«Կարապետ Անդրիանացի»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Հայ հրատարակիչներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Հայ թարգմանիչներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 9. | Տող 9. | ||
[[Կատեգորիա:Հայ տպագրիչներ]] |
[[Կատեգորիա:Հայ տպագրիչներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ հրատարակիչներ]] |
[[Կատեգորիա:Հայ հրատարակիչներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ թարգմանիչներ]] |
|||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
20:27, 5 Մարտի 2014-ի տարբերակ
Կարապետ Ադրիանացի, հայ տպագրիչ-հրատարակիչ, թարգմանիչ:
Սովորել է Ուշիի Սուրբ Սարգիս վանքի դպրոցում, վանահայր Ոսկան Երնանցա մոտ: 1661 թ.-ին վերջինս ուղարկել է Ամստերդամ, ուր ստանձնել է էջմիածնի և Սարգսի անվան հայկական տպարանի ղեկավարությունը՝ լույս ընծայելով երկու Սաղմոսարան և ժամագիրք:
1664 թ.-ից աշխատել է Ամստերդամ եկած Ոսկան Երևանցու հետ, որպես նրա օգնական՝ մասնակցել է 15 անուն գրքերի, այդ թվում՝ Շարակնոցի, Աստվածաշնչի, Առաքել Դավրիժեցու «Պատմության», Վարդան Այգեկցու «Աղվեսագրքի» հրատարակմանը:
1669 թ.-ին հայկական տպարանը Ամստերդամից տեղափոխվել է Լիվոռնո, ուր հրատարակել է երեք կրոնական գիրք: 1672 թ.-ին տպարանը փոխադրվել է Մարսել, իսկ նա, անջատվելով հայ հրատարակչական խմբից, մնացել է Լիվոռնոյում: Որոշ ժամանակ եղել է Լիվոռնոյի հայ համայնքի քահանա: Թարգմանած գրքերից է «Վարդապետութիւն քրիստոնէական»:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |