«Հոլլանդ Ռոդեն»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, ջնջվեց: | Այլ անուն(ներ) = (2) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 14. | Տող 14. | ||
| Ազգություն՝ = {{Դրոշ|ԱՄՆ}} Ամերիկացի |
| Ազգություն՝ = {{Դրոշ|ԱՄՆ}} Ամերիկացի |
||
| Կրոն՝ = Քրիստոնյա |
| Կրոն՝ = Քրիստոնյա |
||
| Այլ անուն(ներ) = |
|||
| Մասնագիտություն = |
| Մասնագիտություն = |
||
| Ակտիվ շրջան = 2004-այժմ |
| Ակտիվ շրջան = 2004-այժմ |
23:37, 27 հունվարի 2015-ի տարբերակ
Հոլլանդ Ռոդեն | |
---|---|
Հասակը | 160 սմ |
Ծնվել է | հոկտեմբերի 07, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր | Դալաս, Տեխաս, ԱՄՆ |
Կրթություն | Օքսֆորդի համալսարան և Հոքադեյ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Կրոն | Քրիստոնյա |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ակտիվ շրջան | 2004-այժմ |
IMDb | ID 1555699 |
twitter.com/hollandroden | |
Հոլլանդ Ռոդեն (անգլ.՝ Holland Roden), ծնվ.՝ հոկտեմբերի 7, 1986թ., ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է դարձել Պատանի գայլը հեռուստասերիալի շնորհիվ, որտեղ մարմնավորել է Լիդիա Մարթինի կերպարը։
Կենսագրություն
Հոլլանդը ծնվել է Դալլաս քաղաքում բժիշկների ընտանիքում։ 6 տարեկանում ուսումնասիրել է Դիանա արքայադուստր Ուելսիին։ Նրան հաճախ մարմնավորելու համար իր ծնողները գրանցեցին դստերը դերասանական դասերին։ Երկուս ու կես տարի սովորել է նախընտրական բժշկական կուրսերին Կալիֆոռնիայի համալսարանում, որից հետո տեղավոխվեց կանանց գիտություն։ Հոլլանդի առաջին դերը եղել է HBO ալիքի «Վատ ճանապարհի 12 մղոն» սերիալը՝ որտեղ մարմնավորել է Բրովինի դերը։ Սակայն սերիալը չեղյալ հայտահարեցին դեռ պրեմիերայից առաջ։ 2008 թվականին դերասանուհին ստացավ Էմիլի Լոքի դերը Կորուսյալները սերիալում։ Նաև նկարահանվել է այլ սերիալներում ինչպիսիք են՝ «ՀՏՀ», «Դետեկտիվ Ռաշ», «Սգազգեստ», «Հաղորդակցություն» և «Մտածել ինչպես հանցագործ»։ 2011թ.-ի հունիսի 5-ին կայացավ MTV ալիքի Պատանի գայլը սերիալը, որտեղ դերասանուհին մարմնավորում է Լիդիա Մարթինի դերը։ Այդ դերը մնում է պահպանված դերասանուհու համար։ Սերիալի ընդմիջման ժամանակ Հոլլանդը նկարահանվել է «Գրեյի անատոմիան» և «Մեմֆիս բիտ» սերիալներում։ Երկու տարի անընդմեջ, 2012 և 2013թ.-ին դերասանուհի եղել է «MTV Movie Awards» մրցանակաբաշխության կարմիր գորգի հաղորդավարը։ 2013թ.-ին «Young Hollywood Awards» մրցանակաբաշխությունում Հոլլանդը Պատանի գայլը սերիալի դերակատարների հետ միասին հաղթել է «Լավագույն դերասանական կազմ» նոմինացիայում։
Անձնական կյանք
Սկսած 2014 թվականի մայիսից հանդիպում է Պատանի գայլը սերիալի դերասան Մաքս Քարվերի հետ:
Ֆիլմագրություն
Տարի | Անվանում | Դեր | Գրառումներ |
---|---|---|---|
2008 | Վատ ճանապարհի 12 մղոն | Բրաուն | 3 սերիա |
2008 | ՀՏՀ: Հանցագործական Տեսարանների Հետաքննություն | Քիրա Դելլինգեր | Սերիա։ "Ցտեսություն և հաջողություն" |
2008 | Կորուսյալները | Էմիլի Լոք | Սերիա։ "Ստանկի տենդ" |
2008 | Դետեկտիվ Ռաշ | Միսսի Գալավան | 1 սերիա |
2009 | Հրում | Սաշա | |
2009 | Սգազգեստ | Յոգուրտի առաքող | Սերիա։ "Հրաշալի հրաշալի" |
2009 | Հասիր հաջողության: Պայքարիր մինչև վերջ | Սքայ | Ֆիլմ |
2009 | Հաղորդակցություն | Աղջիկ | Սերիա։ "Շրջակա միջավայրի գիտություն" |
2010 | Մտածել ինչպես հանցագործ | Ռեբեկա Դենիելս | Սերիա։ "...Հազար բառեր" |
2010 | Իրադարձություն | Երիտասարդ Վիոլետ | Սերիա։ "Հավատարմություն" |
2011–ներկա | Պատանի գայլը | Լիդիա Մարթին | Գլխավոր դեր |
2011 | Մեմֆիս Բիտ | Ջիլլ Սայմոն | Սերիա։ "Կորած" |
2012 | Գրեյի անատոմիան | Գրետչեն Շո | Սերիա։ "Այս կախարդական պահը" |
2012 | Փոշու տուն | Գաբբի | Ֆիլմ |
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հոլլանդ Ռոդեն կատեգորիայում։ |