«Բագավան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ Ռոբոտը հեռացնում է․: en:Bagavan
Տող 16. Տող 16.


[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի բնակավայրեր]]

[[en:Bagavan]]

10:17, 27 Հունիսի 2010-ի տարբերակ


Բագավանը (բառացիորեն` «դիցավան») պատմական Հայաստանի հռչակավոր դիցավաններից է։ Այն հայտնի է եղել որպես հավատալիքի վայր, նախ հեթանոսության, ապա արդեն քրիստոնեության ժամանակաշրջանում։

Բագավանը գտնվում էր Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում (Ալաշկերտում), ]]Արածանի]] (Մուրադ) գետի ձախ ափին, Ձիրավի դաշտում, Նպատ լեռան ստորոտին։ Այստեղ էին կանգնեցված Ամանորի և Վանատուրի մեհյանները:

Բագավան անունը կազմված է բագ և ավան բառերի միացումից։ Բագ՝ պահլավերեն լեզվից է և նշանակում է «աստված», իսկ ավան՝ «վայրի», կամ «տեղի» իմաստ ունի։ Մեր պատմիչների մոտ Բագավանի փոխարեն գործածվել է նաև Դիցավան բառը, որը Բագավանի իմաստ ունի։

Ինչպես հայտնի է, Բագավանը եղել է Մեծ Հայքի հեթանոսական շրջանի պաշտամունքային նշանավոր կենտրոններից մեկը, ուր կառուցված էին մեհյաններ և կանգնեցված էին կուռքեր։

Բագավանում է կառուցված Ս. Հովհաննես տաճարը՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն հիմնվել է 801 թվականին, այլ խոսքով հասակակից է Էջմիածնին ։

Մինչև Բագրևանդի գավառի (Ալաշկերտի) հայաթափ լինելը վանքին կից կար հայկական գյուղ, որին տեղացիները Վանքի գյուղ էին անվանում։ Թուրքերը դա Ուչ Քիլիսա (երեք եկեղեցի) էին անվանում, նկատի ունենալով տաճարի երեք սեղանները կամ խորանները։ Այդ հոյակապ վանքը, որը հայ ճարտարապետական կոթողներից է, մինչև այսօր էլ կանգուն է։

Ս. Հովհաննես վանքը ուներ ընտիր ձեռագրերի մատենադարան, որոնք դեռ 1877 թվականի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ փչացել և կորստի են մատնվել։