«Ծովակաղամբ»–ի խմբագրումների տարբերություն
չ մանր-մունր, փոխարինվեց: → |
|||
Տող 39. | Տող 39. | ||
* [http://www.mnp.am/red_book_fauna/arm/p154.html Ծովակաղամբ հայկական] |
* [http://www.mnp.am/red_book_fauna/arm/p154.html Ծովակաղամբ հայկական] |
||
{{Վիքիբառարան}} |
|||
[[Կատեգորիա:Խաչածաղկավորներ]] |
[[Կատեգորիա:Խաչածաղկավորներ]] |
||
[[Կատեգորիա:Բանջարեղեն]] |
[[Կատեգորիա:Բանջարեղեն]] |
16:58, 30 Հուլիսի 2015-ի տարբերակ
Ծովակաղամբ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Crambe maritima
| ||||||||||
|
Ծովակաղամբ, թերփինգ կամ թրփնակ, կաղամբազգիների (Brassicaceae) ընտանիքի Crambe ցեղի martima տեսակին պատկանող բանջարատեսակ։ Ունի մեծ տարածվածություն։ Վայրի վիճակում աճում է ծովամերձ խոնավ ավազներում` Սև ծովի ափերին, Կովկասում, Ղրիմում, Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափերին։ Ցրտադիմացկուն և խոնավասեր բույս է։
Սննդի մեջ օգտագործվում է ծովակաղամբի չբացված տերևներով երիտասարդ տերևակոթը` տերևը նախոօրոք մաքրելուց, եփելուց և աղաջրում յուղով տապակելուց հետո։ Թարմ վիճակում ծովակաղմաբն օգտագործվում է որպես հակալնդախտային միջոց։ Բացի երիտասարդ տերևակոթերից, սննդի մեջ են օգտագործվում նաև երիտասարդ ծաղկաճյուղերը` մինչև ծաղկելը, որոնք աչքի են ընկնում նրբությամբ և համային հատկություններով։ Սննդի մեջ եփված և տապակած վիճակում օգտագործվում են բույսի արմատները, որոնք պարունակում են օսլա։
Հարուստ է A, B1, B2, PP վիտամիններով, շաքարներով և հանքային աղերով, երիտասարդ տերևներում և տերևակոթերում առկա է 80-100 մգ% վիտամին C։
Գրականություն
- Մելիքյան, Անդրեաս. «Բանջարաբուծություն», Երևան, «Դար», 2005
- Խաչատրյան Ս. Ս. «Բանջարաբուծություն», Երևան, 1977
Արտաքին հղումներ
Ընթերցե՛ք «ծովակաղամբ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |