«Էմմա դը Կոն»–ի խմբագրումների տարբերություն
չ վրիպակ |
No edit summary |
||
Տող 6. | Տող 6. | ||
| նկարագիր = |
| նկարագիր = |
||
| Հասակը՝ = |
| Հասակը՝ = |
||
| Ծնվել է՝ = |
| Ծնվել է՝ = |
||
| Ծնվելու վայր՝ = [[Փարիզ]], [[Ֆրանսիա]] |
| Ծնվելու վայր՝ = [[Փարիզ]], [[Ֆրանսիա]] |
||
| Վախճանի օր՝ = |
| Վախճանի օր՝ = |
||
Տող 58. | Տող 58. | ||
}} |
}} |
||
'''Էմմա դը Կոն''' ({{lang-fr|Emma de Caunes}}, [[Ֆրանսիացիներ|ֆրանսիացի]] դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ |
'''Էմմա դը Կոն''' ({{lang-fr|Emma de Caunes}}, [[Ֆրանսիացիներ|ֆրանսիացի]] դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ ({{ԱԾ}}) |
||
== Կյանք և կարիերա == |
== Կյանք և կարիերա == |
11:53, 15 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ
Էմմա դը Կոն ֆր.՝ Emma de Caunes | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1976[1][2][3] (47 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | ֆրանսիացի |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1988 թվականից ցայսօր |
Ժանրեր | դրամա, կատակերգություն |
Ծնողներ | հայր՝ Անտուան դը Կոն, մայր՝ Gaëlle Royer?[4] |
Ամուսին(ներ) | Սինկլեր |
Երեխա(ներ) | Նինա |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿինոՊոիսկ | ID 41609 |
emmadecaunes.com | |
Էմմա դը Կոն՝ Վիքիպահեստ | |
Էմմա դը Կոն (ֆր.՝ Emma de Caunes, ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ (սեպտեմբերի 9, 1976[1][2][3], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[3])
Կյանք և կարիերա
Դը Կոնը ծնվել է Փարիզում դերասան, ռեժիսոր Անտուան դը Կոնի և հեռուստատեսության ռեժիսոր Գայել Ռուայեի ընտանիքում: Նա ամուսնացած է եղել երգիչ Սինկլերի (իսկական անունը Մաթյո Բլան Ֆրանկեր) հետ, որից ունի դուստր՝ Նինան (ծնվել է Փարիզում 2002 թվականին):
Էմմա դը Կոնի կարիերան սկսվել է դեռևս 13 տարեկան հասակից: Նրան ֆիլմում նկարելու առաջարկը սիրով արել է իր կնքամայրը՝ Միշել Ռիզեն: Դերասանուհին հանդես էր գալիս ֆիլմում «Արվին» անունով: Կոնին դերասանի բակալավրի աստիճան է ստացել 1995 թվականին:
Դը Կոնը նկարահանվել է նաև շատ գովազդային հոլովակներում: Հենց առաջին դերը «Եղբայրը» (Un frère, 1997) ֆիլմում նրան բերեց Սեզար մրցանակի, որպես լավագույն երիտասարդ դերասանուհի: Դրանից հետո նկարահանվեցին շատ ֆիլմեր նրա մասնակցությամբ, ինչպիսիք են «Ուղին ազատ է» (La voie est libre), «Կփորձենք լինել միասին» (Restons groupes) և «Հազար կիլոմետր» (Mille bornes): 1999 թվականին Էմման ներկայացրեց իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Տիրեզերքի պորտը» (Le nombril de l’Univers): Հետո կրկին վերադարձավ դերասանական մասնագիտությանը «Զեղչեր չեն լինի» (Sans plomb), «Թագուհիները» (Princesses) և «Աստերիքսն ու Օբելիքսը: Առաքելությունը Կլեոպատրա» (Astérix & Obélix: Mission Cléopâtre) ֆիլմերում: Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմերից են՝ «Իմ մայրը» (Ma mere, 2004), «Քնի գիտություն» (The Science of Sleep, 2006), «Սկաֆանդրը և թիթեռը» (Le scaphandre et le papillon), «Միստր Բինը մեկնում է հանգստանալու» (Mr. Bean’s Holiday):
Ֆիլմագրություն
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը |
---|---|---|---|
1988 | Մարգոն և երեխաներ հափշտակողը | Margot et le voleur d’enfants | Արվին |
1997} | Եղբայրը | Un frère | Սոֆի' |
1998 | Ուղին ազատ է | La voie est libre | Նադյա |
1999 | Կփորձենք լինել միասին | Restons groupes | Քլեր |
1999 | Հազար կիլոմետր | Mille bornes | Նինա |
2000 | Պատկերացրեք, որ ես այստեղ չեմ | Faites comme si je n'étais pas là | Մարի |
2002 | Աստերիքսն ու Օբելիքսը: Առաքելությունը՝ Կլեոպատրա | Astérix & Obélix: Mission Cléopâtre | Կեսարի քարտուղար |
2004 | Իմ մայրը | Ma mère | Հանսի |
2005 | Համադամ | Short Order | Ֆիոնա |
2006 | Քնի գիտություն | La Science des rêves | Զոի |
2006 | Լվացվիր | Souris City | Ռիտա |
2006 | Սկաֆանդրը և թիթեռը | Le Scaphandre et le papillon | Կայսրուհի Եվգենիա |
2007 | Միստր Բինը մեկնում է հանգստանալու | Mr. Bean’s Holiday | Սաբին |
2007 | Մթագնման դարը | L'âge des ténèbres | Կարին Թենդանս |
2008 | Շրջապատող մարդկանց աղմուկը | Le bruit des gens autour | Մոդ |
Արտաքին հղումներ
- Emma de Caunes(անգլ.) Allmovie կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էմմա դը Կոն կատեգորիայում։ |