«Ալբերտ Մուշեղի Մկրտչյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Մովսես Խորենացու մեդալակիրներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 172. | Տող 172. | ||
[[Կատեգորիա:Լենինական քաղաքում ծնվածներ]] |
[[Կատեգորիա:Լենինական քաղաքում ծնվածներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ դերասաններ]] |
[[Կատեգորիա:Հայ դերասաններ]] |
||
[[Կատեգորիա:Մովսես Խորենացու մեդալակիրներ]] |
15:32, 6 Մարտի 2015-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտ Մկրտչյան (այլ կիրառումներ)
Ալբերտ Մուշեղի Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1937 (87 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, ՀԽՍՀ |
Մահացել է | փետրվարի 28, 2018 (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1960) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1971) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ դերասան |
Պարգևներ | |
IMDb | ID 0594793 |
Ալբերտ Մուշեղի Մկրտչյան (փետրվարի 27, 1937, Լենինական (այժմ՝ Գյումրի), Հայկական ԽՍՀ), ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրը։ ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներ (2007), ՀՀ ժողովրդական արտիստ (2003), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակ (2012)։
Կենսագրություն
Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականին Լենինական քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը` Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)։[1] 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։[2]
Ֆիլմագրություն
Ռեժիսոր
Տարեթիվ | Ֆիլմ | Մրցանակ |
---|---|---|
2000 | Ուրախ ավտոբուս | ՀՀ Պետական մրցանակ |
1988 | Շնչառություն | |
1982 | Հին օրերի երգը | ՀԽՍՀ Պետական մրցանակ |
1980 | Խոշոր շահում | |
1979 | Կյանքի լավագույն կեսը | |
1977 | Քարե հովիտ | |
1974 | Կարծր ապար | |
1972 | Հուշարձան | ՀԽՍՀ Պետական մրցանակ |
1969 | Լուսանկար |
Թատրոնում
Հեղինակ | Ներկայացում |
---|---|
Կառլո Գոլդոնի | Երկու տիրոջ ծառան
Ավերված քաղաքի մեղեդին |
Գարսիա Մարկես | Սիրային նախատինք
բազկաթոռին նստած ամուսնուն |
Դերերը կինոյում
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1972 | Տղամարդիկ | Ջեյմս՝ Անուշի եղբայրը |
1961 | Առօրյան և տոները | Սերգո Մարգելյան |
1960 | Հյուսիսային ծիածան | դրվագ |
Մասնակցությունը կինոյում
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2008 | Կղզիներ
Ֆրունզիկ Մկրտչյան |
2006 | Ինչպես հեռացան կուռքերը
|
2005 | Ֆրունզիկ Մկրտչյան․ Միայնության պատմություն |
1997 | Որպեսզի հիշեն
|
Սցենարիստ
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2000 | Ուրախ ավտոբուս |
1988 | Շնչառություն |
1984 | Մեր մանկության տանգոն |
1982 | Հին օրերի երգը |
1969 | Լուսանկար |
Ծանոթագրություններ
- Ապրող անձինք
- 1937 ծնունդներ
- Փետրվարի 27 ծնունդներ
- Փետրվարի 28 մահեր
- 2018 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ ռեժիսորներ
- Հայ սցենարիստներ
- Լենինական քաղաքում ծնվածներ
- Հայ դերասաններ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ