«Սովորական տրիտոն»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{taxobox | name = Սովորական տրիտոն | image file = TriturusVulgaris2-.jpg | image title = Սալամանդրներ | image descr = Սովորական տրիտոն...»: |
ավելացվեց Կատեգորիա:Սալամանդրներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 28. | Տող 28. | ||
</gallery> |
</gallery> |
||
{{ՀԲ}} |
{{ՀԲ}} |
||
[[Կատեգորիա:Սալամանդրներ]] |
08:14, 23 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Սովորական տրիտոն | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Triturus vulgaris | ||||||
Հատուկ պահպանություն | ||||||
Արեալ | ||||||
Սովորական տրիտոն (լատին․՝ Triturus vulgaris), սալամանդրների ընտանիքի տրիտոնների ցեղի պոչավոր երկկենցաղ:
Տարածվածություն
ՀՀ-ում հանդիպում է միայն Լոռու մարզում: Բնակվում է խոնավ անտառային ու մարգագետնատափաստանային գոտու կանգուն ու հոսող ջրավազաններում և նրանց մերձակայքում: ՀՀ-ում բնակատեղին ունի մնացորդային բնույթ, պահպանվել է հետսառցային շրջանում կլիմայական պայմանների փոփոխություններից: Մարմնի երկարությունը 1,2-6,2 սմ է, պոչը՝ գրեթե նույն երկարության:
Արտաքին տեսք
Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտիկավոր: Գլուխը մուգ, երկայնաձիգ զոլերով է, որոնցից մեկն անցնում է աչքերի երկարությամբ և ակնառու է: Մեջքը և կողքերը գորշ են, գորշ շագանակագույն, դեղնաշագանակագույն կամ կանաչագորշավուն: Փորիկը բաց դեղնավուն է կամ նարնջագույն՝ մուգ կետերով կամ բծերով: Զուգավորման շրջանում արուի մեջքի երկայնքով զարգանում է կատար, հետին վերջույթների վրա՝ լայն լողաթաղանթներ, մարմնի և պոչի վրա հայտնվում են բաց երկնագույն զոլեր: Արուի մեջքային և որովայնային մակերեսները պատված են խոշոր, մուգ գույնի բծերով, մեջքի ընդհանուր գունավորումն ավելի մուգ է, քան Էգինը: Վարում է գլխավորապես մթնշաղային ու գիշերային կենսակերպ: Սնվում է հիմնականում մանր անողնաշարավորներով:
Օգտագործումը
Օգտակար է. ոչնչացնում է վնասատու փափկամարմիններին ու միջատներին: Ձմեռում է ցամաքում՝ աշնան վերջից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում գարնանը: Բեղմնավորումը ներքին է. էգը հավաքում է ջրավազանի հատակից արուի դրած սպերմատոֆորը, ձուն կպցնում է տերևին կամ այլ ստորջրյա առարկաների: Թրթուրը ծնվում է ձվադրումից 14-20 օր հետո: Կերպարանափոխությունը տեղի է ունենում ամռան վերջից աշնան սկիզբը: Հայտնի են թրթուրների ձմեռման դեպքեր և չկերպարանափոխված (ևեոտենիկ) ձևեր: Առաջարկվել է գրանցել ՀՀ Կարմիր գրքում:
Պատկերասրահ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |