«Ստեֆանի Թոփալյան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ երաժիշտ | Name = Ստեֆանի Թոփալյան | բնօրինակ_անուն = | լոգո = | լոգոյի_լայնություն = | Img = St...»: |
|||
Տող 30. | Տող 30. | ||
===Սինգլներ=== |
===Սինգլներ=== |
||
* 2007։ |
* 2007։ Kimi ga Iru Kagiri |
||
* 2007։ |
* 2007։ Because of You |
||
* 2007։ |
* 2007։ Winter Gold |
||
* 2008։ |
* 2008։ Friends |
||
* 2008։ Changin' feat. |
* 2008։ Changin' feat. Roma Tanaka |
||
* 2009։ Pride ~A Part of Me~ feat. SRM |
* 2009։ Pride ~A Part of Me~ feat. SRM |
||
* 2009։ |
* 2009։ Future |
||
===Ալբոմներ=== |
===Ալբոմներ=== |
18:52, 6 փետրվարի 2015-ի տարբերակ
Ստեֆանի Թոփալյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 05, 1987 (36 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | պոպ |
Մասնագիտություն | Երգչուհի, երգահան, դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2007–ներկա |
Լեյբլ | Sony Music Entertainment Japan |
Կրթություն | Աոյամա համալսարան |
Անդամակցություն | Genealogy |
Stephanie (vocalist, 1987 birth) Վիքիպահեստում |
Ստեֆանի Թոփալյան (ծնված 1987 Օգոստոս 05) հայկական արմատներով երգչուհի, երգահան, դերասանուհի: Ծննդավայրը Ճապոնիա, Տոկիո: Երգել սկսել է տասներեք տարեկանից: Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում: Որպես դերասանուհի՝ Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել ‘’Pride’’ ֆիլմում 2009 թվականին:Ոգեշնչված լինելով բազմապիսի ժանրերով և արվեստագետներով՝ Ստեֆանին համակրում է Մայքլ Ջեքսոնին և Բրիտանական Queen ռոք խմբին: Շատ սիրում է հայկական և ճապոնական կերակրատեսակները և երկար զբոսնել:
Կենսագրություն
Ստեֆանին ծնվել է 1987 թվականի օգոստոսի 5-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. նրա հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը՝ ճապոնուհի: Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, ով այժմ բնակվում է Տոկիոյում: Չնայած Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին և շատ կապված է իր տատիկի հետ: Հայոց ցեղասպանության մասին շատ պատմություններ է լսել՝ հայ ժողովրդի կյանքում պատմական մի իրադարձություն, որը բազմաթիվ ճակատագրեր է փոխել, այդ թվում նաև իր տատիկինն ու պապիկինը: Լսած բազմաթիվ պատմությունները հիմք են հանդիսացել, որ Ստեֆանին հավատարիմ լինի իր հայկական ծագմանն ու եռանդով սովորի իր պատմությունն ու մշակույթը՝ անկախ այն փաստից, որ նա հեռու է հայրենիքից: Նրա ազգությամբ հայ պապիկը՝ Ժան Պիեր Թոփալյանը և տատիկը՝ Գոհարիկ Միքայելյան- Թոփալյանը, Լիբանանից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ և հիմնովին հաստատվել Ուիսկոնսին նահանգում: Նրա մոգական տաղանդն ու ձայնային լայն դիապազոնը Ճապոնիայում արդեն հազարավոր սրտեր են գերել: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝ նա զգում էր, որ երգն այն երազանքն է, որի շուրջ կծավալի իր ողջ հետագա կյանքը: Ստեֆանին Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է: Երգել սկսել է տասներեք տարեկանից: Ստեֆանին իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ և արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից, ով աննկարագրելիորեն տպավորվել է նրա կատարումից: Տասնինը տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական ‘’Japan records awards’’ 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը և 2007 թվականին երկու ալբոմ է թողարկել: Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում: Նրա առաջին և երկրորդ սինգլներ ‘’Kimiga Iru Kagiri’’-ն և ‘’Because of you’’-ն հաջորդաբար եղել են ‘’Kiss Dum” անիմացիայի սաունդթրեքեր: Ստեֆանիի հինգերորդ սինգլ ‘’Changin’’-ը նույնպես եղել է սաունդթրեք ‘’D.Gray-man անիմացիոն ֆիլմի համար: 2008 թվականի սկզբին նրա ‘’Friends’’ երգը Անիմե TV-ի ՛՛Gundam 00՛՛ տեսաշարի երկրորդ երգն էր: Այն իր ուրույն տեղը գտավ Ճապոնական «Օրիկոն» լավագույն տասնյակի մեջ: Որպես դերասանուհի՝ Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել ‘’Pride’’ ֆիլմում 2009 թվականին: Ֆիլմի հիմքում ընկած է Yukari Ichijo's shōjo կոմիքսը: Ստեֆանին մարմնավորել է Շիո Ասամի կերպարը, նաև մասնակցել է ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը՝ կատարելով ‘’Pride ~A Part of Me’’ երգը SRM-ի հետ համատեղ: Բացի ‘’Pride’’ ֆիլմից, Ստեֆանին նկարահանվել է ‘’Tokyo Tribe’’ (2014) և կարճամերտաժ ‘’It's All Good” (2009) ֆիլմերում:
Սինգլներ
- 2007։ Kimi ga Iru Kagiri
- 2007։ Because of You
- 2007։ Winter Gold
- 2008։ Friends
- 2008։ Changin' feat. Roma Tanaka
- 2009։ Pride ~A Part of Me~ feat. SRM
- 2009։ Future
Ալբոմներ
- 2009։ Stephanie (ステファニー)
- 2009։ Colors of my Voice
Աղբյուրներ