոյեմբերի 141982 թ. նոյեմբերի 17), ռուս ջութակահար։ Նա համարվում էր Սովետական Միության ամենատաղանդավոր ջութակահարներից մեկը՝ Դավիդ Օյստրախի հետ միասին։

Կյանք

Կոգանը ծնվել է հրեական ընտանիքում։ Հայրը լուսանկարիչ էր։ Նրա երաժշտական տաղանդը աչքի է ընկել հենց մանուկ հասակից։ Ծնողները տեղափոխվում են Մոսկվա, որպեսզի Կոգանը կարողանա սովորել Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1951 թվականին նա նվաճել է Թագուհի Եղիզաբեթի մրցանակը։ Նվաճել է նաև բազում այլ մրցանակներ։ Դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ Նրա աշակերտներից են եղել ջութակահարներ Վիկտորիա Մուլլովան, Ալեքսանդր Բրուսիլովսկին, Օլեգ Կագանը և այլք։

1942 թվականին ամուսնացել է հայտնի ջութակահարուհի Էլիզավետա Գիլլելսի հետ։ Նրանց տղա Պավել Կոգանը ջութակահար և դիրիժոր է, իսկ նրանց աղջիկը դաշնակահարուհի։

Կոմպոզիտոր Ֆրանկո Մաննինոն գրել է կոնցերտ երեք ջութակների համար (Կոգանի, Գիլլելսի և նրանց տղայի համար)։ Նա նվագել է Ստրադիվարիուսի և Գվարներիի ջութակներ։ Կոգանը մահացել է շատ հանկարծակի՝ գնացքի մեջ։ Նա ուղևորվում էր Յարոսլավլ, իր որդու հետ ներկայացում տալու։